https://arm.sputniknews.ru/20240906/lavrvovn-asel-e-vor-depqum-rdn-kveradarna-ukrainaji-harcvov-stambuljan-skzbunqnerin-80311602.html
Լավրովն ասել է` որ դեպքում ՌԴ–ն կվերադառնա Ուկրաինայի հարցով ստամբուլյան սկզբունքներին
Լավրովն ասել է` որ դեպքում ՌԴ–ն կվերադառնա Ուկրաինայի հարցով ստամբուլյան սկզբունքներին
Sputnik Արմենիա
Լավրովը նշել է, որ Ստամբուլում կողմերը պայմանավորվել են այն սկզբունքների հիման վրա, որոնք «բերել» են ուկրաինացիները: 06.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-06T09:24+0400
2024-09-06T09:24+0400
2024-09-06T09:28+0400
ռուսաստան
ուկրաինա
սերգեյ լավրով
բանակցություն
ստամբուլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80150637_0:75:1600:975_1920x0_80_0_0_b0ffec93919c6914f63b72161054afcc.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ կլիներ վերադառնալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ստամբուլյան սկզբունքներին, բայց արդեն նոր իրողությունների հիման վրա։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում РБК-ին տված հարցազրույցում։Նա հիշեցրել է, թե ինչպես են ընթացել բանակցությունները 2022 թվականին. պատվիրակությունները մի քանի անգամ հանդիպել են Բելառուսում և Ստամբուլում պայմանավորվել այն սկզբունքների հիման վրա, որոնք «բերել» են ուկրաինացիները։Նա հիշեցրել է` ստամբուլյան սկզբունքները երաշխավորում էին, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ–ին, կպահպանվի արտադաշինքային կարգավիճակը, և նկարագրում էին Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որպեսզի նա իրեն հանգիստ զգա։«Համենայնդեպս մենք պատրաստ ենք վերադառնալ այդ սկզբունքներին, բայց, բնականաբար, հաշվի առնելով նոր իրողությունները», - ընդգծել Է նախարարը ։Նա անդրադարձել է նաև Թուրքիայի` ԲՐԻԿՍ–ին անդամակցելու թեմային։«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ՆԱՏՕ-ականները լռում են։ Կարծեմ` ամերիկացիներն ասում էին, որ դա անհամատեղելի Է ՆԱՏՕ-ի անդամակցության հետ։ Շատ ավելի անկեղծ է արտահայտվել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։ Նա ասել է, որ Թուրքիան պետք է հասկանա, որ դեպի Եվրամիություն շարժվելն անհամատեղելի է ԲՐԻԿՍ-ի անդամակցության հետ և հակառակը: ԵՄ թեկնածուները պետք է միանան միասնական արտաքին և անվտանգության քաղաքականությանը», - ասել է Լավրովը։Նրա խոսքով` ԵՄ-ի կողմից նման արձագանքը հակառուսական պատժամիջոցներին միանալու բացահայտ ցուցում է, եթե Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ:Արևելյան տնտեսական համաժողովն ընթանում սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկի Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի կամպուսի կայքում: Sputnik-ը գլխավոր տեղեկատվական գործընկերն է ։
ուկրաինա
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80150637_53:0:1540:1115_1920x0_80_0_0_dcc892e0f4d26e7f4b8a077cb82c5e9d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, սերգեյ լավրով, բանակցություն, ստամբուլ
ռուսաստան, ուկրաինա, սերգեյ լավրով, բանակցություն, ստամբուլ
Լավրովն ասել է` որ դեպքում ՌԴ–ն կվերադառնա Ուկրաինայի հարցով ստամբուլյան սկզբունքներին
09:24 06.09.2024 (Թարմացված է: 09:28 06.09.2024) Լավրովը նշել է, որ Ստամբուլում կողմերը պայմանավորվել են այն սկզբունքների հիման վրա, որոնք «բերել» են ուկրաինացիները:
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ կլիներ վերադառնալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ստամբուլյան սկզբունքներին, բայց արդեն նոր իրողությունների հիման վրա։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում РБК-ին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, թե ինչպես են ընթացել բանակցությունները 2022 թվականին. պատվիրակությունները մի քանի անգամ հանդիպել են Բելառուսում և Ստամբուլում պայմանավորվել այն սկզբունքների հիման վրա, որոնք «բերել» են ուկրաինացիները։
«Այդ սկզբունքներն այսօր էլ պահպանում են իրենց արդիականությունը։ Նախագահ Պուտինը բազմիցս ասել է այդ մասին, որ եթե նրանք բանակցություններ ցանկանում են, ապա գոնե թող Զելենսկին չեղարկի հրամանագիրը, որն արգելում է դրանք», - ասել Է Լավրովը։
Նա հիշեցրել է` ստամբուլյան սկզբունքները երաշխավորում էին, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ–ին, կպահպանվի արտադաշինքային կարգավիճակը, և նկարագրում էին Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որպեսզի նա իրեն հանգիստ զգա։
«Համենայնդեպս մենք պատրաստ ենք վերադառնալ այդ սկզբունքներին, բայց, բնականաբար, հաշվի առնելով նոր իրողությունները», - ընդգծել Է նախարարը ։
Նա անդրադարձել է նաև Թուրքիայի` ԲՐԻԿՍ–ին անդամակցելու թեմային։
«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ՆԱՏՕ-ականները լռում են։ Կարծեմ` ամերիկացիներն ասում էին, որ դա անհամատեղելի Է ՆԱՏՕ-ի անդամակցության հետ։ Շատ ավելի անկեղծ է արտահայտվել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։ Նա ասել է, որ Թուրքիան պետք է հասկանա, որ դեպի Եվրամիություն շարժվելն անհամատեղելի է ԲՐԻԿՍ-ի անդամակցության հետ և հակառակը: ԵՄ թեկնածուները պետք է միանան միասնական արտաքին և անվտանգության քաղաքականությանը», - ասել է Լավրովը։
Նրա խոսքով` ԵՄ-ի կողմից նման արձագանքը հակառուսական պատժամիջոցներին միանալու բացահայտ ցուցում է, եթե Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ:
Արևելյան տնտեսական համաժողովն ընթանում սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկի Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի կամպուսի կայքում: Sputnik-ը գլխավոր տեղեկատվական գործընկերն է ։