https://arm.sputniknews.ru/20240902/rusastanic-hajastan-zhamanvogh-zbvosashrjikneri-tivy-236-vov-krtshatvel-e-80116118.html
Ռուսաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը 23,6%-ով կրճատվել է
Ռուսաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը 23,6%-ով կրճատվել է
Sputnik Արմենիա
ՀՀ ֆինանսների նախարարը զբոսաշրջության ոլորտին վերաբերող ցուցանիշներ ներկայացրեց Ազգային ժողովում։ 02.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-02T11:41+0400
2024-09-02T11:41+0400
2024-09-02T11:45+0400
հայաստան
ռուսաստան
զբոսաշրջիկ
զբոսաշրջություն
ռելոկանտ
https://cdn.am.sputniknews.ru/img/2000/16/20001605_0:0:1601:901_1920x0_80_0_0_8528f19e55ad8c921e23b27f20363e30.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. 2024 թվականի առաջին կիսամյակում դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերը նվազել են 6,1 %-ով։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2024 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս ցուցանիշը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։Նա նշեց, որ զբոսաշրջիկների թվի կրճատումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների թվի 23,6% կրճատմամբ։Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք։Հիշեցնենք` ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով` 2024 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 237 603 զբոսաշրջիկ` 18 103–ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս տարվա հունվար–հուլիս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2000/16/20001605_0:0:1425:1068_1920x0_80_0_0_2ecd3c5ae5ee5a3550d623911b664b2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , ռելոկանտ
հայաստան, ռուսաստան, զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , ռելոկանտ
Ռուսաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը 23,6%-ով կրճատվել է
11:41 02.09.2024 (Թարմացված է: 11:45 02.09.2024) ՀՀ ֆինանսների նախարարը զբոսաշրջության ոլորտին վերաբերող ցուցանիշներ ներկայացրեց Ազգային ժողովում։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. 2024 թվականի առաջին կիսամյակում դեպի
Հայաստան զբոսաշրջային հոսքերը նվազել են 6,1 %-ով։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2024 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս ցուցանիշը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ զբոսաշրջիկների թվի կրճատումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների թվի 23,6% կրճատմամբ։
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք։
«Փոխարենը մենք ունենք զբոսաշրջիկների թվի աճ Հնդկաստանից, Վրաստանից և Իրանից։ Թեև մենք հիմա զիջում ենք 2023 թվականի ցուցանիշներին, սակայն դրանք զգալիորեն բարձր են 2019 թվականի ցուցանիշներից»,- ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք`
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով` 2024 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 237 603 զբոսաշրջիկ` 18 103–ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս տարվա հունվար–հուլիս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):