00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում անասնաբույժների, ագրոնոմների կարիք կա. ուսանողներին 70-77 հազար կրթաթոշակ կտան

© Sputnik / Pavel Bednyakov / Անցնել մեդիապահոցԱնասնաբույժ
Անասնաբույժ - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2024
Անասնաբույժ
Բաժանորդագրվել
Գյուղատնտեսական ոլորտում սովորելու համար կրթաթոշակ տրամադրելու որոշման կարգավորումները տարածվելու են 2024-2025 թթ. ուսումնական տարվանից առաջին կուրս ընդունվողների վրա։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում անասնաբույժների, ապրանքագետների, տեխնոլոգների, ագրոնոմների տասնյակ ազատ հաստիքներ կան, սակայն մասնագետներ չկան։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով կրթության` մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին, որով նախատեսվում է սահմանել ՀՀ բուհերում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը։
«Մեզ համար կարևոր է այս որոշումը, քանի որ ոլորտում խնդիրներ կան։ Այսօր մենք մի քանի տասնյակ անասնաբույժի կարիք ունենք` չհաշված մասնավոր սեկտորը։ Ե՛վ այս, և՛ այլ գյուղատնտեսական մասնագիտությունների պարագայում մենք դրսից ենք մասնագետներ հրավիրում, քանի որ մեզ մոտ այսօր կենսաթոշակային կամ այդ տարիքին մոտ մասնագետներ են։ Այս խնդիրը չլուծելու և մասնագետների բացը չլրացնելու դեպքում գյուղատնտեսությունն ուղղակի կանգ կառնի»,– ասաց Պապոյանը։
Նա շեշտեց` այս ոլորտներում աշխատավարձը հանրապետությունում գրանցված միջին աշխատավարձից կրկնակի, նույնիսկ եռակի և քառակի բարձր է։
Նշենք, որ նախորդ տարի ընդունված որոշման նախագծով կրթաթոշակներն ուղղված էին միայն բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրերին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտեց, որ առաջարկվում է ցանկում ներառել նաև ագրարային ուղղվածության կրթական ծրագրերը, որոնք պետության համար պետության համար առաջնային մասնագիտություններ են։
«Առաջարկում ենք ավելացնել անասնաբուժության, ագրոնոմիայի, անտառային տնտեսության կանաչապատման, տեխնոլոգիայի, գինեգործության, սննդամթերքի անվտանգության և այլ ոլորտներ։ Նախագծի ընդունման արդյունքում 70 000–77 000 դրամ ամսական կրթաթոշակ կտրամադրվի նշված մասնագիտություններով սովորողներին, ինչը կնպաստի, որպեսզի այդ կադրերը համալրեն առկա տեղերը ու նպաստեն ՀՀ տնտեսության զարգացմանը»,– ասաց Անդրեասյանը։
Նա շեշտեց, որ որոշման կարգավորումները տարածվելու են 2024-2025 թթ. ուսումնական տարվանից առաջին կուրս ընդունվողների վրա։ Առաջին կրթաթոշակը կտրամադրվի հոկտեմբերին։
Այս կրթաթոշակը միայն առաջին տարին է, որ գործելու է բոլորի համար, այնուհետև առաջադիմության շեմ է գործելու։ Այսինքն` հաջորդ տարվանից կրթաթոշակի կհավակնեն նրանք, որոնք առնվազն 80% ՄՈԳ կունենան։
Ժաննա Անդրեասյանը նաև շեշտեց, որ նախորդ տարի բնագիտական ուղղություններով բնագիտական ծրագրերով բուհ ընդունված ուսանողների աճ է գրանցվել։ Եթե 2022 թվականին բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրով ընդամենը 124 ուսանող էր դիմել, ապա 2023 թվականին 251 ուսանող է ընդունվել։ 2024 թվականին արդեն 324 ուսանող կա։
Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին ։
Լրահոս
0