Ուկրաինան հրետակոծել է Բելգորոդի Նիկոլսկոյե գյուղը. տուժածների թվում երեխաներ կան
11:05 08.09.2024 (Թարմացված է: 11:20 08.09.2024)
© Photo : Губернатор Белгорода Вячеслав ГладковՈւկրաինական զինուժի հրետակոծության հետևանքները
Ուկրաինական զինուժի հրետակոծության հետևանքները
© Photo : Губернатор Белгорода Вячеслав Гладков
Բաժանորդագրվել
Հրետակոծության հետևանքով նաև տներ ու շինություններ են վնասվել։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՕՊ համակարգը մի քանի օդային թիրախ է խոցել Բելգորոդի մարզում, նախնական տվյալներով՝ Նիկոլսկոյե գյուղում վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ, որոնից երկուսը երեխաներ են։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Երեխաները տեղափոխել են տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց, նրանից մեկը հոսպիտալացվել է գանգուղեղային վնասվածքով և ձախ սրունքի պատռված վերքով, վիճակը ծանր է, իսկ նրա եղբայրը գանգուղեղային փակ վնասվածք է ստացել։ Երրորդ տուժածին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, հոսպիտալացումից հրաժարվել է», – Telegram-ալիքում նշել է Գլադկովը։
Մարզպետի տվյալներով՝ արկերի ընկնելու հետևանքով երկու բնակելի տուն է ավերվել։
«Տարբեր վնասներ են հայտնաբերվել չորս բազմաբնակարան շենքերում, 12 մասնավոր տներում, երկու շինությունում, 2 առեւտրային օբյեկտներում. կոտրվել են պատուհաններ, տանիքներ, ճակատային հատվածներ ու ցանկապատեր։ Բեկորներից վնասվել է 1 ավտոբուս և 3 երեք ավտոմեքենա», - հստակեցրել է տարածաշրջանի ղեկավարը։
Գլադկովը նշել է, որ հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են, տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
© Photo : Губернатор Белгорода Вячеслав ГладковՈւկրաինական զինուժի հրետակոծության հետևանքները
Ուկրաինական զինուժի հրետակոծության հետևանքները
© Photo : Губернатор Белгорода Вячеслав Гладков
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։