https://arm.sputniknews.ru/20240909/gaghtni-harsaniq-maria-lvvovabelvovan-amusnacel-e-gvortsarari-het-80427044.html
Գաղտնի հարսանիք. Մարիա Լվովա–Բելովան ամուսնացել է գործարարի հետ
Գաղտնի հարսանիք. Մարիա Լվովա–Բելովան ամուսնացել է գործարարի հետ
Sputnik Արմենիա
Սա Մարիա Լվովա-Բելովայի երկրորդ ամուսնությունն է։ Նրա ընտրյալը 50-ամյա ռուս գործարար է։ 09.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-09T16:10+0400
2024-09-09T16:10+0400
2024-09-09T16:12+0400
ռուսաստան
ամուսնություն
հարսանիք
մարիա լվովա-բելովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/03/74119421_0:1:3072:1729_1920x0_80_0_0_20f6556e733f4b8c3e9e1c1cba328570.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի և գործարար, «Ցարգրադ» հեռուստաալիքի հիմնադիր Կոնստանտին Մալոֆեևի հարսանիքը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին Մոսկվայի մարզի Դովիլ ավանում: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը NEWS.ru-ին հայտնել է, որ հարսանիքի ժամանակ ելույթ են ունեցել Վալերիան, Գրիգորի Լեպսը, Լեոնիդ Ագուտինը, Դիմա Բիլանը և այլք: Պրիգոժինը հաստատել է, որ հարսանյաց արարողությունը գաղտնի է տեղի ունեցել։Նշենք, որ Մալոֆեևի և Լվովա-Բելովայի հարաբերությունների մասին լուրեր տարածվեցին 2024 թվականի սկզբին, երբ նրանք միասին ներկայացան Եկատերինբուրգում կազմակերպված խաչերթին։Սա 39-ամյա Լվովա–Բելովայի երկրորդ ամուսնությունն է։ Նա ամուսնացած էր հոգևորական Պավել Կոգելմանի հետ։ Զույգն ունի 9 երեխա՝ 5 հարազատ և 4 որդեգրված։ Մալոֆեևն էլ երկար ժամանակ ամուսնացած էր փաստաբան Իրինա Վալտերի հետ․ նրանք ունեն 3 երեխա: 2023 թվականին Մալաֆեևի կինն ամուսնալուծության հայց ներկայացրեց։Այդ տարօրինակ Նորվեգիան. արքայադուստրը որոշել է ամուսնանալ ամերիկացի շամանի հետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/03/74119421_341:0:3072:2048_1920x0_80_0_0_4c11feb8ccc037099857053121c114cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամուսնություն, հարսանիք, մարիա լվովա-բելովա
ռուսաստան, ամուսնություն, հարսանիք, մարիա լվովա-բելովա
Գաղտնի հարսանիք. Մարիա Լվովա–Բելովան ամուսնացել է գործարարի հետ
16:10 09.09.2024 (Թարմացված է: 16:12 09.09.2024) Սա Մարիա Լվովա-Բելովայի երկրորդ ամուսնությունն է։ Նրա ընտրյալը 50-ամյա ռուս գործարար է։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի և գործարար, «Ցարգրադ» հեռուստաալիքի հիմնադիր Կոնստանտին Մալոֆեևի հարսանիքը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին Մոսկվայի մարզի Դովիլ ավանում: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը NEWS.ru-ին հայտնել է, որ հարսանիքի ժամանակ ելույթ են ունեցել Վալերիան, Գրիգորի Լեպսը, Լեոնիդ Ագուտինը, Դիմա Բիլանը և այլք: Պրիգոժինը հաստատել է, որ հարսանյաց արարողությունը գաղտնի է տեղի ունեցել։
«Ի սկզբանե նույնիսկ լուսանկարելն ու տեսանկարահանելն էր արգելված, մենք առանց հեռախոսների էինք գնացել։ Ներկայացել ենք միջոցառման ավարտին և մեր գործընկերներից ոչ մեկին չենք տեսել», - պատմել է հայտնի պրոդյուսերը։
Նշենք, որ Մալոֆեևի և Լվովա-Բելովայի հարաբերությունների մասին լուրեր տարածվեցին 2024 թվականի սկզբին, երբ նրանք միասին ներկայացան Եկատերինբուրգում կազմակերպված խաչերթին։
Սա 39-ամյա Լվովա–Բելովայի երկրորդ ամուսնությունն է։ Նա ամուսնացած էր հոգևորական Պավել Կոգելմանի հետ։ Զույգն ունի 9 երեխա՝ 5 հարազատ և 4 որդեգրված։ Մալոֆեևն էլ երկար ժամանակ ամուսնացած էր փաստաբան Իրինա Վալտերի հետ․ նրանք ունեն 3 երեխա: 2023 թվականին Մալաֆեևի կինն ամուսնալուծության հայց ներկայացրեց։