00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«22 տարեկանում արդեն միլիոնատեր էի, բայց դա ինձ երջանիկ չդարձրեց». Պավել Դուրով

© Photo : Social media of Pavel DurovՊավել Դուրովը
Պավել Դուրովը - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2024
Պավել Դուրովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրականում այն սահմանը, որի մի կողմում ազատությունն է, մյուսում՝ ամենաթողությունը, պարզապես գոյություն չունի, և ուրեմն ես իրավունք ունեմ ըստ սեփական ցանկության անցկացնելու այդ կարմիր գիծը։
Չար լեզուները պնդում են՝ մեծահարուստ Պավել Դուրովը, որն, ըստ «Ֆորբսի», ունի 15 միլիարդ դոլար, ոչ մի նոր բան էլ չի արել՝ ուղղակի կրկնօրինակել է «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգին և ստեղծել է «Վկոնտակտե» և «Տելեգրամ» սոցիալական ցանցերը, ընդ որում, այդ «Տելեգրամն» այնքան անվերահսկելի է, որ շատ հարմար է դարձել տարբեր տեսակի հանցավոր գործունեություն ծավալելու համար։ Բարի լեզուները հակադարձում են՝ Դուրովը ճշմարտության և ազատության ռահվիրա է, որը հանուն գրեթե մեկ միլիարդ օգտատերերի շահերի երբեք չի համաձայնել համագործակցել որևէ երկրի, այդ թվում՝ Ֆրանսիայի, հատուկ ծառայությունների հետ և ընդդիմացել է տարբեր պետությունների իշխանությունների ճնշումներին։ Ու հենց դա է պատճառը, որ Ֆրանսիայի իրավապահ մարմինները բռնել են նրան Փարիզի օդակայանում։
Այսինքն, տրամագծորեն հակառակ տեսակետների կողմնակիցները կարծես հենց այս առիթին էին սպասում՝ նոր ուժով վերսկսելու հավերժական վեճը խոսքի ազատության սահմանների մասին։ Իլոն Մասկն, օրինակ, միանշանակ պնդում է՝ եթե այսօր ազատությունից զրկում են այն մարդուն, որը հրաժարվում է իրավապահների պահանջով բացահայտել իր հիմնած ցանցի օգտատերերի գրառումների բովանդակությունը, ուրեմն արդեն հեռու չեն այն ժամանակները, երբ ինչ-որ մեկի գրածը հավանելու և «լայք» դնելու համար մարդուն կարող են դատել և նստեցնել։
Միգուցե ամերիկացի միլիարդատերը չափազանցնում է։ Բայց ախր, մենք մեր հարազատ՝ հայաստանյան իշխանություններից ենք մի 1000 անգամ լսել հայտնի խրոխտ արտահայտությունը. «Ազատությունը ամենաթողություն չէ»։ Ընդ որում, խոսքը միայն այսօրվա իշխանությունների մասին չէ. բոլոր ժամանակներում բոլոր երկրների իշխանությունները միշտ երազել են վերահսկել ամեն ինչ։ Իսկ վերջին տարիներին, երբ հայտնվել են սոցիալական ցանցերը, իշխանությունները շարունակ փորձել են այնպես անել, որ այդ ցանցերը չշեղվեն, այսպես ասենք, «շահեկան հունից»։ Նրանք հսկայական միջոցներ են տրամադրում «ֆեյքերի ՊՕԱԿ»-ներին, մոբիլիզացնում են վարչական լծակները և այլն։ Որովհետև, համաձայնե′ք, այդ թեզը՝ «Ազատությունը ամենաթողություն չէ», շատ լավ է հնչում, իրականում այն սահմանը, որի մի կողմում ազատությունն է, մյուսում՝ ամենաթողությունը, պարզապես գոյություն չունի, և ուրեմն ես իրավունք ունեմ ըստ սեփական ցանկության անցկացնելու այդ կարմիր գիծը՝ ա′յ, էստեղ ինձ գովում են, ուրեմն հենց դա է խոսքի իրական ազատությունը, իսկ էստեղ ինձ անճարակ ու ապաշնորհ են անվանում՝ դե, դա արդեն ամենաթողություն է, պետք է պատժե′լ։
Ամենահետաքրքիրն այն է, որ իշխանությունների դիրքորոշումը բոլոր դեպքերում շահեկան է, որովհետև եթե մի վատ բան պատահեց, և պարզվեց, որ դրան նպաստել է սոցցանցերից մեկը, որի օգնությամբ հաղորդակցվել են չարագործները, նույն քաղաքացին, որը դեռ երեկ անկեղծորեն զայրանում էր, թե ինչպես կարող են իշխանությունները համապատասխան մարմինների օգնությամբ վերահսկել իր անձնական սոցցանցային շփումները, այսօր ավելի վրդովված տոնով հարց է տալիս՝ լա′վ, բա ինչի՞ համար են իմ՝ հարկատուիս, միջոցներով գոյություն ունեցող հատուկ ծառայությունները, եթե նրանք նույնիսկ «Ֆեյսբուքի» կամ Տելեգրամի գրառումները չեն կարողանում վերահսկել։ Եվ այդ պահին հայտնվում է հեգնական ժպիտով պետական չինովնիկը և հիշեցնում. «Բա որ ասում էի, որ պետությունը պետք է վերահսկի ամեն ինչ։ Հիմա հավատացի՞ք»։
«Տիեզերակայանի պատանդները». ուղեծրում «լռված» տիեզերագնացներն ու քաղաքականությունը
Հիմա հավատացի՞ք, որ իրականությունը նույնքան բարդ է ու ոչ միանշանակ, որքան բարդ ու ոչ միանշանակ է Պավել Դուրովի կերպարը։ Ընդամենը մի հատված լրագրողների հետ նրա հազվադեպ զրույցներից մեկից. «Ինձ բախտ վիճակվեց շատ շուտ դառնալ միլիոնատեր. 22 տարեկանում իմ բանկային հաշվին արդեն մեկ միլիոն դոլար կար, 25-ում՝ տասնյակ միլիոններ, իսկ 28-ում հարյուրավոր միլիոններ ունեի, բայց դա ինձ երջանիկ չդարձրեց և ուրախություն չպարգևեց, որովհետև երբեք չեմ ձգտել ունենալ սեփական ինքնաթիռ, շքեղ բնակարան և թանկարժեք ավտոմեքենա»։ Լրագրողներից մեկը հեգնել է. «Փողը չեք սիրում և միգուցե հենց այդ պատճառով էիք մի անգամ ձեր գրասենյակի պատուհանից դուրս նետում հինգհազարանոցները, որոնց համար ներքևում կռիվ էր անում ամբոխը»։ «Ես չէի»,- պատասխանել է Դուրովը՝ մանրամասնելով. «Մեր ընկերության փոխնախագահն այդ օրը խոշոր պարգևավճար էր ստացել։ Որոշեցինք նշել այդ առիթը, իսկ նա անընդհատ կրկնում էր. «Ես հո փողի համար չեմ աշխատում»։ Եվ այդ ժամանակ մենք կատակեցինք. «Եթե փողի համար չես աշխատում, դե′ն գցիր ստացածդ փողը»։ Ու նա սկսեց թղթադրամները դուրս նետել պատուհանից։ Հետո միայն մեզ ասացին, որ ներքևում մարդիկ են հավաքվել ու կռիվ են անում։ Մենք նման բան չէինք ուզում»։
ՁԱխլիկներ - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2024
Ձախլիկները լավ գիտեն, թե որքան դժվար է ստեղծել այնպիսի աշխարհ, որը հարմար լինի բոլորին
Ի դեպ, տարբեր աղբյուրների համաձայն, Պավել Դուրովը, որը չի սիրում մասնավոր ինքնաթիռներ, ճոխ բնակարաններ և թանկարժեք մեքենաներ, ապրում է Դուբայում՝ 5 հազար քառակուսի մետր տարածք ունեցող առանձնատանը, վարում է էլիտար «Մայբախ», իսկ Փարիզ էր ժամանել մասնավոր ինքնաթիռով։ Հա′, ու մեկ էլ ունի չորս երկրների քաղաքացիություն, որոնցից մեկը Սենթ-Քիթս և Նևիսն է։ Դե, այդ անձնագրից մեր նախկին նախագահն էլ ուներ։
Լրահոս
0