https://arm.sputniknews.ru/20240907/erevani-avaganum-tezh-nist-e-spasvum-um-liazvorutjunnery-kdadarecven-80370052.html
Երևանի ավագանում թեժ նիստ է սպասվում. ո՞ւմ լիազորությունները կդադարեցվեն
Երևանի ավագանում թեժ նիստ է սպասվում. ո՞ւմ լիազորությունները կդադարեցվեն
Sputnik Արմենիա
Ըստ Երիցյանի, սա քաղաքապետի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է։ 07.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-07T10:00+0400
2024-09-07T10:00+0400
2024-09-10T12:59+0400
երևանի ավագանի
ավագանի
գրիգոր երիցյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/15/68918813_0:0:1600:900_1920x0_80_0_0_90e5e219a416f5dbde9de4ee335cf5a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է վաղաժամկետ դադարեցնել «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի և «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անույշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները: Նախագծերն ընդգրկված են ավագանու՝ սեպտեմբերի 10-ի հերթական նիստի օրակարգում:Գրիգոր Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ավագանու նիստի օրակարգի այդ կետին նշել է, որ «սա Ավինյանի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է, որը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ որևէ իշխանություն մանդատից չի զրկել որևէ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի»։ Հիշեցնենք՝ 2024 թ. ապրիլին ավագանու մանդատից զրկվեցին «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, «Մայր Հայաստան» խմբակցությունից Նարինե Հայրապետյանն ու Սոնա Աղեկյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/15/68918813_0:0:1200:900_1920x0_80_0_0_a29b8978e8b0d0955bacda8f86ed6fbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևանի ավագանի, ավագանի, գրիգոր երիցյան
երևանի ավագանի, ավագանի, գրիգոր երիցյան
Երևանի ավագանում թեժ նիստ է սպասվում. ո՞ւմ լիազորությունները կդադարեցվեն
10:00 07.09.2024 (Թարմացված է: 12:59 10.09.2024) Ըստ Երիցյանի, սա քաղաքապետի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է վաղաժամկետ դադարեցնել «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի և «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անույշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները: Նախագծերն ընդգրկված են ավագանու՝ սեպտեմբերի 10-ի հերթական նիստի
օրակարգում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Գրիգոր Երիցյանը, որն Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, հանձնաժողովի 7 նիստերից միայն մեկին է ներկա եղել, իսկ ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից դարձյալ միայն մեկին է մասնակցել: Իսկ Անույշ Խուդավերդյանի և Անուշ Գինոսյանի դեպքում նշվում է, որ նրանք բացակայել են ավագանու նիստերի քվեարկություններից կեսից ավելիից:
Գրիգոր Երիցյանն իր
ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ավագանու նիստի օրակարգի այդ կետին նշել է, որ «սա Ավինյանի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է, որը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ որևէ իշխանություն մանդատից չի զրկել որևէ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի»։
Հիշեցնենք՝ 2024 թ. ապրիլին ավագանու մանդատից զրկվեցին «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, «Մայր Հայաստան» խմբակցությունից Նարինե Հայրապետյանն ու Սոնա Աղեկյանը: