00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեզ զապաս պագրիշկա են պահում». նախկին ֆիզիոթերապիայի ինստիտուտում բունտ է հասունանում

© SputnikԿուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2024
Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
Բաժանորդագրվել
Ինստիտուտի նոր ղեկավարությունն աշխատակիցներին ստիպում է ամսվա կեսն աշխատել և դրա դիմաց չնչին աշխատավարձ է տալիս։ Մինչ խոստանում են ներդրումներ կատարելուց հետո բարձրացնել աշխատավարձերը, Պետական գույքի կառավարման կոմիտեն կարող է չեղարկել պայմանագիրը։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Ավելի քան 90 տարվա պատմություն ունեցող Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի (նախկինում հայտնի էր որպես «Ֆիզիոթերապիայի ինստիտուտ») նոր ղեկավարությունը աշխատակիցներին հարկադիր պարապուրդի է մատնում։ Բուժաշխատողներն այս տարվա սկզբից ամսական 15 օր աշխատում են, 15 օր հարկադիր նստում տանը և դրա դիմաց ստանում 60.000 դրամ աշխատավարձ։ Բուժաշխատողները ինստիտուտում առկա խնդիրների մասին պատմել են Sputnik Արմենիային։
Նշենք, որ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ 100 % պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ՀՀ կառավարության` 2022 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ մասնավորեցվել են մրցույթով։ Անցկացված մի քանի մրցույթներից հետո ինստիտուտը մասնավորեցվել է 2023 թվականին։ Բաժնետոմսերը ձեռք են բերվել 3 265 056 000 դրամով, որը սկզբնական արժեքի 65 տոկոսն է (սկզբում գնահատվել է ավելի քան 5 մլրդ դրամ)։ Ինստիտուտի տնօրենն այժմ Լևոն Սարգսյանն է, որի քաղաքականությունից էլ դժգոհ են բուժաշխատողները։

«Ինչ ինստիտուտը գնել են, մենք իրենցից անընդհատ լսում ենք, որ լավ է լինելու, որ նորմալ աշխատանքի ենք գալու, լավ ենք վարձատրվելու, որ այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում, բայց փաստացի ոչ մի դրական բան տեղի չի ունենում։ 2 տարվա ընթացքում շենքը միայն քանդում են, ամիսներով այդպես թողնում։ Ինչ ներդրում են անում` ոչ մեկս չգիտի։ Շենքի 5–րդ հարկի դռներն ու պատուհաններն էին փոխել, կարճ ժամանակ հետո էլի քանդեցին, ասում են` իբր իրենց սրտով չէ։ Բայց մենք հո գիտե՞նք` ինչի են այդպես անում։ Իրենց ինստիտուտը պետք չի, միայն տարածքն է պետք»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց բուժաշխատողներից մեկը (անունը հասկանալի պատճառներով չենք նշում)։

Մյուս աշխատակիցն էլ հավելեց, որ տնօրինությունից միայն խոստումներ են լսում, բայց ոչ մի գործնական քայլ չի կատարվում։
«Իրենք դիտմամբ ներդրումներ չեն կատարում ինստիտուտի ամենապահանջված ` ֆիզիոթերապիայի և կինեզոթերապիայի բաժանմունքում, որպեսզի ինստիտուտը բուժառուներ չունենա։ Ո՞վ կուզի այդ կիսաքանդ շենքում գումարով բուժում ստանալ։ Եթե այդ բաժանմունքը վերանորոգեին, իրենց խոստացած նոր սարքերով զինեին, մարդիկ կգային, ամբուլատոր բուժում կստանային։ Մեզ հիմա «զապաս պագրիշկա են պահում»։ Չգիտենք` աշխատանք ունենք, թե չէ»,–ասաց նա։
Բուժաշխատողի խոսքով` վերանորոգման անվան տակ այժմ ֆիզիոթերապիայի բաժանմունքն էլ են փակել ու կրկին ձևական գործ են անում։
Մասնագետներն այժմ 25-30 տարվա սարքավորումներով են աշխատում։ Նրանք խոսքով` միայն բուժաշխատողների պրոֆեսիոնալիզմն է օգնում, որ որոշ բուժառուներ այնուամենայնիվ գան ինստիտուտ։
Հանրային նշանակության 27 000 գույք է ապօրինի օտարվել. Գաբրիելյանը նախագիծ ներկայացրեց
Մեր զրուցակիցները վստահեցրին, որ ինստիտուտը գնելուց առաջ միայն ֆիզիոթերապիայի բաժանմունքում ամսական 150-200 հիվանդ են սպասարկել, բոլոր մասնագետները հերթի տակ են աշխատել, իսկ այժմ ամսվա կեսը տանն են նստում։ Անգամ պետպատվերով բուժվողներ չկան։ Այս իրավիճակին որոշ չափով համակերպվել են թոշակառու բժիշկները, որոնք այլ տեղ աշխատանք գտնելու հնարավորություն ավելի քիչ ունեն։
Ինստիտուտի տնօրեն Լևոն Սարգսյանը հրաժարվեց մեզ հարցազրույց տալ` պատճառաբանելով, որ խիստ զբաղված է։ Փոխարենը մեր հարցերին գրավոր պատասխանեց։
«Ընկերությունը ձեռք է բերվել ընտանիքիս կողմից, մասնավորապես ԲԳԹ, բժիշկ լյարդաբան–վարակաբան Վ.Ա Սարգսյանի ջանքերով և միջոցներով։ Հարկ է նշել, որ երկար տարիներ ընկերությունը գնորդ չուներ, քանի որ գնման հիմնական պայմանը ընկերության պրոֆիլի պահպանումն է, որը բիզնես տեսանկյունից գործարարի համար եկամտաբեր չէր՝ հաշվի առնելով ընկերության անմխիթար շենքային, նյութատեխնիկական պայմանները, արդիական չլինելը։ Այդուհանդերձ, ընտանիքս հանձն առավ այդ պայմանով ձեռք բերել ընկերությունը, ավելին` ստանձնեց նաև ներդրումներ կատարելու պարտավորություն»,– նշել է Սարգսյանը։
Նրա խոսքով` ինստիտուտում պետպատվերի ծավալները զգալիորեն կրճատվել են, քանի որ ՀՀ առողջապահության նախարարության` 2024 թ-ի ապրիլի 16-ի թիվ 2177 հրամանով` սոցիալապես անապահով խմբի վերականգնողական բուժումը (պետպատվերի սահմանափակմամբ պայմանավորված) մատուցվում է հերթագրման եղանակով:
«Արմեդ» ծրագրի հերթագրումը կատարվելու է 2024 թվականի դեկտեմբերի 16–ից։ 2023 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ ընկերության պետպատվերի լիմիտը լրացել է:
«Ստիպված էինք որևէ կերպ ժամանակավոր լուծում տալ խնդրին, որպեսզի զանգվածային կրճատումներ չառաջանային։ Խնդիրը լուծվել է անձնակազմի աշխատանքային ռեժիմում աշխատաժամանակի փոփոխության միջոցով։ Ընկերության մահճակալային և սենյակային պայմանները չափազանց հին են, և վճարովի ծառայություներից օգտվողները չափազանց քիչ են նման մեծաքանակ աշխատակազմ ունենալու համար։ Չնայած այս ամենին և գիտակցելով, որ երևույթը կրում է ժամանակավոր բնույթ և մենք հսկայական ներդրումների հաշվին շուտով ունենալու ենք գերժամանակակից և բազմապրոֆիլ հիվանդանոց, ամենևին չցանկանալով փորձառու կադրեր կորցնել, խնդիրը լուծել ենք ոչ թե աշխատանքից ազատումների, այլ աշխատաժամանակի կրճատման միջոցով, մինչև հարցի կարգավորումը»,–նշել է տնօրենը։
Չցանկանալով խոսել այսօր ինստիտուտում առկա այլ խնդիրներից, Սարգսյանը միայն մատնանշել է, որ այժմ իրենք` ի դեմս ինստիտուտի, ունեն վթարային վիճակում գտնվող անշարժ գույք, գրեթե քայքայված մահճակալային ֆոնդ, չվերանորոգված սենյակային պայմաններ, ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումներ։
«Այս ամենը մեր ստանձնած ներդրումների տասնապատիկ ավել միջոցներ է պահանջում, որը միանգամից ներդնել հնարավոր չէ, սակայն այս պահի դրությամբ ներդրումներով գերազանցում ենք եռամյա ներդրման պլանը և դեռ շարունակում ենք վերազինել և վերանորոգել ընկերությունը։ Վերջում ցանկանում եմ ավելացնել, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ դրդապատճառներով և որ աշխատակիցներն են դիմել ձեզ, միևնույնն է` եթե նրանք ունեն մասնագիտական բարձր որակներ և շարունակական զարգացում են գրանցում, ապա նոր որակի ընկերությունում ունենալու են իրենց բարձր վարձատրվող աշխատանքը»,– վստահեցրել է տնօրենը։
Քանի որ մինչ աճուրդի կայանալը շենքը եղել է Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, փորձեցինք հասկանալ, թե ստեղծված իրավիճակում կոմիտեն ինչ իրավասության շրջանակ ունի։
Մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրին, որ իրենք ծանոթ են աշխատակիցներին հարկադիր պարապուրդի մատնելու խնդրին։

«Ինստիտուտի բաժնետոմսերը մասնավորեցվել են, և աշխատակիցներին հարկադիր պարապուրդի մատնելու խնդրով կոմիտեն այժմ լիազորություններ չունի։ Աշխատակիցների մասով մենք լիազորություններ ունեինք պայմանագիրը կնքելուն հաջորդող 6 ամիսների ընթացքում։ Պայմանագրով գնորդները պարտավորվել էին առաջին 6 ամսվա ընթացքում պահպանել ընկերության փաստացի աշխատողների թիվը և աշխատավարձի չափը։ Դա կոմիտեի ներկայացուցիչների կողմից ստուգվել է, որևէ խնդիր չի հայտնաբերվել։ Այս պահին ինստիտուտի հետ կոմիտեն առնչվում է ներդրումային պարտավորությունների իրականացման տեսանկյունից։ Մենք այժմ գնահատում ենք, թե ներդրումային պարտավորություններն ինչքանով են կատարվել, ինչքանով` ոչ։ Գնահատումն ավարտելուց հետո հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ»,– հայտնեցին կոմիտեից։

Ըստ ընթացակարգի` եթե պարզվի, որ ինստիտուտի նոր ղեկավարությունը բավականաչափ ներդրումներ չի կատարում, ապա կոմիտեն տուգանքներ կսահմանի։ Եթե դրանք չվճարվեն, դատական կարգով բռնագանձում կիրականացվի։
Հավելենք, որ ըստ պայմանագրի` ներդրումային ծրագիրը պայմանագրի անբաժանելի մաս է։ Մասնավորեցումը չի կարող հանգեցնել ընկերության հանրային նշանակության փոփոխությանը, իսկ գնորդը պարտավորվում է պահպանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունը։ Պայմանագրով սահմանված պարտավորությունները գնորդի կողմից չկատարվելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման, իսկ գույքը` վերադարձման Հայաստանի Հանրապետությանը։
ՊԵԿ-ը 2024թ․ 6 ամսում բացահայտել է անշարժ գույքի ապօրինի վարձակալության տասնյակ դեպքեր
Լրահոս
0