https://arm.sputniknews.ru/20240905/marzakan-entakarucvatsqnery-bacakajum-en-pashinjann-yndunel-e-olimpiakan-marziknerin-80289634.html
Մարզական ենթակառուցվածքները բացակայում են. Փաշինյանն ընդունել է օլիմպիական մարզիկներին
Մարզական ենթակառուցվածքները բացակայում են. Փաշինյանն ընդունել է օլիմպիական մարզիկներին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ընդգծել է, թե ճիշտ ենթակառուցվածքներ ստեղծելու համար ինչ է պետք հասկանալ ու ինչ քայլեր ձեռնարկել։ 05.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-05T18:17+0400
2024-09-05T18:17+0400
2024-09-05T18:17+0400
օլիմպիական խաղեր
նիկոլ փաշինյան
մարզիկ
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/05/80285200_0:0:1600:901_1920x0_80_0_0_d0fab00ec9238834b13bd5c8ee854a48.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայկական սպորտի ֆունդամենտալ խնդիրներից մեկն ակնհայտորեն մարզական ենթակառուցվածքների բացակայությունն է կամ ցածր որակը: Այս մասին Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկների, նրանց մարզիչների և ֆեդերացիաների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Վստահ է` պետք է հասկանալ, թե ինչն է ոլորտում արդյունավետ իրականացվում, ինչը` ոչ այդքան, ինչն է ճիշտ արվել, իսկ ինչը` սխալ, ու այդ ամենից դասեր քաղելով պատրաստվել հաջորդ Օլիմպիական խաղերին։ՀՀ վարչապետը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում մասնավոր-պետություն համագործակցությամբ մարզերում ստեղծվելու են մարզական ենթակառուցվածքներ: Փաշինյանի խոսքով` կառավարությունը մարզերում կկառուցի մարզական կենտրոններ, և կառավարումը կհանձնի պրոֆեսիոնալ ընկերությունների: Այդ կենտրոններում, ըստ Փաշինյանի, երեխաների այցելությունները ֆինանսավորելու է պետությունը, ինչպես դպրոցներում է արվում` երեխայի թվով։ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ նշել է, որ Հայաստանն ՕԽ–ին մասնակցել է 15 մարզիկով, որոնցից 3-ն ունեցել են թույլտվություն կամ սպիտակ քարտ։«Դա նշանակում է, որ 3 մարզիկից մենք լուրջ ակնկալիքներ չէինք կարող ունենալ, այդ մարզաձևերում մենք բարձր արդյունքներ առայժմ չունենք, բայց գնում ենք այդ ուղղությամբ։ Մնացած 12 մարզիկից 3-ը նվաճել է արծաթե մեդալ, մեկը` բրոնզե մեդալ, մեկը զբաղեցրել է չորրորդ տեղը, երկու մարզիկ՝ հինգերորդ, մեկ մարզիկ՝ վեցերորդ, երեք մարզիկ՝ յոթերորդ և մեկ մարզիկ՝ իններորդ տեղը։ Այսինքն՝ 12 մարզիկն էլ եղել են տասնյակում»,– ասել է Գիլոյանը։Նա ընդգծել է, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերում, թիմային հաշվարկում, ոչ պաշտոնական, եղել է 2-րդը՝ զիջելով միայն Վրաստանի հավաքականին։ Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում եղել է 5-րդը։ Ընդհանուր առմամբ, այս ամառային Օլիմպիական խաղերին մասնակցել է 206 երկիր, մեդալ է նվաճել 91 հավաքական, Հայաստանի հավաքականը 66-րդն է ընդհանուր մեդալային հաշվարկում։ Որակական առումով, սա անկախ Հայաստանի հավաքականների երրորդ ելույթն էր:Հաջորդիվ քննարկվել են Հայաստանում մարզական ենթակառուցվածքների բարելավմանը, հաջորդ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելուն, սպորտի զարգացման ուղղությամբ քայլերին վերաբերող հարցեր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/05/80285200_99:0:1520:1066_1920x0_80_0_0_0b3c0faedfe24eb7b549470db9462b06.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օլիմպիական խաղեր, նիկոլ փաշինյան, մարզիկ, սպորտ
օլիմպիական խաղեր, նիկոլ փաշինյան, մարզիկ, սպորտ
Մարզական ենթակառուցվածքները բացակայում են. Փաշինյանն ընդունել է օլիմպիական մարզիկներին
ՀՀ վարչապետն ընդգծել է, թե ճիշտ ենթակառուցվածքներ ստեղծելու համար ինչ է պետք հասկանալ ու ինչ քայլեր ձեռնարկել։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայկական սպորտի ֆունդամենտալ խնդիրներից մեկն ակնհայտորեն մարզական ենթակառուցվածքների բացակայությունն է կամ ցածր որակը: Այս մասին Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկների, նրանց մարզիչների և ֆեդերացիաների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախությամբ պիտի ասեմ, որ այսօր մեծ մասշտաբի մարզական ենթակառուցվածքներ են ստեղծվում հանրապետությունում, այդ թվում՝ ոլորտի հայտնի մարզիկների հետ համագործակցված: Մեր հանձնառությունը՝ Օլիմպիական չեմպիոնի անունով ունենալ մարզադպրոց՝ շարունակում է մնալ տեղում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վստահ է` պետք է հասկանալ, թե ինչն է ոլորտում արդյունավետ իրականացվում, ինչը` ոչ այդքան, ինչն է ճիշտ արվել, իսկ ինչը` սխալ, ու այդ ամենից դասեր քաղելով պատրաստվել հաջորդ Օլիմպիական խաղերին։
ՀՀ վարչապետը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում մասնավոր-պետություն համագործակցությամբ մարզերում ստեղծվելու են մարզական ենթակառուցվածքներ: Փաշինյանի խոսքով` կառավարությունը մարզերում կկառուցի մարզական կենտրոններ, և կառավարումը կհանձնի պրոֆեսիոնալ ընկերությունների: Այդ կենտրոններում, ըստ Փաշինյանի, երեխաների այցելությունները ֆինանսավորելու է պետությունը, ինչպես դպրոցներում է արվում` երեխայի թվով։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին Հայաստանի մարզիկները միջազգային մրցաշարերում արդեն իսկ նվաճել են 224 մեդալ, ու դեռևս մինչ տարեվերջ սպասվում են բազմաթիվ մրցաշարեր։
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ նշել է, որ Հայաստանն ՕԽ–ին մասնակցել է 15 մարզիկով, որոնցից 3-ն ունեցել են թույլտվություն կամ սպիտակ քարտ։
«Դա նշանակում է, որ 3 մարզիկից մենք լուրջ ակնկալիքներ չէինք կարող ունենալ, այդ մարզաձևերում մենք բարձր արդյունքներ առայժմ չունենք, բայց գնում ենք այդ ուղղությամբ։ Մնացած 12 մարզիկից 3-ը նվաճել է արծաթե մեդալ, մեկը` բրոնզե մեդալ, մեկը զբաղեցրել է չորրորդ տեղը, երկու մարզիկ՝ հինգերորդ, մեկ մարզիկ՝ վեցերորդ, երեք մարզիկ՝ յոթերորդ և մեկ մարզիկ՝ իններորդ տեղը։ Այսինքն՝ 12 մարզիկն էլ եղել են տասնյակում»,– ասել է Գիլոյանը։
Նա ընդգծել է, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերում, թիմային հաշվարկում, ոչ պաշտոնական, եղել է 2-րդը՝ զիջելով միայն Վրաստանի հավաքականին։ Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում եղել է 5-րդը։ Ընդհանուր առմամբ, այս ամառային Օլիմպիական խաղերին մասնակցել է 206 երկիր, մեդալ է նվաճել 91 հավաքական, Հայաստանի հավաքականը 66-րդն է ընդհանուր մեդալային հաշվարկում։ Որակական առումով, սա անկախ Հայաստանի հավաքականների երրորդ ելույթն էր:
Հաջորդիվ քննարկվել են Հայաստանում մարզական ենթակառուցվածքների բարելավմանը, հաջորդ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելուն, սպորտի զարգացման ուղղությամբ քայլերին վերաբերող հարցեր: