00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հազարավոր ֆրանսիացիներ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով Բարնիեին վարչապետ նշանակելու դեմ

Բաժանորդագրվել
Հազարավոր ֆրանսիացիների մասնակցությամբ ցույցեր են տեղի ունենում երկրի տարբեր շրջաններում ձախ կուսակցությունների կոչով, ընդդեմ վարչապետ Միշել Բարնիեի նշանակման, հաղորդում է France Bleu ռադիոկայանը:
«Նոր Ժողովրդական ճակատ» ձախ դաշինքի կուսակցությունները, որոնք ընտրությունների արդյունքում ավելի շատ պատգամավորական մանդատներ են ստացել, ֆրանսիացիներին կոչ են արել փողոց դուրս գալ ամբողջ երկրում այն բանից հետո, երբ նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է վարչապետ նշանակել իրենց թեկնածու Լյուսի Կաստեին: «Չհանձնվող Ֆրանսիա» դաշինքի խոշորագույն կուսակցությունը զգուշացրել է տարբեր քաղաքներում 138 բողոքի ակցիաներ անցկացնելու մասին:
France Bleu ռադիոկայանը հայտնում է որ արևմտյան Լա Ռոշել քաղաքում ցույցի է հավաքվել մոտ երկու հազար մարդ: Հարևան Սենտում, ըստ ոստիկանության, մոտ 300 մարդ է ցույցի դուրս եկել: Արևմտյան Դորդոն դեպարտամենտում բողոքի ցույցերի է դուրս եկել շուրջ 600 մարդ, մասնավորապես 370-ը Պերիգյոն կոմունայում և 230-ը՝ Բերժերակում: 300-400 մարդ է մասնակցել հարավ-արևմտյան Պո քաղաքի պրեֆեկտուրայի շենքի առջև անցկացվող ցույցին:
Հարավային Նիմ քաղաքի պրեֆեկտուրայի մոտ անցկացվող բողոքի ակցիային մի քանի հարյուր մարդ է հավաքվել։ Ակցիաներ են նախատեսված նաև մոտակա Ալես և Բանյոլ-սյուր-Սեզ քաղաքների վարչական շենքերի դիմաց: Նիցցայի Գարիբալդիի հրապարակում ցույցին մասնակցում է 500-ից մինչև 2 հազար մարդ (փոքր թիվը նշում են իրավապահները, մեծ թիվը` ակցիայի կազմակերպիչները):
Երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Լը Ման քաղաքի պրեֆեկտուրայի շենքի առջև մոտ 600 մարդ է հավաքվել։
«Ես ցնցված եմ ժողովրդավարությունից այս կերպ հրաժարվելուց, ընտրողների ձայները այս կերպ մերժելուց: Ձախերը առաջատար են, իսկ վարչապետ են նշանակում բոլոր հնարավորներից ամենաաջին»,-Լը Մանում ցույցի մասնակից Վիրժինիի խոսքը մեջբերում է ռադիոկայանը։
Բողոքի ակցիաներ են նաև Կորսիկայում, որտեղ մոտ հարյուր մարդ է հավաքվել տեղի խոշորագույն Այաչո քաղաքում ՝ Մակրոնի դեմ հանդես գալու համար:
Սեպտեմբերի 5-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից 60 օր անց, Մակրոնը կառավարության նոր ղեկավար է նշանակել 73-ամյա Բարնեին: Նա այս պաշտոնում ամենատարեց քաղաքական գործիչն է դարձել փոխարինելով Հինգերորդ հանրապետության ամենաերիտասարդ վարչապետին` 35-ամյա Գաբրիել Ատալին:
Դրանից առաջ Մակրոնը բացառել էր ձևավորվող կառավարությանը «Նոր Ժողովրդական ճակատ» ձախական կոալիցիայի մասնակցության հնարավորությունը, թեև կոալիցիան հաղթել էր խորհրդարանի արտահերթ ընտրություններում՝ ստանալով երկրի Ազգային ժողովի 577 տեղից 182-ը։
Նա պարզաբանել էր, որ այդ որոշումն ընդունվել է «ինստիտուցիոնալ կայունության» շահերից ելնելով, քանի որ կուսակցությունների առաջնորդների հետ նախագահի խորհրդակցությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ ձախերի կառավարությանը անմիջապես անվստահության քվե են հայտնելու: Այսպիսով նա մերժել էր Կաստեի թեկնածությունը։
Նիկոլ Փաշինյանը սպասում է Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի պաշտոնական այցին Հայաստան
Խորհրդարանի արտահերթ ընտրություններում ձախերի դաշինքը հավաքել է ձայների մեծամասնությունը, Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» նախագահական կոալիցիան երկրորդն է, այն Ազգային ժողովում ստացել է 168 տեղ:
Աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը Հանրապետական կուսակցության դաշնակիցների հետ միասին 143 մանդատով խորհրդարանի երրորդ ուժն է դարձել: Այսպիսով, ոչ մի քաղաքական ուժ նոր կառավարություն ձևավորելու համար մեծանասնություն չի ստացել։ Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահն ընդունել է վարչապետ Գաբրիել Ատալի կառավարության հրաժարականը` պայմանով, որ նա կշարունակի կատարել պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը:
Լրահոս
0