00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ղազախստանում պարգևատրել են ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանին

© Photo : press office of the Embassy of Armenia in KazakhstanՂազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի և Ղազախստանի փոխվարչապետ – արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հանդիպումը
Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի և Ղազախստանի փոխվարչապետ – արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2024
Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի և Ղազախստանի փոխվարչապետ – արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հանդիպումը
Բաժանորդագրվել
Արմեն Ղևոնդյանին պարգևը հանձնել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ – արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը պարգևատրվել է 2-րդ աստիճանի «Достык/Բարեկամություն» շքանշանով։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։
Արմեն Ղևոնդյանին պարգևը հանձնել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ – արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն։ «Հայաստանի դեսպանը պարգևատրվել է Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ փոխգործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Իր շնորհակալական խոսքում Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ պետական պարգևի շնորհումը դիտարկում է որպես հայաստանյան և ղազախստանյան դիվանագետների՝ հայ-ղազախստանյան փոխգործակցության ներուժի բացմանն ու Հայաստանի և Ղազախստանի միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի հագեցմանը միտված գործընկերության բարձր գնահատական։
Նշվում է, որ դեսպանի և փոխվարչապետի հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում Երևանի և Աստանայի միջև համագործակցության ընթացիկ վիճակն ու զարգացման հեռանկարները, դիտարկվել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ 2024թ․ ապրիլի 14-15-ը Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներով ձեռք բերված ռազմավարական պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։
Լրահոս
0