https://arm.sputniknews.ru/20240905/gvorlvovkaji-ughghutjamb-ukrainaji-zinvats-uzhery-drvonic-razmamterq-en-netel-80309735.html
Գորլովկայի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերը դրոնից ռազմամթերք են նետել
Գորլովկայի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերը դրոնից ռազմամթերք են նետել
Sputnik Արմենիա
Անօդաչու թռչող սարքից արձակված արկը հարվածել է ավտոմեքենային։ 05.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-05T23:57+0400
2024-09-05T23:57+0400
2024-09-05T23:57+0400
դոնեցկ
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80136630_0:107:3263:1942_1920x0_80_0_0_332b6b2b26c96b755728965a1ff0fdb5.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինական զորքերը պայթուցիկ առարկա են նետել անօդաչու թռչող սարքից (ԱԹՍ), ինչպես նաև 155 միլիմետր տրամաչափի երեք կասետային արկ արձակել Գորլովկա քաղաքի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը։Քաղաքապետ Իվան Պրիխոդկոն հայտնել է, որ անօդաչուից նետված արկը հարվածել է մարդատար քաղաքացիական մեքենայի, վարորդը չի տուժել:Դրանից բացի, Ուկրաինայի զինված ուժերը 155 միլիմետր տրամաչափի հինգ արկ են արձակել Դոնեցկի Պետրովսկի թաղամասի ուղղությամբ։Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս․ այնտեղ են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Քաղաքը ԴԺՀ խոշորագույն բնակավայրերից մեկն է, նախքան Դոնբասում հակամարտության սկիզբն ուներ ավելի քան 250 հազար բնակչություն։
դոնեցկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80136630_267:0:2998:2048_1920x0_80_0_0_c67352d502c14ccf240e568c727ba4d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնեցկ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
դոնեցկ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
Գորլովկայի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերը դրոնից ռազմամթերք են նետել
Անօդաչու թռչող սարքից արձակված արկը հարվածել է ավտոմեքենային։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինական զորքերը պայթուցիկ առարկա են նետել անօդաչու թռչող սարքից (ԱԹՍ), ինչպես նաև 155 միլիմետր տրամաչափի երեք կասետային արկ արձակել Գորլովկա քաղաքի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը։
Քաղաքապետ Իվան Պրիխոդկոն հայտնել է, որ անօդաչուից նետված արկը հարվածել է մարդատար քաղաքացիական մեքենայի, վարորդը չի տուժել:
Դրանից բացի, Ուկրաինայի զինված ուժերը 155 միլիմետր տրամաչափի հինգ արկ են արձակել Դոնեցկի Պետրովսկի թաղամասի ուղղությամբ։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս․ այնտեղ են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Քաղաքը ԴԺՀ խոշորագույն բնակավայրերից մեկն է, նախքան Դոնբասում հակամարտության սկիզբն ուներ ավելի քան 250 հազար բնակչություն։