00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր Արեշում պայթյունից տուժածները դժգոհ են. ի՞նչ է արվել 7 ամսում

© Sputnik / Aram NersesyanՊայթյունի վայրը 7 ամիս անց
Պայթյունի վայրը 7 ամիս անց - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2024
Պայթյունի վայրը 7 ամիս անց
Բաժանորդագրվել
Նոր Արեշի պայթյունից քիչ տուժած ընտանիքներին որևէ փոխհատուցում չի տրամադրվել, նրանցից ոմանք իրենց միջոցներով են որոշ չափով վերանորոգում արել, ոմանք էլ մինչ օրս վարձով են ապրում, որովհետև այդքան հնարավորություն չունեն։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Կիսափլուզված, հիմնահատակ փլուզված տներ, առանց տուն մնացած, վարձով ապրող քաղաքացիներ. Երևանի Նոր Արեշ թաղամասի 34–րդ փողոցում տեղի ունեցած պայթյունից շուրջ 7 ամիս անց էլ դեռ շարունակում է այս պատկերը արդիական մնալ։ Կիսով չափ վնասված տներից մի քանիսն էլ պայթյունից հետո վթարային է դարձել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 5-ին պայթյուն էր որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34-րդ փողոցում։
Երևանի քաղաքապետարանից և Էրեբունի վարչական շրջանից Sputnik Արմենիային հայտնել են, որ խնդիրը ուսումնասիրվել է, իրականացվել է տուժած ընտանիքների կարիքների գնահատում:
Քաղաքապետարանից ընդգծել են, որ պայթյունից վնասված 7 տնից մեկը հիմնահատակ փլուզվել է, մյուսները տարբեր աստիճանի վթարային վիճակում են: Պայթյունից տուժած 7 ընտանիքի կարիքների գնահատում է իրականացվել, բոլոր ընտանիքներին 300․000–ական ՀՀ դրամի աջակցություն է տրամադրվել՝ բնակարանների վարձը վճարելու համար (որտեղ տեղափոխվել են ապրելու, մինչև վնասված տների հարցը լուծվի-խմբ.): Ընտանիքներն ընդգրկվել են նաև Էրեբունու թաղապետարանի կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում։
© Sputnik / Aram NersesyanՊայթյունի վայրը 7 ամիս անց
Место взрыва на 34-й улице района Эребуни, спустя 7 месяцев после трагедии - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2024
Պայթյունի վայրը 7 ամիս անց
«Կատարվել է մեկ անձի հուղարկավորության ծախսեր, 2 անձի վիրահատությունն ու բուժումը պետական պատվերի շրջանակներում իրականացնելու համար տրամադրվել է միջնորդագիր, 7 ընտանիքի տրամադրվել են բնաիրային աջակցություններ, 3 դպրոցահասակ երեխայի՝ դպրոցական պայուսակներ գրենական պիտույքներով, ինչպես նաև 4 անձ ընդգրկվել է տարեկան ծրագրով նախատեսված էքսկուրսիա մեկնողների ցանկում: «Բազմազավակ, երիտասարդ և այլ խմբերին պատկանող ընտանիքներին աջակցություն» ծրագրի շրջանակներում 7 ընտանիքի նախատեսվում է տրամադրել կենցաղային տեխնիկա` 2 լվացքի մեքենա, 3 գազօջախ, 1 սառնարան, 1 հեռուստացույց»,– նշում են քաղաքապետարանից։
Այս 7 ամսվա ընթացքում Էրեբունի վարչական շրջանը հատուկ տեխնիկա է տրամադրել, ինչի միջոցով կատարվել են տարածքի մաքրման աշխատանքներ:
Նոր Արեշ 34-րդ փողոցի բնակիչները, սակայն, պնդում են, որ պետությունը հավուր պատշաճի օգնության ձեռք չի մեկնել իրենց։
© Sputnik / Aram NersesyanԵրվանդ Սանամյան
Ерванд Санамян - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2024
Երվանդ Սանամյան
Հիմնահատակ փլուզված տներից մեկի բնակիչ Երվանդ Սանամյանը, որի 86-ամյա մայրն է մահացել պայթյունի հետևանքով, նշում է` այժմ կնոջ ու դպրոցահասակ երեխայի հետ վարձով են ապրում, մեծ տղան էլ առանձին է ապրում` կնոջ ու երեխայի հետ, կրկին վարձով։
«Մեզ տվել են 300 000 դրամ ու մամայիս թաղման համար կատաֆալկայի, դագաղի փողն են տվել։ Ես շինարարություն էի անում, հիմա չեմ աշխատում, քննիչներն են կանչում անընդհատ, մենակ կինս ա աշխատում, սոված–ծարավ չենք, ուղղակի վարձի փողը չգիտենք ոնց տանք։ Դիմել եմ պատկան մարմիններին, ասել են, որ այդ 300 000–ից ավելի գումար չի տրամադրվելու, այն է, ինչ կա։ Տան մասով էլ ասել են, որ խնդիրը կլուծեն, բայց եթե չանեն` մենք անտուն ենք մնում»,– ասում է Սանամյանը։
Վստահեցնում է` պետությունը ֆինանսապես, եթե աջակցի, ինքն էլ կարող է իր տունը զրոյից կառուցել։
Նա շեշտում է նաև, որ չնայած դժգոհություններին, քաղաքապետարանը որոշ քայլեր ձեռնարկել է, օրինակ` իր 8 տարեկան երեխային գրենական պիտույքներ են տվել։
Պայթյունից տուժած բնակիչ Նարինեն էլ ընդգծում է` իրենց վթարային տանն ապրում է թոշակառու մոր, ամուսնու և ուսանող 2 դստեր հետ։
«Այդ օրն աղջիկներիցս մեկի հետ էի տանը, մի կերպ ենք փրկվել, կտուրը գրեթե ամբողջությամբ փլվել էր, 4 ամիս անձրևները հյուրասենյակում ու ննջասենյակում կաթացել են, պատերն էլ դրանից հետո ճաքեր ունեն։ Պատուհաններն էլ էին կոտրվել, դուռն էլ վնասվել, մեր միջոցներով փոխել ենք դրանք։ Մեզ այս 7 ամսվա մեջ միայն միանվագ 300 000 դրամն են տվել և վերջ։ Մենք 5 ամիս վարձով էինք ապրում, հիմա տանտերերին պարտք ենք։ Ամսական 200 000 դրամ էր մեր վարձը»,– նշում է Նարինեն։
© Sputnik / Aram NersesyanՊայթյունի վայրը 7 ամիս անց
Место взрыва на 34-й улице района Эребуни, спустя 7 месяцев после трагедии - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2024
Պայթյունի վայրը 7 ամիս անց
Ասում է` գնացել է և՛ քաղաքապետարան, և՛ թաղապետարան, և՛ կառավարություն, բոլոր կառույցները մեկը մյուսի վրա են բարդել գրեթե բոլոր հարցերի լուծումները։
Իր վերևի հարևանն էլ հորեղբայրն է եղել, բայց վերջինիս տանն առհասարակ այլևս ապրել հնարավոր չէ։ Նարինեն պատմում է, որ հորեղբոր ընտանիքը մինչ այդ դեպքը վարկ էր վերցրել և այդ գումարով գազի խողովակներ անցկացրել տանը, կաթսա տեղադրել։ Պայթյունից հետո այս ընտանիքին էլ են տրամադրել միանվագ 300 000 դրամը, բայց 7 ամսվա համար դա նրանց նույնպես չի բավականացրել։ Այժմ այդ տան բնակիչներն էլ Զվարթնոցում են ապրում, ամսական 180 000 դրամ վարձ են տալիս ու շարունակում վարկը վճարել, բայց արդեն իրենք էլ չգիտեն` ինչի համար։
Նոր Արեշ թաղամասի 34–րդ փողոցի բնակիչները չգիտեն` ինչն է եղել պայթյունի իրական պատճառը, բայց ցանկանում են, որպեսզի արդար քննություն տարվի ու, եթե կան մեղավորներ, ապա անպայման պատժվեն։ Պնդում են` տների փլուզումից բացի, 3 մարդու կյանք է խլել այդ պատահարը, ու գուցե դա եղել է մեկ հոգու սխալի պատճառով։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ ընդգծում է` այս գործով դեռևս քրեական հետապնդվող որևէ անձ չկա, փորձաքննությունների եզրակացությունները դեռևս չենք ստացել։
© Sputnik / Aram Nersesyan

Պայթյունի վայրը 7 ամիս անց

Պայթյունի վայրը 7 ամիս անց - Sputnik Արմենիա
1/7

Պայթյունի վայրը 7 ամիս անց

© Sputnik / Aram Nersesyan

Պայթյունի վայրը 7 ամիս անց

Պայթյունի վայրը 7 ամիս անց - Sputnik Արմենիա
2/7

Պայթյունի վայրը 7 ամիս անց

© Sputnik / Aram Nersesyan

Պայթյունի վայրը 7 ամիս անց

Պայթյունի վայրը 7 ամիս անց - Sputnik Արմենիա
3/7

Պայթյունի վայրը 7 ամիս անց

© Sputnik / Aram Nersesyan

Պայթյունի վայրը 7 ամիս անց

Պայթյունի վայրը 7 ամիս անց - Sputnik Արմենիա
4/7

Պայթյունի վայրը 7 ամիս անց

© Sputnik / Aram Nersesyan

Պայթյունի վայրը 7 ամիս անց

Պայթյունի վայրը 7 ամիս անց - Sputnik Արմենիա
5/7

Պայթյունի վայրը 7 ամիս անց

© Sputnik / Aram Nersesyan

Պայթյունի վայրը 7 ամիս անց

Պայթյունի վայրը 7 ամիս անց - Sputnik Արմենիա
6/7

Պայթյունի վայրը 7 ամիս անց

© Sputnik / Aram Nersesyan

Երվանդ Սանամյան

Երվանդ Սանամյան - Sputnik Արմենիա
7/7

Երվանդ Սանամյան

1/7

Պայթյունի վայրը 7 ամիս անց

2/7

Պայթյունի վայրը 7 ամիս անց

3/7

Պայթյունի վայրը 7 ամիս անց

4/7

Պայթյունի վայրը 7 ամիս անց

5/7

Պայթյունի վայրը 7 ամիս անց

6/7

Պայթյունի վայրը 7 ամիս անց

7/7

Երվանդ Սանամյան

Հիշեցնենք` փետրվարի 5–ին` ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 43 և թիվ 27ա տները, ևս մի քանի տան կառուցատարրեր վնասվել են։
Այդ օրը փրկարարները փլատակներից դուրս էին բերել Նոր Արեշի 34-րդ փողոցի տներից մեկում ապրող ամուսինների` 37-ամյա Հայկ Սողոմոնյանի և 54-ամյա Գայանե Եղոյանի դիերը։ Փետրվարի 12-ին էլ հիվանդանոցում մահացել է փլատակներից դուրս բերված 86-ամյա Ռոզա Նազարյանը։ Փլատակներից դուրս բերված 30-ամյա Հրանտ Սարգսյանն էլ մի քանի շաբաթ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ լինելուց հետո դուրս է գրվել։ Պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Լրահոս
0