https://arm.sputniknews.ru/20240909/irany-krkin-artahajtel-e-taratsashrjanajin-haghvordakcutjunneri-het-kapvats-ir-dirqvorvoshumy-80414974.html
Իրանը կրկին արտահայտել է տարածաշրջանային հաղորդակցությունների հետ կապված իր դիրքորոշումը
Իրանը կրկին արտահայտել է տարածաշրջանային հաղորդակցությունների հետ կապված իր դիրքորոշումը
Sputnik Արմենիա
Թեհրանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների առաջխաղացումը, նշել է իրանցի դիվանագետը։ 09.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-09T13:29+0400
2024-09-09T13:29+0400
2024-09-09T13:33+0400
թեհրան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1b/76306048_0:101:1280:821_1920x0_80_0_0_ef10701f979f03a53bbcb2939b094584.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Իրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին։Ինչպես նշել է իրանցի դիվանագետը` Թեհրանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների առաջխաղացումը։Ավելի վաղ Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հիշեցրել էր Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը` կապված տարածաշրջանային սահմանների և աշխարհագրության ցանկացած փոփոխության բացառման հետ։Հիշեցնենք, որ Թեհրանը դեմ է հանդես գալիս արտատարածքային միջանցքին, որը Հայաստանի տարածքով «մայրցամաքային» Ադրբեջանի և Նախիջևանի ցամաքային կապն ապահովելու նպատակով պահանջում են Բաքուն և Անկարան։
թեհրան
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1b/76306048_0:0:1280:961_1920x0_80_0_0_2061642dfeda5067311d4777612b5ad7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Իրանը կրկին արտահայտել է տարածաշրջանային հաղորդակցությունների հետ կապված իր դիրքորոշումը
13:29 09.09.2024 (Թարմացված է: 13:33 09.09.2024) Թեհրանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների առաջխաղացումը, նշել է իրանցի դիվանագետը։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Իրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Ինչպես նշել է իրանցի դիվանագետը` Թեհրանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների առաջխաղացումը։
«Կովկասում խաղաղությունը շահավետ է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը», – ասել է Քանանին։
Ավելի վաղ Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հիշեցրել էր Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը` կապված տարածաշրջանային սահմանների և աշխարհագրության ցանկացած փոփոխության բացառման հետ։
Հիշեցնենք, որ Թեհրանը դեմ է հանդես գալիս արտատարածքային միջանցքին, որը Հայաստանի տարածքով «մայրցամաքային» Ադրբեջանի և Նախիջևանի ցամաքային կապն ապահովելու նպատակով պահանջում են Բաքուն և Անկարան։