https://arm.sputniknews.ru/20240909/hajastann-u-emn-karagacnen-tsanr-hancagvortsutjunneri-gtsvov-tvjalneri-pvokhanakumy-80412498.html
Հայաստանն ու ԵՄ–ն կարագացնեն ծանր հանցագործությունների գծով տվյալների փոխանակումը
Հայաստանն ու ԵՄ–ն կարագացնեն ծանր հանցագործությունների գծով տվյալների փոխանակումը
Sputnik Արմենիա
Համաձայնագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի և ԵՄ երկրների իրավասու մարմինների համագործակցությունը, նշել է արդարադատության փոխնախարարը։ 09.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-09T12:24+0400
2024-09-09T12:24+0400
2024-09-09T12:24+0400
եվրամիություն
հայաստան
հհ արդարադատության նախարարություն
դատախազ
հհ գլխավոր դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59600728_0:0:1600:901_1920x0_80_0_0_b736632b5e4eed0014986bf25254c3fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ու ԵՄ–ն կարագացնեն ծանր հանցագործությունների մասով տվյալների փոխանակումը։ Համաձայնագրի համապատասխան նախագիծ է ներկայացվել ՀՀ ԱԺ–ի վավերացմանը։Բրյուսելում ապրիլի 5-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը համաձայնագիր է ստորագրել «Քրեական դատավարության հարցերով իրավական համագործակցության ոլորտում ՀՀ իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաարդարադատություն) համագործակցության մասին»։Համաձայնագիրը անմիջական կապի ստեղծում է նախատեսում իրավապահ մարմինների միջև փոխադարձ նշանակումների և կոնտակտային անձանց գործուղման տեսքով։ Ակնկալվում է, որ այդ փաստաթուղթը թույլ կտա էապես բարելավել համագործակցության որակը։Կարապետյանը հավելել է, որ ՀՀ դատախազությունն ու արդարադատության նախարարությունը 2021 թվականին համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկից հետո արդեն սկսել են Եվրաարդարադատության հետ ոչ պաշտոնական համագործակցությունը, և 65 գործի շրջանակում ՀՀ մարմիններն արդեն զգացել են դրա արդյունավետությունը։Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում. Էդուարդ ՇարմազանովԵվրաարդարադատություն գործակալությունը համաեվրոպական կառույց է, որը համակարգում է ԵՄ անդամ պետությունների դատախազությունների վրա դրված գործառնությունները և նպաստում անդամ պետությունների դատախազությունների համագործակցությանը։ Այլ մի շարք գործառնությունների հետ մեկտեղ այն տվյալների փոխանակում է իրականացնում ինչպես ԵՄ անդամ պետությունների, այնպես էլ երրորդ երկրների իշխանությունների իրավասու մարմինների միջև։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59600728_83:0:1506:1067_1920x0_80_0_0_c08af1b814f5d289a929600c2385f3de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, հայաստան, հհ արդարադատության նախարարություն, դատախազ, հհ գլխավոր դատախազություն
եվրամիություն, հայաստան, հհ արդարադատության նախարարություն, դատախազ, հհ գլխավոր դատախազություն
Հայաստանն ու ԵՄ–ն կարագացնեն ծանր հանցագործությունների գծով տվյալների փոխանակումը
Համաձայնագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի և ԵՄ երկրների իրավասու մարմինների համագործակցությունը, նշել է արդարադատության փոխնախարարը։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ու ԵՄ–ն կարագացնեն ծանր հանցագործությունների մասով տվյալների փոխանակումը։ Համաձայնագրի համապատասխան նախագիծ է ներկայացվել ՀՀ ԱԺ–ի վավերացմանը։
Բրյուսելում ապրիլի 5-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը համաձայնագիր է ստորագրել «Քրեական դատավարության հարցերով իրավական համագործակցության ոլորտում ՀՀ իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաարդարադատություն) համագործակցության մասին»։
«Համաձայնագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի և ԵՄ երկրների իրավասու մարմինների համագործակցությունը` հնարավորություն ստեղծելով ծանր հանցագործությունների գծով տվյալների, այդ թվում` անձնական տվյալների հրատապ փոխանակման համար։ Մասնավորապես, կազմակերպված հանցավորության և ահաբեկչության գործերով քրեական վարույթների շրջանակում», – ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանն ԱԺ–ում։
Համաձայնագիրը անմիջական կապի ստեղծում է նախատեսում իրավապահ մարմինների միջև փոխադարձ նշանակումների և կոնտակտային անձանց գործուղման տեսքով։ Ակնկալվում է, որ այդ փաստաթուղթը թույլ կտա էապես բարելավել համագործակցության որակը։
Կարապետյանը հավելել է, որ ՀՀ դատախազությունն ու արդարադատության նախարարությունը 2021 թվականին համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկից հետո արդեն սկսել են Եվրաարդարադատության հետ ոչ պաշտոնական համագործակցությունը, և 65 գործի շրջանակում ՀՀ մարմիններն արդեն զգացել են դրա արդյունավետությունը։
Եվրաարդարադատություն գործակալությունը համաեվրոպական կառույց է, որը համակարգում է ԵՄ անդամ պետությունների դատախազությունների վրա դրված գործառնությունները և նպաստում անդամ պետությունների դատախազությունների համագործակցությանը։ Այլ մի շարք գործառնությունների հետ մեկտեղ այն տվյալների փոխանակում է իրականացնում ինչպես ԵՄ անդամ պետությունների, այնպես էլ երրորդ երկրների իշխանությունների իրավասու մարմինների միջև։