00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուզում եմ, որ հայկական երազանքն իրականանա». օպերային երգչուհի Մարիա Գուլեգինա-Մեյթարջյան

© SputnikМария Гулегина в гостях радио Sputnik
Мария Гулегина в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2024
Բաժանորդագրվել
Աշխարհահռչակ երգչուհին սեպտեմբերի 7-ին և 11-ին ելույթ կունենա Երևանում: Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում նա պատմել է իր նվիրական ցանկությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Երևանի փողոցները զարդարում են աշխարհահռչակ օպերային երգչուհի Մարիա Գուլեգինայի համերգների ազդագրերը, սակայն, ի տարբերություն նախորդների, այժմ դրանց վրա հայտնվել է նաև նրա օրիորդական ազգանունը՝ Մեյթարջյան: Երգչուհին որոշել է այդպիսով հարգանքի տուրք մատուցել իր հայկական արմատներին։ Այսուհետ կրկնակի ազգանունով ազդագրեր կլինեն ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։
«Կարիերաս սկսել եմ ամուսնուս ազգանվամբ, բայց հիմա չափազանց կարևոր եմ համարում, որ հորս ազգանունն էլ լսելի լինի», - նշել է նա:
Երգչուհին այնքան է ակնածանքով վերաբերվում իր հայկական ծագմանը, որ որդին, լինելով կիսով չափ ռուս ու չիմանալով հայերեն՝ մտադիր է վերցնել պապի ազգանունը՝ Մեյթարջյան: Նա պատմել է, որ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ միակ բանը, որի մասին որդին իրեն հարցրել է, այն էր, թե նման իրավիճակում ինչ պետք է լինի իր անելիքը։
«Նրա մեջ ավելի քիչ հայկական արյուն կա, քան իմ, բայց նա իրեն լյուքսեմբուրգցի հայ է անվանում», - նկատել է Գուլեգինան:
Երգչուհին պատմել է, որ կենցաղում հայ-վրացական տնտեսուհի է։ Տանը պահում է Վանա կատու և Արջ անունով շուն։ Խոստովանում է, որ հայերենին չի տիրապետում, թեև մանուկ հասակում խոսել է և՛ հայերեն, և՛ վրացերեն։ Ասում է, որ իր նախնիները Հայոց ցեղասպանության ժամանակ Վանից և Էրզրումից տեղահանվել են վրացական Ախալցխա։ Երգչուհու մայրը ուկրաինուհի է, հայրը՝ հայ, և վերջինիս գեներն ավելի ուժեղ են եղել․ բացի այդ, նա ապագա երգչուհուն դեռ մանկուց պատմել է աշխարհահռչակ հայերի մասին և նրանց որպես օրինակ ներկայացրել։
«Երբ ասացի, որ ուզում եմ երգչուհի դառնալ, նա ընդունեց դա, բայց և պայման դրեց, որ Գոհար Գասպարյանի նման լինեմ», – ասում է Գուլեգինան:
Երգչուհին նշում է, որ աշխարհի լավագույն թատրոններում հանդես է եկել լավագույն նվագախմբերի հետ, բայց միշտ երազել է երգել Մայր Աթոռում: Նա հույս ունի իր հաջորդ այցին իրականացնել երազանքը և վստահ է, որ այդ ժամանակ ծնողները երկնքում կլսեն, թե ինչպես է ինքը երգում: Գուլեգինան նաև երազում է Նոբելյան մրցանակի մասին, բայց ոչ իր, այլ որդու համար։ Երգչուհին պատմել է, որ իր մայրը մի անգամ երազում տեսել է, թե ինչպես է դուստրը երգում «Լա Սկալա» թատրոնում, և ինքը հիմա հաճախ է երազում, որ որդին հասնի իր բոլոր ցանկությունների կատարմանը, իսկ ինքը սև թավշյա զգեստով ստանա նրա Նոբելյան մրցանակը:
«Ուզում եմ, որ մեր հայկական երազանքը իրականանա, դա ամենակարևորն է... Որ մեր ամեն ինչը վերադառնա, որ դադարեն պղծել մեր տաճարները: Այն ամենը, ինչ կորուսյալ է դարձել, արդեն, իհարկե, հնարավոր չէ վերադարձնել։ Ամբողջ արյունն այս հողին է թաթախված, որը, որպեսզի սրբագործվի, անհրաժեշտ է, որ արտասանվի «ներիր» բառը, – եզրափակում է նա:
© SputnikՄարիա Գուլեգինան Sputnik ռադիոյի հյուրն է
Мария Гулегина в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2024
Մարիա Գուլեգինան Sputnik ռադիոյի հյուրն է
Գուլեգինան նաև պատմում է, թե ինչպես է մտնում դերի մեջ, պատրաստվում ներկայացումներին և ինչու է սիրում, երբ երկրպագուները գալիս են հանդերձարան: Օպերային ներկայացումներ հաճախող ժամանակակից հանդիսատեսի մասին երգչուհին կիսվել է իր տպավորություններով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
0