https://arm.sputniknews.ru/20240909/arcakhi-azh-nakhagahi-partakanutjunnery-katarvogh-gagik-baghuncy-pataskhanel-e-alen-simvonjanin-80437951.html
Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը պատասխանել է Ալեն Սիմոնյանին
Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը պատասխանել է Ալեն Սիմոնյանին
Sputnik Արմենիա
Գագիկ Բաղունցն ընդգծել է, որ Արցախի պաշտոնյաները հնարավոր բոլոր ջանքերը գործադրում են արցախցիների վերադարձն ապահովելու համար։ 09.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-09T23:26+0400
2024-09-09T23:26+0400
2024-09-10T00:02+0400
արցախ
ալեն սիմոնյան
գագիկ բաղունց
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/08/65482180_0:0:1600:901_1920x0_80_0_0_3448c1a92d47bf157c3119717a648c15.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը պատասխանել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին։ՀՀ ԱԺ նախագահն այսօր հայտարարեց, որ իր կարծիքով` Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարել, քանի որ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա այլևս գոյություն չունի։Ինչ վերաբերում է միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելուն, ապա, նրա խոսքով, դրա համար կան արձանագրված համապատասխան մեխանիզմներ:Բաղունցը միաժամանակ ընդգծել է, որ Արցախի ԱԺ միջխորհրդարանական ու բարեկամական խմբերի աշխատանքներն ու հարաբերությունները շարունակվում են Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Բելգիայի և այլ երկրների խորհրդարանականների և խմբերի հետ։Հիշեցնենք, որ «Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը» ստեղծվել է 3 տարի առաջ, սակայն որևէ նիստ տեղի չի ունեցել։ ՀՀ խորհրդարանականանները պատճառաբանում էին, թե բլոկադա է ու չեն կարող նիստեր անցկացնել։Հավելենք, որ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/08/65482180_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b67905b1a22d257ceb8d17725c701545.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ալեն սիմոնյան, գագիկ բաղունց, աժ (ազգային ժողով)
արցախ, ալեն սիմոնյան, գագիկ բաղունց, աժ (ազգային ժողով)
Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը պատասխանել է Ալեն Սիմոնյանին
23:26 09.09.2024 (Թարմացված է: 00:02 10.09.2024) Գագիկ Բաղունցն ընդգծել է, որ Արցախի պաշտոնյաները հնարավոր բոլոր ջանքերը գործադրում են արցախցիների վերադարձն ապահովելու համար։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող
Գագիկ Բաղունցը պատասխանել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին։
ՀՀ ԱԺ նախագահն այսօր հայտարարեց, որ իր կարծիքով` Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարել, քանի որ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա այլևս գոյություն չունի։
«Արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությանը՝ կուզենայի նախ մեջբերել Մարկ Տվենի հետևյալ տողերը՝ «Իմ (ԱՀ ԱԺ) մահվան մասին լուրը խիստ չափազանցված է»: Ինչ վերաբերում է ԱՀ ԱԺ գործունեությանը 2023թ սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտումից հետո, նշեմ, որ ԱՀ ԱԺ պաշտոնյաները/ պատգամավորները/, ստանալով Արցախի ժողովրդի քվեն 5 տարի ժամկետով, շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ և հնարավոր բոլոր ջանքերը գործադրել անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք»,– նշել է Բաղունցը:
Ինչ վերաբերում է միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելուն, ապա, նրա խոսքով, դրա համար կան արձանագրված համապատասխան մեխանիզմներ:
Բաղունցը միաժամանակ ընդգծել է, որ Արցախի ԱԺ միջխորհրդարանական ու բարեկամական խմբերի աշխատանքներն ու հարաբերությունները շարունակվում են Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Բելգիայի և այլ երկրների խորհրդարանականների և խմբերի հետ։
Հիշեցնենք, որ «Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը» ստեղծվել է 3 տարի առաջ, սակայն որևէ նիստ տեղի չի ունեցել։ ՀՀ խորհրդարանականանները պատճառաբանում էին, թե բլոկադա է ու չեն կարող նիստեր անցկացնել։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։