https://arm.sputniknews.ru/20240906/erevanum-bacvel-e-albert-azarjani-brvonzadzujl-ardzany-80336823.html
Երևանում բացվել է Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ արձանը
Երևանում բացվել է Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ արձանը
Sputnik Արմենիա
Ալբերտ Ազարյանի լեգենդար շարժումը ճիշտ ստեղծելու համար քանդակագործին օգնել է մարմնամարզության մարզադպրոցի անձնակազմը։ 06.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-06T15:58+0400
2024-09-06T15:58+0400
2024-09-06T16:23+0400
հայաստան
ալբերտ ազարյան
արձան
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80335769_0:0:1600:901_1920x0_80_0_0_5a9dc807a2ff020bafd854275fcdce88.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Լեգենդար մարմնամարզիկ, «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանի մահվան տարելիցի կապակցությամբ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի է ունեցել լեգենդար մարմնամարզիկի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Տարելիցի կապակցությամբ մատուցվել է հոգեհանգստի կարգ, ներկաները ծաղիկներ են խոնարհել Ալբերտ Ազարյանի շիրիմին և խնկարկել նրա հիշատակը: Պետական ֆինանսավորմամբ ստեղծված արձանի հեղինակը քանդակագործ Գոռ Դավթյանն է: Նրա խոսքով՝ ներկայացված մի քանի էսքիզներից լեգենդար մարմնամարզիկի որդին՝ Էդուարդ Ազարյանն է ընտրել վերջնական տարբերակը՝ «Ազարյանական խաչը» թեքված կատարելիս:Ալբերտ Ազարյանը մահացել է 2023 թվականի սեպտեմբերի 5-ին 94 տարեկանում: Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։Մասնակցել է մրցումների աշխարհի 49 երկրում, նվաճել է 45 ոսկե, 42 արծաթե և 10 բրոնզե մեդալներ։ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80335769_177:0:1600:1067_1920x0_80_0_0_100c3e9570e5310cd1adb40a3f9e239a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալբերտ ազարյան, արձան, երևան
հայաստան, ալբերտ ազարյան, արձան, երևան
Երևանում բացվել է Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ արձանը
15:58 06.09.2024 (Թարմացված է: 16:23 06.09.2024) Ալբերտ Ազարյանի լեգենդար շարժումը ճիշտ ստեղծելու համար քանդակագործին օգնել է մարմնամարզության մարզադպրոցի անձնակազմը։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Լեգենդար մարմնամարզիկ, «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանի մահվան տարելիցի կապակցությամբ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի է ունեցել լեգենդար մարմնամարզիկի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Տարելիցի կապակցությամբ մատուցվել է հոգեհանգստի կարգ, ներկաները ծաղիկներ են խոնարհել Ալբերտ Ազարյանի շիրիմին և խնկարկել նրա հիշատակը: Պետական ֆինանսավորմամբ ստեղծված արձանի հեղինակը քանդակագործ Գոռ Դավթյանն է: Նրա խոսքով՝ ներկայացված մի քանի էսքիզներից լեգենդար մարմնամարզիկի որդին՝ Էդուարդ Ազարյանն է ընտրել վերջնական տարբերակը՝ «Ազարյանական խաչը» թեքված կատարելիս:
«Երկար մտածելու կարիք չունեինք. հասկանում էինք, որ հենց այդ լեգենդար վարժությունը պետք է դրվի կոմպոզիցիայի հիմքում: Շատ կարևոր էր հենց շարժումը ճիշտ ցույց տալը, որի հարցում ինձ շատ օգնեց հենց Ալբերտ Ազարյանի մարմնամարզության մարզադպրոցի ողջ անձնակազմը»,- ասել է երիտասարդ քանդակագործը:
Ալբերտ Ազարյանը
մահացել է 2023 թվականի սեպտեմբերի 5-ին 94 տարեկանում: Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։
Մասնակցել է մրցումների աշխարհի 49 երկրում, նվաճել է 45 ոսկե, 42 արծաթե և 10 բրոնզե մեդալներ։ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։