https://arm.sputniknews.ru/20240904/zintsarajvoghin-edgar-aleqsanjanin-inqnaspanutjan-e-hascrel-tsarajikcy-nran-kalanavvorel-en-80230218.html
Զինծառայող Էդգար Ալեքսանյանին ինքնասպանության է հասցրել ծառայակիցը, նրան կալանավորել են
Զինծառայող Էդգար Ալեքսանյանին ինքնասպանության է հասցրել ծառայակիցը, նրան կալանավորել են
Sputnik Արմենիա
ՔԿ–ն զինծառայողի մահվան դեպքի հետ կապված մանրամասներ է հայտնել։ 04.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-04T13:06+0400
2024-09-04T13:06+0400
2024-09-04T14:05+0400
զինծառայող
դիրքեր
ինքնասպանություն
հհ քննչական կոմիտե
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1115/38/11153805_0:0:2048:1153_1920x0_80_0_0_b44dfc2d512d9e569771b1d4400641a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Զինծառայող Էդգար Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է նրա ծառայակիցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՔԿ մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Ալեքսանյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով։ Մահվան դեպքով քրեական վարույթ էր նախաձեռնվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ․ Ե․-ն, տվյալ մարտական դիրքում որպես դիտորդ ընդգրկված է եղել մարտական հերթապահության 2024թ․ օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում։Հայտնվելով անելանելի վիճակում` Էդգար Ալեքսանյանը 2024թ-ի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, նույն մարտական դիրքում «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել:Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․ Ե․-ին մեղադրանք է ներկայացվել մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։Զինծառայող Էդգար Ալեքսանյանի կզակի շրջանում է հրազենային վնասվածքը եղել. ՔԿ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1115/38/11153805_129:0:1949:1365_1920x0_80_0_0_cbaf152e2a5d826372dbc15347d75990.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինծառայող, դիրքեր, ինքնասպանություն, հհ քննչական կոմիտե, կալանք
զինծառայող, դիրքեր, ինքնասպանություն, հհ քննչական կոմիտե, կալանք
Զինծառայող Էդգար Ալեքսանյանին ինքնասպանության է հասցրել ծառայակիցը, նրան կալանավորել են
13:06 04.09.2024 (Թարմացված է: 14:05 04.09.2024) ՔԿ–ն զինծառայողի մահվան դեպքի հետ կապված մանրամասներ է հայտնել։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Զինծառայող Էդգար Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է նրա ծառայակիցը։ Այս մասին հաղորդագրություն է
տարածել ՔԿ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում
հայտնաբերվել է զինծառայող Էդգար Ալեքսանյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով։ Մահվան դեպքով քրեական վարույթ էր նախաձեռնվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ․ Ե․-ն, տվյալ մարտական դիրքում որպես դիտորդ ընդգրկված է եղել մարտական հերթապահության 2024թ․ օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում։
«Հ.Ե.–ն տարբեր օրերի անձնակազմի ներկայությամբ պարբերաբար նվաստացրել է նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայության ընդգրկված զինծառայող Է․ Ալեքսանյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել»,–նշված է հաղորդագրությունում։
Հայտնվելով անելանելի վիճակում` Էդգար Ալեքսանյանը 2024թ-ի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, նույն մարտական դիրքում «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․ Ե․-ին մեղադրանք է ներկայացվել մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։