00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են ավելացել օտարերկրացիների կողմից և նրանց դեմ կատարվող հանցագործությունները ՀՀ-ում

© Sputnik / Aram NersesyanՎաչե Հովսեփյան
Վաչե Հովսեփյան - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2024
Բաժանորդագրվել
Օտարերկրացիների «սիրելի» հանցագործություններն են Հայաստանում՝ գողություն, խուլիգանություն, պետական սահմանի ապօրինի հատում, թմրանյութերի իրացում։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների կողմից կատարված հանցագործությունները վերջին տարիներին աճ են գրանցում, ու պատճառն այն է, որ երկրում օտարերկրացիների քանակն է ավելանում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը։

Օտարերկրացիների մասնակցությամբ հանցագործությունները

«ՀՀ տարածքում 2021 թվականին կատարված հանցագործություններում 76 օտարերկրացի է ներգրավված եղել, 2022-ին` 139, 2023-ին` 146։ Երկրում օտարեկրացիների մասնակցությամբ հանցագործությունների աճի միտումը պահպանվել է նաև 2024 թվականի 7 ամսվա ընթացքում` արդեն իսկ 213 արտասահմանցի է ներգրավված եղել»,– ասաց Հովսեփյանը։
© Sputnik / Vahram Mkrtchyan2024 թվականի 7 ամսում օտարերկրացիների կողմից կատարված հանցագործությունները
2024 թվականի 7 ամսում օտարերկրացիների կողմից  կատարված հանցագործությունները - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2024
2024 թվականի 7 ամսում օտարերկրացիների կողմից կատարված հանցագործությունները
Ինչ վերաբերում է օտարերկրացիների կատարած հանցագործություններին, ապա նա ընդգծեց, որ ընթացիկ տարվա 7ամսվա ընթացքում արձանագրվել է 136 դեպք, սա 36 դեպքով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

ՀՀ–ում հանցագործություն կատարողների աշխարհագրությունը լայն է

Հովսեփյանի խոսքով` ՀՀ տարածքում հանցագործություն կատարած օտարերկրացիներ տարբեր երկրներից են։ Իրանի, Հնդկաստանի և Վրաստանի քաղաքացիների կողմից առավել հաճախ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքեր են արձանագրվել։ Իրանի քաղաքացիները, սակայն, հիմնականում ներգրավված են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամիջոցների մաքսանենգության մեջ։ Հնդկաստանի քաղաքացիները նաև խուլիգանություններ են կատարում, մարմնական վնասվածքներ հասցնում այլ անձանց, երբեմն նաև իրենց ազգակիցներին։ Վրաստանի քաղաքացիները նաև գողություններ են կատարել ՀՀ–ում։
© Sputnik / Vahram Mkrtchyan2023 թվականին ո՞ր երկրների քաղաքացիներն են խախտել օրենքը ՀՀ-ում
2023 թվականին ո՞ր երկրների քաղաքացիներն են խախտել օրենքը ՀՀ-ում - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2024
2023 թվականին ո՞ր երկրների քաղաքացիներն են խախտել օրենքը ՀՀ-ում
2023 թվականի ամբողջ տարվա ընթացքում օտարերկրացիների կողմից կատարվել է 204 հանցագործություն։
Ըստ Հովսեփյանի` օտարերկրացիների կողմից կատարվող հանցագործությունների աճի առաջնային պատճառն այն է, որ Հայաստանում օտարերկրացիների քանակն է ավելանում. այս 2 տարում ՌԴ ու Հնդկաստանի քաղաքացիներն են բավականին շատ տեղափոխվել Հայաստան ։

Օտարերկրացիների նկատմամբ կատարվող հանցագործությունները

Վաչե Հովսեփյանը նշեց` այստեղ նույնպես թվաքանակի աճ կա. 2024 թվականի 7 ամսում օտարերկրացիների նկատմամբ կատարվել է 443 հանցագործություն, ինչը 19-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
ՀՀ–ում հիմնականում օտարերկրացիները գողության զոհ են դառնում` 2024 թվականի 7 ամսում արձանագրվել է 132 դեպք։ Լինում են նաև ֆիզիկական ներգործության (82), խարդախության (49), կողոպուտի (10), ավազակության (9) դեպքեր։
Ադրբեջանի քաղաքացիների կողմից 2024 թվականին նույնպես ՀՀ տարածքում եղել են հանցագործություններ` պետական սահմանի հատում, սպանություններ, ապօրինի զենքի գործադրում։

Ինչ է անում ՆԳՆ-ն հանցագործությունների թիվը նվազեցնելու համար

ՆԳՆ ոստիկանությունը մի շարք կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում` ուղղված և՛ ամբողջ հանրությանը, և՛ որոշակի խմբերի կամ զբաղմունքի տեր մարդկանց։ Իրազեկման աշխատանքներ նույնպես տարվում են։
Օտարերկրացիների մասով էլ Վաչե Հովսեփյանը նշեց` նրանց հավաքատեղիներում կամ այն հատվածներում, որտեղ հաճախ են լինում, ստուգայցեր ու բացատրական աշխատանքներ են իրականացվում։ Դրանք պարբերական բնույթ են կրում։
Օտարերկրացիների կողմից կատարված հանցագործությունների դեպքում քրեական վարույթ նախաձեռնվում է նույնիսկ այն դեպքերում, երբ նրանք չունեն քաղաքացիություն կամ հաշվառման վայր։
Լրահոս
0