00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յուրային՝ յուրայինների մեջ. ինչպես էր «Ուրալմաշից» Սաշան պաշտպանում «Արարատի» պատիվը

© Photo : provided by Alexandr PodshivalovԱլեքսանդր Պոդշիվալով
Ալեքսանդր Պոդշիվալով - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2024
Բաժանորդագրվել
Չեք էլ հավատա, բայց երևանյան «Արարատի» 1980-ականների հայտնի դարպասապահ Ալեքսանդր Պոդշիվալովը դարձավ 60 տարեկան։ Իսկ Երևան նա տեղափոխվեց 40 տարի առաջ՝ 1984 թվականին, և այստեղ անմիջապես դարձավ յուրային։
Չգիտես ինչու, համարվում է, որ լավ դարպասապահների բացակայությունը հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների խնդիրն է։ Բայց դա ամենևին էլ այդպես չէ, քանի որ, բացի լեգենդար Ալյոշա Աբրահամյանից, հիանալի դարպասապահներ էին Ռաֆիկ Մաթևոսյանը, Սերգեյ Զատիկյանը, և, իհարկե, մեր սիրելի Ռոման Բերեզովսկին։ Նորայր Դեմիրճյանն էլ՝ Աբրահամյանի հավերժական փոխարինողը, շատ հուսալի դարպասապահ էր։ Կարող էր լրիվ այլ թիմ տեղափոխվել, բայց դա չարեց՝ հավատարիմ մնալով իր միակ ակումբին։
© Sputnik / Dolyagin / Անցնել մեդիապահոցԽՍՀՄ գավաթային խաղ «Արարատ» (Երևան) և «Դինամո» (Կիև) թիմերի միջև
Матч на Кубок СССР между командами Арарат (Ереван) и Динамо (Киев) - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2024
ԽՍՀՄ գավաթային խաղ «Արարատ» (Երևան) և «Դինամո» (Կիև) թիմերի միջև
«Արարատի» պատմության մեջ եղել է ժամանակաշրջան՝ 1970-ականների վերջից մինչև ԽՍՀՄ-ի փլուզումն ու դրա հետ մեկտեղ նաև ֆուտբոլի միութենական առաջնության վերացումը, երբ երևանյան թիմի համար դարպասապահներին, չգիտես ինչու, փնտրում էին վիթխարի երկրի տարբեր մասերում՝ յուրայիններ աճեցնելու փոխարեն։ Եկող դարպասապահների մեծ մասը բացահայտ ժամանակավորներ էին, և «Արարատի» այն ժամանակվա անհաջողությունները ոչ քիչ չափով բացատրվում են բարձրակարգ դարպասապահի բացակայությամբ։
Բոլոր դարպասապահներին, որոնք այդ տարիներին պաշտպանում էին «Արարատի» դարպասը, չես հիշի, գուցե միայն տեղեկատուներում գտնես։ Իսկ գլխավոր և, թերևս, միակ բացառությունն այդ ցանկից եղել և մնում է հայ երկրպագուների կողմից սիրված Ալեքսանդր Պոդշիվալովը, ով «Արարատին» նվիրել է յոթ տարի՝ 1984-ից մինչև 1990 թվականները:
Պոդշիվալովը, հարգելով Նիկիտա Սիմոնյանի հրավերը, Սվերդլովսկի «Ուրալմաշից»ց՝ ԽՍՀՄ առաջնության երկրորդ լիգայից եկավ բարձրագույն լիգայի ամուր թիմ՝ Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, հարձակման հրաշալի գծով, բայց նրա գործողություններում երկչոտություն, չկար նույնիսկ սկզբում, և շուտով նա դարձավ ակումբի առաջատարներից մեկը՝ անվերապահ առաջին համարը:
© Photo : provided by Alexandr PodshivalovԴարպասապահ Ալեքսանդր Պոդշիվալովը Երևանի «Արարատի» կազմում (մեջտեղում)
Вратарь Александр Подшивалов в составе ереванского Арарата  (в середине) - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2024
Դարպասապահ Ալեքսանդր Պոդշիվալովը Երևանի «Արարատի» կազմում (մեջտեղում)
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ալեքսանդր Վիկտորովիչի տարեդարձն է. նա դարձավ 60 տարեկան։
«Պա-չի-վա-լով» վանկարկումները հնչում էին նրա յուրաքանչյուր «սեյվ»-ից կամ հետ մղված 11 մետրանոցից հետո (իսկ այդ «կարգում» նա առանձնահատուկ հաջողություն ուներ, կամ ավելի շուտ՝ վարպետություն)։ Տարիներ անց՝ 1992-ին, նա, 11 մետրանոց հարվածաշարում պահելով ոչ թե ինչ-որ մեկի, այլ «Մանչեսթեր Յունայթեդի» հարվածը, իր «Տորպեդոյին» դուրս կբերի ՈւԵՖԱ-ի գավաթի հաջորդ փուլ: Երկու հանդիպումներն էլ այն ժամանակ ավարտվեցին զրոյական ոչ-ոքի հաշվով, և համաձայնենք, որ ոչ բոլոր դարպասապահներն են կարողանում 210 րոպե «չոր» խաղալ Ալեքս Ֆերգյուսոնի թիմի հետ։
ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալը նա նվաճեց «Տորպեդոյի» հետ․ 1991-ի միութենական վերջին առաջնությունում նա ցատկեց, ինչպես ասում են, մեկնող գնացքի ոտնակին: Ու թեև «Արարատի» հետ եվրագավաթներում մրցանակային տեղեր ու հանդիպումներ չկային, կարծում եմ, որ դրանք դարպասապահի կայացման կարևորագույն տարիներն էին: Եվ նա շատ ջերմ է խոսում Հայաստանում անցկացրած տարիների մասին։
«Արարատն» ինձ խաղալու հնարավորություն տվեց։ Նա ինձ սովորեցրեց շփվել տարբեր մտածելակերպերի, տարբեր ազգությունների մարդկանց հետ։ Դրանից հետո և՛ Իսրայելում էի խաղում, և՛ Հարավային Կորեայում, ու ամեն տեղ նորմալ էր։ Երևանում ապրելն ինձ սովորեցրել է շփվել՝ մարդկանց ճիշտ վերաբերվել, հարգել նրանց ավանդույթներն ու սովորույթները, հնազանդվել տեղի կանոններին», - ասել է Պոդշիվալովը 4 տարի առաջ Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Պոդշիվալովի կարիերայի գագաթնակետը եղել է հետերևանյան շրջանում․ Ալեքսանդրը որոշել է մեկնել արտերկիր։ Մրցաշրջանն անցկացրել է Հայֆայի «Հապոելում», այնուհետև տեղափոխվել Հարավային Կորեա՝ «Յուկոնգ» ակումբ։ Բայց կորեացիները որոշեցին սահմանափակել լեգեոներ-դարպասապահների թիվը, ուստի ստիպված էր հեռանալ «Վաղորդյան թարմության երկրից»:
Ալեքսանդրը վերադարձավ Ռուսաստան, բայց ոչ թե «Տորպեդո», որը ֆինանսավորման հետ կապված խնդիրներ ուներ, այլ բարեկեցիկ մոսկովյան «Լոկոմոտիվ». այս ակումբի դարպասապահ Սերգեյ Օվչիննիկովը մեկնեց «Բենֆիկա», և «երկաթուղայինները» շտապ դարպասապահի կարիք ունեին։ Մրցաշրջանի մնացած հատվածը՝ 1997 թվականը, Պոդշիվալովը խաղաց «Լոկոյում», բայց արդեն հաջորդ տարի նրան դարպասից «դուրս մղեց» Ռուսլան Նիգմատուլինը, իսկ 1999-ին Պոդշիվալովը լուրջ վնասվածք ստացավ ու որոշեց, որ եկել է մարզչական աշխատանքի անցնելու ժամանակը:
CC BY-SA 3.0 / Майоров Владимир / Александр Подшивалов после игры ФК «Томь»Ալեքսանդր Պոդշիվալով
Александр Подшивалов - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2024
Ալեքսանդր Պոդշիվալով
...Երբ Պոդշիվալովը հեռանում էր «Արարատից», որին այդքան շատ բան էր տվել ու որից ստացել, իր խոստովանությամբ, սկսվեց կարոտախտը։ Ասում է՝ երբ «Տորպեդոյից» Երևան եկավ 1991-ին, անսովոր էր, տարօրինակ. նստած ես շատ լավ ծանոթ «Հրազդանի» հանդերձարանում, բայց ոչ այնտեղ, որտեղ 7 տարի նստել ես, այլ մեկ ուրիշում՝ կարծես մի օտար տեղ, հյուրանոցում․․․
Այժմ Ալեքսանդր Վիկտորովիչը ռուսական ակումբներում դարպասապահներ է մարզում։ Լավ դարպասապահներ են ստացվում, մարզչին արժանի։
Լրահոս
0