00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
30 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
Երկու մահափորձ. մեկն ավելացրեց Թրամփի շանսերը, մյուսը ոչ մի դրական ազդեցություն չգործեց նրա վարկանիշի վրա
18:06
7 ր
Աբովյան time
«Արցախը տալ՝ Հայաստանը փրկել» մանիպուլյացիան չաշխատեց․ Դավիթ Գալստյան
18:13
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կասկածներ Բաքվում բանտարկված հայրենակցի վերաբերյալ. սոցցանցային արձագանք՝ վերջին ասուլիսին

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2024
Բաժանորդագրվել
Վերջին ասուլիսում Հայաստանի վարչապետի արտահայտած մտքերը բավական բուռն արձագանք են առաջացրել թե′ Բաքվում, թե′ սոցիալական ցանցերի հայաստանցի օգտատերերի շրջանում։
Այն, որ Ադրբեջանի իշխանությունները սովորաբար խիստ բացասաբար են վերաբերվում Երևանում հնչած առաջարկներին, վաղուց է հայտնի։ Բայց ախր, այս անգամ Հայաստանում էլ ոմանք ուղղակի անընդունելի են համարել, օրինակ, վարչապետի ասածը Բաքվի բանտում ամիսներ շարունակ պահվող Ռուբեն Վարդանյանի մասին։
Քաղաքական հետապնդումներ Բաքվի էկոլոգիական համաժողովի նախաշեմին
Մեջբերեմ օգտատերերերից մեկի գրառումը.
«Փաշինյանի ասուլիսյան մտասփռումները ընդհանուր առմամբ սպասելի և բացատրելի էին, ուշագրավը Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ «բայց» շաղկապով սկսված մտքերի շարքն էր, խոսուն հարցերով՝ ո՞վ նրան ուղարկեց Հայաստան, ո՞վ նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով..., որին հետևեց ապշեցուցիչ արձանագրումը․ «Դա իրոք լուրջ խնդիր է, որով մենք զբաղվում ենք»։ Հոգեվերլուծության և հոգելեզվաբանական բովանդակային քննության գործիքները պարզ են դարձնում, որ Փաշինյանի՝ իբրև անձի համար գրեթե անհավանական ու անըմբռնելի է, որ 1. անձը ինքնակամ որոշումներ կայացնի՝ առանց ուղղորդումների, երաշխիքների, այսինքն՝ խամաճիկ չլինի, 2. անպատկերացնելի է, որ կայացած գործիչը հանուն իր հայրենիքի, ազգի անձնուրացաբար թողնի բարեկեցիկ գոյավիճակը, գա և իր կյանքը վտանգի՝ հայրենիքի, ժողովրդի ազատագրության ու փրկության համար, 3․հրաժարվի օտար քաղաքացիությունից՝ հանուն միայն Հայաստանի քաղաքացիության, 4. հայատյաց թշնամու բանտում գտնվողների նկատմամբ նա բացարձակ զուրկ է ապրումակցումից և դա համարում է լիովին բնական»,- փաստում է օգտատերը՝ ամփոփելով. «Իրոք լուրջ խնդիր է, որով արժե զբաղվել»։
Ի դեպ, շատերը դժգոհ են, որ իր ասուլիսում վարչապետը ակնարկեց, թե գոնե այսօր արցախցիների վերադարձը իրական չէ։ Բայց էստեղ հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս են այդ վերադարձը պատկերացնում նրանք, ովքեր մեղադրում են վարչապետին։
«Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը գրում է. «Ի՞նչ է նշանակում խորհրդարանական ընդդիմության հռչակած «Վերադարձը»: Քաղաքական ծրագի՞ր է: Բայց որտե՞ղ եք տեսել քաղաքական ծրագիր՝ առանց ռեալիստական հենքի: Արցախի մեր հայրենակիցների վերադարձ հնարավոր է միայն երեք պարագայում.
1.Եթե Հայաստանը նոր պատերազմում հաղթի Ադրբեջանին: Իսկ պատերազմի թեզն ինքնին վտանգավոր է՝ տեղավորվելով անիրական ֆանտազիայի դաշտում:
2.Եթե գործեն միջազգային ամուր երաշխիքներ: Սա բացարձակապես անիրական մի բան է տուրբուլենտ աշխարհի պայմաններում։
Եվ վերջապես՝ 3. Եթե արցախցիները համաձայնեն վերադառնալ Ալիևի պայմաններով: Բայց եթե այդպիսի հնարավորություն լիներ, այդ մարդիկ մեկ տարի առաջ ստիպված չէին լինի հեռանալ իրենց հայրենիքից»:
Մեկնաբաններից շատերը՝ ամփոփելով նորանկախ Հայաստանի ավելի քան 30-ամյա պատմությունը, փաստում են, որ մեր բոլոր ղեկավարները փորձել են ձերբազատել մարդկանց դատարկ պատրանքներից և բերել սթափեցնող իրականության դաշտ։ Եթե հիշում եք, այդպես է եղել առաջին նախագահի օրոք, որը պնդում էր, թե ամենևին էլ համաշխարհային ազգ չենք, այլ սովորական ժողովուրդ, այդպես է նաև այսօրվա ղեկավարի օրոք, որը հորդորում է զատել Իրական Հայաստանը Պատմական Հայաստանից։
Լսենք ֆեյսբուքյան մեկ այլ օգտատիրոջ. «Երբ Սովետը նոր էր փուլ եկել, մեզ բոլորիս, ինձ էլ հետը, թվում էր, թե ամենամեծ խնդիրը լուծված ա՝ պարիսպը քանդվել ա, և մենք արագ կմիանանք «նորմալ» աշխարհին։ Պարիսպն իսկապես քանդվել էր, բայց «նորմալ» աշխարհի հետ միացումը չեղավ ու չեղավ՝ ո′չ առաջին նախագահի օրոք, ո′չ երկրորդ նախագահի օրոք, ո′չ էլ դրանից հետո։ Իսկ վերջում եկան Նիկոլն ու իրա թիմը և «նորմալ» աշխարհին մեզ վերջապես միացնելու համար հիմքից քանդեցին եղած Հայաստանը։ Ու թեև ես արդեն սկսել էի կռահել, Նիկոլի արածից հետո վերջնականորեն հասկացա՝ փակուղին հենց «նորմալ» աշխարհին միանալու էդ խաբկանքի, էդ բլեֆի մեջ ա։ Աշխարհում չկան նորմալ ու աննորմալ պետություններ, կան ուժեղ և թույլ պետություններ, և կա հավերժական կռիվ, որն ընդամենը փոխում ա ձևերը։ Ուժեղ պետություն կառուցելու համար դու ոչ թե պետք ա նորմալ պետություն կառուցելու մասին դասագրքեր սերտես, այլ պետք ա կառուցես ՔՈ պետությունը՝ ելնելով քեզ շրջապատող իրականությունից»։
Արցախի քաղաքական ղեկավարությունը - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2024
Նույնիսկ օտարներն են զարմանում՝ ինչո՞ւ մենք չենք պահանջում ազատել մեր հայրենակիցներին
Եվ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե սոցցանցերում միայն քաղաքականություն են քննարկում, թույլ տվեք վերջում ձեր ուշադրությանը ներկայացնել պարզապես մի մտորում. սովորական, բայց հետաքրքիր մի դիտարկում.
«Հաճախ հարցնում են՝ ախր, ոչ մի բան չեմ արել, ինչու՞ է նեղացել։ Նման դեպքերում ասում եմ՝ լիքը բաժակին մի փոքրիկ կաթիլն էլ բավական է, որ թափվի։ Մարդը տարիներով տարել է այն, ինչ լցրել ես իր բաժակը, իսկ դու մտածում էիր, որ նա չի հասկանում, տանում է։ Հիմա ժամանակն է մտածելու, թե ողջ կյանքում ինչքա՜ն ես լցրել համբերության բաժակը, որ մարդը պոռթկացել, նեղացել է։ Որ մի կաթիլից բաժակի ջուրը թափվել է»։
Լրահոս
0