https://arm.sputniknews.ru/20240903/tehrany-dem-e-sahmanneri-pvopvokhutjany-handipel-en-irani-agn-nerkajacucichy-ev-rd-despany-80184715.html
Թեհրանը դեմ է սահմանների փոփոխությանը. հանդիպել են Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը և ՌԴ դեսպանը
Թեհրանը դեմ է սահմանների փոփոխությանը. հանդիպել են Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը և ՌԴ դեսպանը
Sputnik Արմենիա
Իրանական կողմը հերթական անգամ ընդգծել է, որ դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը: 03.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-03T10:17+0400
2024-09-03T10:17+0400
2024-09-03T10:22+0400
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
հարավային կովկաս
խաղաղություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_0:154:3092:1893_1920x0_80_0_0_83b131977cc00d10deaf26df9eb07a3d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական, Եվրասիայի հարցերով վարչության պետ Մոջթաբա Դեմիրչիլունև Թեհրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է IRNA–ն։Դեմիրչիլուն Իրանիանունից աջակցություն է հայտնել տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը և դեմ է հանդես եկել միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության:Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպմանը ընդգծվել է, որ պետք է ուշադրություն դարձնել տարածաշրջանի երկրների բոլոր օրինական մտահոգություններին ու շահերին:Տարածաշրջանային ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպանԴիվանագետները մտքեր են փոխանակել Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, կարևորել ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հանդեպ հարգանքը, որոնք կայուն խաղաղության և տարածաշրջանային համագործակցության երաշխավորն են:Դեմիրչիլուն և Դեդովը նաև ընդգծել են տարածաշրջանի երկրների ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը՝ խնդիրները լուծելու և տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու և տնտեսական ծրագրերի իրականացմանը նպաստելու համար՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը:Քննարկվել են «3+3» խորհրդատվական հարթակի առաջիկա նիստին առնչվող հարցեր:Իրանն ու Հայաստանը կարևորում են տարածաշրջանի կայունությունը․ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ
իրանի իսլամական հանրապետություն
հարավային կովկաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_181:0:2912:2048_1920x0_80_0_0_61f3947b50d1660c44ce0d35c6a3ec00.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, հարավային կովկաս, խաղաղություն
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, հարավային կովկաս, խաղաղություն
Թեհրանը դեմ է սահմանների փոփոխությանը. հանդիպել են Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը և ՌԴ դեսպանը
10:17 03.09.2024 (Թարմացված է: 10:22 03.09.2024) Իրանական կողմը հերթական անգամ ընդգծել է, որ դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական, Եվրասիայի հարցերով վարչության պետ Մոջթաբա Դեմիրչիլունև Թեհրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է
IRNA–ն։
Դեմիրչիլուն Իրանիանունից աջակցություն է հայտնել տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը և դեմ է հանդես եկել միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության:
Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպմանը ընդգծվել է, որ պետք է ուշադրություն դարձնել տարածաշրջանի երկրների բոլոր օրինական մտահոգություններին ու շահերին:
Դիվանագետները մտքեր են փոխանակել Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, կարևորել ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հանդեպ հարգանքը, որոնք կայուն խաղաղության և տարածաշրջանային համագործակցության երաշխավորն են:
Դեմիրչիլուն և Դեդովը նաև ընդգծել են տարածաշրջանի երկրների ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը՝ խնդիրները լուծելու և տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու և տնտեսական ծրագրերի իրականացմանը նպաստելու համար՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը:
Քննարկվել են «3+3» խորհրդատվական հարթակի առաջիկա նիստին առնչվող հարցեր: