https://arm.sputniknews.ru/20240903/2024-in-hhum-16-tarekanneri-2-amusnutjun-e-grancvel-pvokhnakharary-tvjalner-nerkajacrec-80188599.html
2024-ին ՀՀ–ում 16 տարեկանների 2 ամուսնություն է գրանցվել. փոխնախարարը տվյալներ ներկայացրեց
2024-ին ՀՀ–ում 16 տարեկանների 2 ամուսնություն է գրանցվել. փոխնախարարը տվյալներ ներկայացրեց
Sputnik Արմենիա
Հայաստանում վաղ ամուսնությունների, ինչպես նաև այդ ամուսնություններից ծնված երեխաների թիվը սկսել է նվազել։ 03.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-03T12:18+0400
2024-09-03T12:18+0400
2024-09-03T12:50+0400
հայաստան
ամուսնություն
դեռահաս
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/16/79734728_0:51:1600:951_1920x0_80_0_0_e09fe905cf134ff8d1778920d2e735f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. 2024 թվականին Հայաստանում 16 տարեկանների 2 ամուսնություն է գրանցվել։ ՀՀ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ այս ցուցանիշը հրապարակեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։Հանձնաժողովը քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությունը` փոփոխություններ կատարել «Ընտանեկան օրենսգրքում» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» և ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը: Հարցը մի անգամ արդեն քննարկվել էր հանձնաժողովի նիստի ժամանակ, այս անգամ պատգամավորը լրամշակել էր նախագիծը։Նախարարի տեղակալը ներկայացրեց վերջին 3 տարիների վիճակագրությունը, ըստ որի` վաղ ամուսնությունների, ինչպես նաև այդ ամուսնություններից ծնված երեխաների թիվը սկսել է նվազել։Հարությունյանի համար դեռ մտահոգիչ է այն, որ 17–ամյա դեռահասների շրջանում արձանագրված 23 ամուսնությունից 23 երեխա կա ծնված, 18 տարեկանների 56 ամուսնությունից` 56 երեխա, իսկ 16 տարեկանների ամուսնությունից արդեն երկու երեխա է ծնվել։«Եթե հաշվի առնենք այն, որ այս ամուսնությունների դեպքում գրեթե 100 տոկոսանոց ճշտությամբ ծնվում են երեխաներ նույն տարվա ընթացքում, դա վկայում է, որ անչափահասների մոտ երեխաների ծնունդները, այդուհանդերձ, մեծ քանակի են»,– նշեց պաշտոնյան։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը քննարկման ընթացքում առաջարկեց կա՛մ գումարի, կա՛մ աշխատանքային գաղութի տարբերակով տուգանք սահմանել, եթե 18 տարեկանից ցածր ամուսնություն ու ծնունդ լինի։«Հակառակ դեպքում այս օրենքը որևէ հետևանք չի ունենա, մանավանդ թևակոխել ենք մի ժամանակաշրջան, երբ ով ինչ ուզում անում է»,– ասաց նա։Իսկ ՔՊ–ականներն առաջարկեցին մարդկանց ինքնագիտակցությունը բարձրացնել հենց դպրոցից։«Մի հատ բոլորդ հիշեք ձեզ 16–17 տարեկանում, երբ բոլորիդ թվում էր` ամեն ինչ գիտեք, ամեն ինչ կարող եք, և ունակ են ընտանիք կազմել։ Առանց այս օրենքի մենք հասարակությանը տալիս ենք մեսիջ, որ ճիշտ է` պետությունը կողմ չէ, սակայն եթե կան բացառություններ, ապա ամուսնությունը կարող է գրանցվել այսինչ տարիքում, հետո գա պահպանողական մի ուժ ու հայտարարի, որ եկեք իջեցնենք շեմը մինչև 14 տարեկան, քանի որ Ռոմեոն ու Ջուլիետն էլ էին 14 և 16 տարեկան»,– ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական Վլադիմիր Վարդանյանը։Բաքոյանի լրամշակած նախագիծը դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովի նիստում և ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկմանը։ Միակ ձեռնպահ քվեարկողը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/16/79734728_4:0:1425:1066_1920x0_80_0_0_60d05bad3798061109efdc04a58c476b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամուսնություն, դեռահաս, օրենք
հայաստան, ամուսնություն, դեռահաս, օրենք
2024-ին ՀՀ–ում 16 տարեկանների 2 ամուսնություն է գրանցվել. փոխնախարարը տվյալներ ներկայացրեց
12:18 03.09.2024 (Թարմացված է: 12:50 03.09.2024) Հայաստանում վաղ ամուսնությունների, ինչպես նաև այդ ամուսնություններից ծնված երեխաների թիվը սկսել է նվազել։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. 2024 թվականին
Հայաստանում 16 տարեկանների 2 ամուսնություն է գրանցվել։ ՀՀ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ այս ցուցանիշը հրապարակեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։
Հանձնաժողովը քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությունը` փոփոխություններ կատարել «Ընտանեկան օրենսգրքում» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» և
ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը: Հարցը մի անգամ արդեն
քննարկվել էր հանձնաժողովի նիստի ժամանակ, այս անգամ պատգամավորը լրամշակել էր նախագիծը։
Նախարարի տեղակալը ներկայացրեց վերջին 3 տարիների վիճակագրությունը, ըստ որի` վաղ ամուսնությունների, ինչպես նաև այդ ամուսնություններից ծնված երեխաների թիվը սկսել է նվազել։
«2021 թվականին 16 տարեկանների 5 ամուսնություն է եղել, 2022 թվականին` 4, 2023 թվականին` 3, 2024 թ.` 2։ 17 տարեկանների դեպքում 2021 թվականին` 49, 2022 թվականին` 26, 2023 թվականին` 24, 2024 թ. 9 ամուսնություն է գրանցվել։ Ինչ վերաբերում է 18 տարեկաններին, ապա նրանց դեպքում 2021 թվականին գրանցվել է 135 ամուսնություն, 2022-ին` 155, 2023 թվականին` 55, 2024 թվականի այս պահի դրությամբ արդեն 84 ամուսնություն կա»,– ասաց Հարությունյանը։
Հարությունյանի համար դեռ մտահոգիչ է այն, որ 17–ամյա դեռահասների շրջանում արձանագրված 23 ամուսնությունից 23 երեխա կա ծնված, 18 տարեկանների 56 ամուսնությունից` 56 երեխա, իսկ 16 տարեկանների ամուսնությունից արդեն երկու երեխա է ծնվել։
«Եթե հաշվի առնենք այն, որ այս ամուսնությունների դեպքում գրեթե 100 տոկոսանոց ճշտությամբ ծնվում են երեխաներ նույն տարվա ընթացքում, դա վկայում է, որ անչափահասների մոտ երեխաների ծնունդները, այդուհանդերձ, մեծ քանակի են»,– նշեց պաշտոնյան։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը քննարկման ընթացքում առաջարկեց կա՛մ գումարի, կա՛մ աշխատանքային գաղութի տարբերակով տուգանք սահմանել, եթե 18 տարեկանից ցածր ամուսնություն ու ծնունդ լինի։
«Հակառակ դեպքում այս օրենքը որևէ հետևանք չի ունենա, մանավանդ թևակոխել ենք մի ժամանակաշրջան, երբ ով ինչ ուզում անում է»,– ասաց նա։
Իսկ ՔՊ–ականներն առաջարկեցին մարդկանց ինքնագիտակցությունը բարձրացնել հենց դպրոցից։
«Մի հատ բոլորդ հիշեք ձեզ 16–17 տարեկանում, երբ բոլորիդ թվում էր` ամեն ինչ գիտեք, ամեն ինչ կարող եք, և ունակ են ընտանիք կազմել։ Առանց այս օրենքի մենք հասարակությանը տալիս ենք մեսիջ, որ ճիշտ է` պետությունը կողմ չէ, սակայն եթե կան բացառություններ, ապա ամուսնությունը կարող է գրանցվել այսինչ տարիքում, հետո գա պահպանողական մի ուժ ու հայտարարի, որ եկեք իջեցնենք շեմը մինչև 14 տարեկան, քանի որ Ռոմեոն ու Ջուլիետն էլ էին 14 և 16 տարեկան»,– ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական Վլադիմիր Վարդանյանը։
Բաքոյանի լրամշակած նախագիծը դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովի նիստում և ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկմանը։ Միակ ձեռնպահ քվեարկողը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էր։