00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկյան ընկերությունն աշխատանքից ազատել է բլոգերին, որն իբր համագործակցել է RT-ի հետ

© Photo : Social media of Lauren ChenԼորեն Չեն
Լորեն Չեն - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2024
Լորեն Չեն
Բաժանորդագրվել
Բրիտանական «Daily Mail»-ը գրում է, որ Չենը 2021 և 2022 թվականներին մասնակցել է RT-ի համար մի քանի հոդվածների ստեղծմանը:
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկյան «Blaze Media» ընկերությունը RT-ի ղեկավարության դեմ պատժամիջոցների սահմանման հաջորդ օրը աշխատանքից ազատել է բլոգեր Լորեն Չենին, որը, լրատվամիջոցների պնդմամբ, համագործակցել է RT-ի հետ։ Տեղեկությունը հայտնում են բրիտանական և ամերիկյան լրատվամիջոցները։
«Լորեն Չենն անկախ կապալառու էր, նրա հետ պայմանագիրը խզվել է», - «Semafor»-ին ասել է «Blaze Media»-ի գլխավոր տնօրեն Թայլեր Կարդոնը:
ԶԼՄ–ի տեղեկություններով՝ Չենը և նրա ամուսինը՝ Լիամ Դոնովանը, «Tenet Media» մեդիաընկերության համահիմնադիրներն են։ Բրիտանական «Daily Mail»-ը գրում է, որ Չենը 2021 և 2022 թվականներին մասնակցել է RT-ի համար մի քանի հոդվածների ստեղծմանը:
Ամերիկյան «Daily Beast» թերթն իր հերթին նշում է, որ «Tenet Media»-ի հիմնադիրները հիշատակվում են ԱՄՆ-ի մեղադրական եզրակացության մեջ, ըստ որի` ռուսական պետական ԶԼՄ-ները բլոգերների են ֆինանսավորել: «Չնայած նրանց անունները չեն նշվում, բայց Չենը և Դոնովանը միակն են, որ համապատասխանում են այդ նկարագրությանը»,– նշում Է լրատվամիջոցը։
Հիշեցնենք` ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 4-ին պատժամիջոցներ է սահմանել «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, նրա տեղակալներ Անտոն Անիսիմովի և Ելիզավետա Բրոդսկայայի դեմ: Նրանցից բացի, սև ցուցակում են հայտնվել RT-ի տեղեկատվական հեռարձակման ղեկավար Անդրեյ Կիաշկոն, թվային մեդիանախագծերի բաժնի ղեկավար Կոնստանտին Կալաշնիկովը և մի քանի այլ աշխատակիցներ: Ընդ որում` Կալաշնիկովին և RT-ի աշխատակից Ելենա Աֆանասևային փողերի լվացման նպատակով գործարքի մեջ մտնելու և օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը խախտելու մեղադրանք է ներկայացվել:
Պետդեպարտամենտը հայտարարել է, որ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և նրա դուստր ձեռնարկությունների աշխատանքի պայմանները խստացվել են, և նրանց կարգավիճակը սահմանվել է որպես «արտասահմանյան առաքելություններ»: Ամերիկյան օրենքը պահանջում է գերատեսչությանը տեղեկացնել ԱՄՆ-ում աշխատող անձնակազմի և ունեցվածքի մասին: Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները հայտարարել են նոր քաղաքականության մասին, որը սահմանափակում է վիզաների տրամադրումը այն մարդկանց, որոնք իբր գործում են «Կրեմլի կողմից աջակցություն ստացող» լրատվամիջոցների անունից: Միաժամանակ Պետդեպարտամենտը հրաժարվել է ճշտել, թե կոնկրետ ում են վերաբերում այդ սահմանափակումները։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ դրանք ուղղված են ոչ թե ռուսաստանցի առանձին լրագրողների, այլ կազմակերպությունների սահմանափակումների տակ հայտնված աշխատակիցների դեմ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ «Ռոսիա սեգոդնյա»–ի դեմ պատժամիջոցներին կհետևի Ռուսաստանում ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկատվության տարածման սահմանափակումը, սակայն հայելային միջոցներն անհնար են ԱՄՆ-ում պետական լրատվական գործակալության բացակայության պատճառով։
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին պատասխան է մշակվում. Զախարովա
Լրահոս
0