https://arm.sputniknews.ru/20240903/rhma-kentrvoni-u-tshkp-akademiaji-ghekavarnery-qnnarkel-en-arajika-aneliqnery-80214719.html
ՌՀՄԱ կենտրոնի ու ՃԿՊ ակադեմիայի ղեկավարները քննարկել են առաջիկա անելիքները
ՌՀՄԱ կենտրոնի ու ՃԿՊ ակադեմիայի ղեկավարները քննարկել են առաջիկա անելիքները
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 և 2025 թվականների փոխգործակցության ծրագրերը։ 03.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-03T20:37+0400
2024-09-03T20:37+0400
2024-09-03T20:38+0400
ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն
ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/03/80213718_0:0:1280:720_1920x0_80_0_0_ee44eba48dd96cdc7056312e99799981.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման (ՌՀՄԱ) կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին և ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար Արմինե Հայրապետյանը քննարկել են համագործակցության համաձայնագրի ստորագրման հեռանկարները։ Տեղեկությունը հայտնում են կենտրոնի մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ տարում և 2025 թվականին փոխգործակցության ծրագրերը:Հանդիպմանը ներկա էր նաև կենտրոնի համատնօրեն Պավել Գյոզալյանը: Հանդիպման ընթացքում ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավարությունն անցկացրել է կենտրոնի և ունիվերսալ մարզահամալիրի շնորհանդեսը: Հայրապետյանն իր հերթին խոսել է ակադեմիայի նյութատեխնիկական բազայի մասին:Բուտիրսկին Հայրապետյանին հրավիրել է առաջիկայում այցելել իրենց կենտրոն։Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որը բացվել է 2016 թվականի մարտին Երևանի արվարձանում, իրականացնում է որոնողափրկարարական գործողություններին աջակցելու և տարերային աղետների հետևանքների վերացման, ինչպես նաև ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացմանն ուղղված աշխատանքներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/03/80213718_0:0:1280:961_1920x0_80_0_0_c93465017afcaaa45daddc9d8ee37b4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա
ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա
ՌՀՄԱ կենտրոնի ու ՃԿՊ ակադեմիայի ղեկավարները քննարկել են առաջիկա անելիքները
20:37 03.09.2024 (Թարմացված է: 20:38 03.09.2024) Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 և 2025 թվականների փոխգործակցության ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման (ՌՀՄԱ) կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին և ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար Արմինե Հայրապետյանը քննարկել են համագործակցության համաձայնագրի ստորագրման հեռանկարները։ Տեղեկությունը հայտնում են կենտրոնի մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ տարում և 2025 թվականին փոխգործակցության ծրագրերը:
Հանդիպմանը ներկա էր նաև կենտրոնի համատնօրեն Պավել Գյոզալյանը: Հանդիպման ընթացքում ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավարությունն անցկացրել է կենտրոնի և ունիվերսալ մարզահամալիրի շնորհանդեսը: Հայրապետյանն իր հերթին խոսել է ակադեմիայի նյութատեխնիկական բազայի մասին:
Բուտիրսկին Հայրապետյանին հրավիրել է առաջիկայում այցելել իրենց կենտրոն։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որը բացվել է 2016 թվականի մարտին Երևանի արվարձանում, իրականացնում է որոնողափրկարարական գործողություններին աջակցելու և տարերային աղետների հետևանքների վերացման, ինչպես նաև ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացմանն ուղղված աշխատանքներ: