https://arm.sputniknews.ru/20240902/rusastann-u-belarusy-dektemberin-kstvoragren-anvtangutjan-erashkhiqneri-masin-pajmanagir-80164242.html
Ռուսաստանն ու Բելառուսը դեկտեմբերին կստորագրեն անվտանգության երաշխիքների մասին պայմանագիր
Ռուսաստանն ու Բելառուսը դեկտեմբերին կստորագրեն անվտանգության երաշխիքների մասին պայմանագիր
Sputnik Արմենիա
Բելառուսի ԱԳՆ ղեկավարը նշել է երկկողմ շփումների ռեկորդային բարձր մակարդակը։ 02.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-02T19:51+0400
2024-09-02T19:51+0400
2024-09-02T19:53+0400
ռուսաստան
բելառուս
https://cdn.am.sputniknews.ru/img/633/62/6336214_222:290:1600:1065_1920x0_80_0_0_36016a76454703e5ed25e518c4a7fa23.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանն ու Բելառուսը անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը կստորագրեն դեկտեմբերին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Մաքսիմ Ռիժենկովը՝ ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ։«Միութենական պետության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ, որը կնշենք այս տարվա դեկտեմբերին, նախատեսում ենք Ռուսաստանի հետ ստորագրել երկու երկրների անվտանգության երաշխիքների վերաբերյալ միջպետական պայմանագիր, որտեղ դրվելու է միջուկային և սովորական սպառազինության օգտագործման սկզբունքը, ինչպես նաև պաշտպանության այլ մեթոդներ, որոնք վերաբերում են միութենական պետության կազմում ընդգրկված երկու երկրներին», - ասել է Ռիժենկովը:Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել ձեռք բերված ռեկորդային մակարդակի և երկկողմ շփումների վրա, հատկապես երկու պետությունների և կառավարությունների ղեկավարների գծով:
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/633/62/6336214_447:200:1600:1065_1920x0_80_0_0_df8d70154d84fc14f1a21055b191600d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, բելառուս
Ռուսաստանն ու Բելառուսը դեկտեմբերին կստորագրեն անվտանգության երաշխիքների մասին պայմանագիր
19:51 02.09.2024 (Թարմացված է: 19:53 02.09.2024) Բելառուսի ԱԳՆ ղեկավարը նշել է երկկողմ շփումների ռեկորդային բարձր մակարդակը։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանն ու Բելառուսը անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը կստորագրեն դեկտեմբերին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Մաքսիմ Ռիժենկովը՝ ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ։
«Միութենական պետության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ, որը կնշենք այս տարվա դեկտեմբերին, նախատեսում ենք Ռուսաստանի հետ ստորագրել երկու երկրների անվտանգության երաշխիքների վերաբերյալ միջպետական պայմանագիր, որտեղ դրվելու է միջուկային և սովորական սպառազինության օգտագործման սկզբունքը, ինչպես նաև պաշտպանության այլ մեթոդներ, որոնք վերաբերում են միութենական պետության կազմում ընդգրկված երկու երկրներին», - ասել է Ռիժենկովը:
Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել ձեռք բերված ռեկորդային մակարդակի և երկկողմ շփումների վրա, հատկապես երկու պետությունների և կառավարությունների ղեկավարների գծով: