https://arm.sputniknews.ru/20240906/svotq-gjughi-dashterum-hrdeh-e-brnkvel-ajrvel-e-70-ha-khvotatsatskujt-80367686.html
Սոթք գյուղի դաշտերում հրդեհ է բռնկվել. այրվել է 70 հա խոտածածկույթ
Սոթք գյուղի դաշտերում հրդեհ է բռնկվել. այրվել է 70 հա խոտածածկույթ
Sputnik Արմենիա
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 փրկարար, գյուղի 12 բնակիչ, թիվ N զորամասի 6 զինծառայող և 1 միավոր տեխնիկա։ 06.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-06T22:36+0400
2024-09-06T22:36+0400
2024-09-06T22:38+0400
սոթք
հրդեհ
խոտ
դաշտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80367520_0:370:960:910_1920x0_80_0_0_59ef1b7d12c9c807896c3087912a7f2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի դաշտերում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 70 հա խոտածածկույթ է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Նշվում է, որ հրդեհի մասին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է այսօր ժամը 19:17-ին։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։37-ին, մարվել՝ 21։26-ին։«Այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ, հրդեհաշիջում իրականացվել է մոտ 20 հա տարածքում»,–նշված է հաղորդագրության մեջ։Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 փրկարար, գյուղի 12 բնակիչ, թիվ N զորամասի 6 զինծառայող և 1 միավոր տեխնիկա։Նշենք, որ 2021 թվականին Սոթքի, Կութի, Նորաբակի և մի շարք այլ սահմանամերձ գյուղերի մոտ ադրբեջանցիները պարբերաբար հրդեհում էին դաշտերը՝ վնաս պատճառելով գյուղացիներին։
սոթք
դաշտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80367520_0:280:960:1000_1920x0_80_0_0_d8e884108a6bf8c94b4526b51e34c50c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սոթք, հրդեհ, խոտ, դաշտ
Սոթք գյուղի դաշտերում հրդեհ է բռնկվել. այրվել է 70 հա խոտածածկույթ
22:36 06.09.2024 (Թարմացված է: 22:38 06.09.2024) Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 փրկարար, գյուղի 12 բնակիչ, թիվ N զորամասի 6 զինծառայող և 1 միավոր տեխնիկա։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի դաշտերում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 70 հա խոտածածկույթ է այրվել։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է այսօր ժամը 19:17-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։37-ին, մարվել՝ 21։26-ին։
«Այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ, հրդեհաշիջում իրականացվել է մոտ 20 հա տարածքում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 փրկարար, գյուղի 12 բնակիչ, թիվ N զորամասի 6 զինծառայող և 1 միավոր տեխնիկա։
Նշենք, որ 2021 թվականին Սոթքի, Կութի, Նորաբակի և մի շարք այլ սահմանամերձ գյուղերի մոտ ադրբեջանցիները պարբերաբար հրդեհում էին դաշտերը՝ վնաս պատճառելով գյուղացիներին։