https://arm.sputniknews.ru/20240906/inch-e-kardum-qaghaqapety-erevani-grqi-paratvonn-ajs-tari-grete-50-masnakic-uni-80329160.html
Ի՞նչ է կարդում քաղաքապետը. Երևանի գրքի փառատոնն այս տարի գրեթե 50 մասնակից ունի
Ի՞նչ է կարդում քաղաքապետը. Երևանի գրքի փառատոնն այս տարի գրեթե 50 մասնակից ունի
Sputnik Արմենիա
Բացման արարողությանը ներկա էր Երևանի քաղաքապետը։ Նա պատմեց, թե որ գրքերն են ազդել իր վրա։ 06.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-06T15:05+0400
2024-09-06T15:05+0400
2024-09-06T16:29+0400
գիրք
երևան
փառատոն
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80323746_0:1:1600:901_1920x0_80_0_0_633c500685b7a2fd9de9b216649840df.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Երևանում այսօր մեկնարկած Գրքի փառատոնին մասնակցում են շուրջ 50 տպարաններ, գրախանութներ և մշակութային հաստատություններ։Փառատոնի կազմակերպիչ Անի Ղազարյանի խոսքով` եռօրյա միջոցառումներին մասնակցում է մոտ հարյուր գրող և գրաքննադատ, ընդ որում ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Սլովենիայից, Վրաստանից և այլ երկրներից։ Փառատոնի շրջանակում նախատեսվում է անցկացնել գրական բանավեճեր, վարպետության դասեր, բացառիկ հանդիպումներ արտասահմանյան գրողների հետ և նույնիսկ սթենդափ։«Համոզված եմ, որ ճիշտ գիրքը մենք հանդիպում ենք մեր կյանքի այն պահին, երբ այն հատկապես շատ է մեզ անհրաժեշտ։ Հույս ունեմ, որ փառատոնի բոլոր այցելուները կգտնեն իրենց գիրքը», – նշեց Ղազարյանը։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ քաղաքային իշխանություններն արդեն երկրորդ տարին է՝ ֆինանսավորում են փառատոնը, քանի որ համոզված են, որ ընթերցող մարդը տարբերվում է իր որակներով։ Նրա խոսքով` այդ մարդիկ հանրային շահերը սեփական շահերից վեր են դասում և կարող են զոհաբերել անձնական շահը հանուն ընդհանուր նպատակների:«Համոզված ենք, որ ընթերցանությունը փոխում է մարդուն, նրա մտածելակերպը, նրան դարձնում է ավելի հոգատար և հասկացող», – ասաց քաղաքապետը։Sputnik Արմենիայի թղթակցին այն հարցին, թե որ գրքերն են փոխել իրեն, Ավինյանն ասաց, որ այդպիսի գրքերը շատ են, հիմնականում դրանք փիլիսոփայական ստեղծագործություններ են։Sputnik Արմենիան ոչ մեծ հարցում է անցկացրել փառատոնի մասնակիցների շրջանում։ Այցելուների մեծ մասը կանայք են։ Նրանք հիմնականում հետաքրքրվում են փիլիսոփայական ժանրի կամ մոտիվացնող արտասահմանյան գրականությամբ, բայց բեսթսելլերը դեռ դժվար է որոշել, քանի որ ցուցահանդեսը ընդամենը մի քանի ժամ առաջ է բացվել։ Միայն տպարաններից մեկն ակնհայտ առաջատար ուներ վաճառքների թվով` դա Ռոբերտ Շարմի «Վանականը, որը վաճառեց իր Ferrari»–ին գիրքն է։Երևանի գրքի փառատոնն անցկացվում է 2017 թվականից։ Դրա պարտադիր մաս է կազմում գրքի տոնավաճառը, ինչպես նաև գրական մրցույթն ու մրցանակների շնորհումը «Արձակ», «Պոեզիա», «Դրամատուրգիա», «Մանկական գրականություն» անվանակարգերում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80323746_0:0:1424:1067_1920x0_80_0_0_6acbdead452c64ac3025edbb3fbc1343.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գիրք, երևան, փառատոն, տիգրան ավինյան
գիրք, երևան, փառատոն, տիգրան ավինյան
Ի՞նչ է կարդում քաղաքապետը. Երևանի գրքի փառատոնն այս տարի գրեթե 50 մասնակից ունի
15:05 06.09.2024 (Թարմացված է: 16:29 06.09.2024) Բացման արարողությանը ներկա էր Երևանի քաղաքապետը։ Նա պատմեց, թե որ գրքերն են ազդել իր վրա։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Երևանում այսօր մեկնարկած Գրքի փառատոնին մասնակցում են շուրջ 50 տպարաններ, գրախանութներ և մշակութային հաստատություններ։
Փառատոնի կազմակերպիչ Անի Ղազարյանի խոսքով` եռօրյա միջոցառումներին մասնակցում է մոտ հարյուր գրող և գրաքննադատ, ընդ որում ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Սլովենիայից, Վրաստանից և այլ երկրներից։ Փառատոնի շրջանակում նախատեսվում է անցկացնել գրական բանավեճեր, վարպետության դասեր, բացառիկ հանդիպումներ արտասահմանյան գրողների հետ և նույնիսկ սթենդափ։
«Համոզված եմ, որ ճիշտ գիրքը մենք հանդիպում ենք մեր կյանքի այն պահին, երբ այն հատկապես շատ է մեզ անհրաժեշտ։ Հույս ունեմ, որ փառատոնի բոլոր այցելուները կգտնեն իրենց գիրքը», – նշեց Ղազարյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ քաղաքային իշխանություններն արդեն երկրորդ տարին է՝ ֆինանսավորում են փառատոնը, քանի որ համոզված են, որ ընթերցող մարդը տարբերվում է իր որակներով։ Նրա խոսքով` այդ մարդիկ հանրային շահերը սեփական շահերից վեր են դասում և կարող են զոհաբերել անձնական շահը հանուն ընդհանուր նպատակների:
«Համոզված ենք, որ ընթերցանությունը փոխում է մարդուն, նրա մտածելակերպը, նրան դարձնում է ավելի հոգատար և հասկացող», – ասաց քաղաքապետը։
Sputnik Արմենիայի թղթակցին այն հարցին, թե որ գրքերն են փոխել իրեն, Ավինյանն ասաց, որ այդպիսի գրքերը շատ են, հիմնականում դրանք փիլիսոփայական ստեղծագործություններ են։
«Կյանքի շատ հետաքրքիր ժամանակահատվածում կարդացի Ջեկ Լոնդոնի«Մարտին Իդենը» և Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը»։ Գրքերից շատերը տարբեր շրջաններում թողնում են իրենց հետքը, և մենք շատ ենք փոխվում ընթերցանության ընթացքում», – ասաց Ավինյանը։
Sputnik Արմենիան ոչ մեծ հարցում է անցկացրել փառատոնի մասնակիցների շրջանում։ Այցելուների մեծ մասը կանայք են։ Նրանք հիմնականում հետաքրքրվում են փիլիսոփայական ժանրի կամ մոտիվացնող արտասահմանյան գրականությամբ, բայց բեսթսելլերը դեռ դժվար է որոշել, քանի որ ցուցահանդեսը ընդամենը մի քանի ժամ առաջ է բացվել։ Միայն տպարաններից մեկն ակնհայտ առաջատար ուներ վաճառքների թվով` դա Ռոբերտ Շարմի «Վանականը, որը վաճառեց իր Ferrari»–ին գիրքն է։
Երևանի գրքի փառատոնն անցկացվում է 2017 թվականից։ Դրա պարտադիր մաս է կազմում գրքի տոնավաճառը, ինչպես նաև գրական մրցույթն ու մրցանակների շնորհումը «Արձակ», «Պոեզիա», «Դրամատուրգիա», «Մանկական գրականություն» անվանակարգերում։