00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ արտահանված ելակը խնդիրներ է ունեցել. Պապոյանը զրուցել է ռուս գործընկերների հետ

© Sputnik / Aram NersesyanՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պապոյանի խոսքով` Հայաստանն այժմ նոր լաբորատորիա է Բագրատաշենում հավատարմագրել , որը թույլ չի տա խնդիրներ ունեցող սննդամթերքն ու խմիչքը արտահանվի ՌԴ։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանից Ռուսաստան արտահանված սննդամթերքի հետ կապված բոլոր խնդիրներով, հարցերով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարբերաբար ուղիղ կապի մեջ է Ռուսաստանի գործընկերների հետ։ 2 օր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի մեջ հայտնաբերված վտանգավոր պեստիցիդի թեմայով զրուցել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի և Ռոսսելխոզնադզորի ղեկավարի հետ։ Այս մասին Պապոյանը հայտարարեց ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
«Մեր հեռախոսազրույցի ընթացքում բոլոր խնդիրները մենք բարձրաձայնել ենք։ Բոլոր այդ հարցերն աշխատանքային են։ Այո, եղել է բեռնատար, որի մեջ եղել է ելակ, որը խնդիրներ է ունեցել։ Մենք այժմ նոր լաբորատորիա ենք Բագրատաշենում հավատարմագրել , որը երեկ, օրինակ, մի բեռնատար դեղձ չի թողել, որ գնա ՌԴ։ Հիմա, որ այդ լաբորատորիան չլիներ, այդ մի բեռնատար դեղձը հասնելու էր, օրինակ, Կրասնոդար և հետ գար։ Այսինքն` մենք ինքներս այլևս թույլ չենք տա, որ օրինակ այդ ելակը հասնի ՌԴ»,–ասաց Պապոյանը։
Նրա խոսքով` ԵԱՏՄ միասնական շուկայի խնդիրները մշտապես եղել են և կլինեն, սակայն այս պահի դրությամբ ԵԱՏՄ միասնական շուկայում լոգիստիկ խնդիրներ Հայաստանը չունի։
Պապոյանն ընդգծեց, որ օգոստոսին Վերին Լարսում արձանագրված լոգիստիկ խնդիրները ոչ թե արտահանման հետ են կապված եղել, այլ արտահանված և հետդարձի ճանապարհին բեռնված բեռնատարների հետ։
«Օգոստոսին Ռուսաստանից դեպի Հայաստան, Վրաստան, Թուրքիա մեծ զբոսաշրջային հոսքեր են սպասարկվել։ Այդ խնդիրն այժմ լուծված է, հերթերն իրենց բնականոն հունի մեջ են մտել»,–ասաց Պապոյանը։
Անդրադառնալով կոնյակի սպիրտի խնդրին` Պապոյանը նշեց, որ մինչև այս պահը ՌԴ–ից ոչ մի պաշտոնական տեղեկություն չեն ստացել։ Նա չբացառեց, որ ռուսական շուկայում կարող են լինել հայկական կոնյակի անվան տակ կեղծ արտադրանքներ, այդ թվում կոնյակի սպիրտներ։
«Մեզ համար շատ կարևոր ու թանկ է «Հայկական կոնյակ» բրենդը և մենք ինքներս ենք փորձում մեխանիզմներ գտնել, որպեսզի դրա որակը պահպանվի բարձր մակարդակի վրա։ Ես չեմ բացառում, որ այլ երկրների սպիրտներ կարող են ՌԴ–ում փաթեթավորվել որպես հայկական կոնյակ, լցնել տարբեր տեսակի տարաների մեջ։ Օրինակ` ես ՌԴ–ում տեսել եմ ձիու, թրի տարաներ, որոնց մեջ լցված է կոնյակ, որը ներկայացված է հայկական։ Այդպիսի ապրանք ես գոնե ՀՀ–ում չեմ տեսել»,–ասաց Պապոյանը։
Նա ընդգծեց, որ հայկական կողմը շահագրգռված է, որպեսզի հայկական ծագում չունեցող, բայց հայկական ներկայացվող կոնյակը կամ կոնյակի սպիրտը դուրս գա ռուսական շուկայից։
Պապոյանը հույս ունի, որ առաջիկայում Հայաստանը կունենա իզոտոպային լաբորատորիա։ Այդ ուղղությամբ ֆինանսական միջոցներ են հատկացվում։ Հայաստանից դուրս եկող կոնյակի խմբաքանակները կունենան փաստաթուղթ, որով կհաստատվի, որ դա իսկապես խաղողի սպիրտ է կամ խաղողից պատրաստված կոնյակ։
Լրահոս
0