00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն Ալիևին, ըստ էության, գործարք է առաջարկել, ինչը վտանգավոր է․ Սուրենյանց

© Photo : press office of the Government of RAԻլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը
Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2024
Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ ՀՀ վարչապետը երկու պատճառով է շտապում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ըստ էության, գործարք է առաջարկել, ինչը վտանգավոր է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով վարչապետի վերջին հայտարարությունները։
Փաշինյանը օգոստոսի 31-ին հանդես եկավ հերթական ասուլիսով և հայտարարեց, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խաղաղության պայմանագիր ստորագրել արդեն իսկ համաձայնեցված կետերով, իսկ մնացածի շուրջ շարունակել բանակցել։
Սուրենյանցը տարօրինակ մոտեցում է համարում այս առաջարկը` նշելով, որ պատերազմում պարտված երկրները սովորաբար աշխատում են առավելագույնս ներառական խաղաղության պայմանագիր կնքել` ներառելով բոլոր վիճահարույց, զգայուն կետերը, որպեսզի հակառակորդը նոր պատերազմ սանձազերծելու առիթ չունենա։
«Փաշինյանը լրիվ հակառակ տրամաբանությամբ է գնում։ Պատճառները, ըստ իս, երկուսն են. Նա 2026թ–ին մտադիր է վերարտադրվել և ուզում է լեգիտիմություն հաղորդել իր այդ ցանկությանը։ Իսկ դա «խաղաղության պայմանագիր» կոչվող, թեկուզ բովանդակազուրկ մի թուղթ է, որը Հայաստանի անվտանգային ոչ մի հարց չի լուծի, բայց Փաշինյանն այն հայտնի մակետի կամ այլ սիմվոլիկաների նման կթափահարի մարզերում, իր հանդիպումների ընթացքում` իրեն դիրքավորելով որպես խաղաղության պաշտպան»,– կարծում է վերլուծաբանը։
Երկրորդ պատճառը, ըստ Սուրենյանցի, արտաքին քաղաքական է։ Նրա դիտարկմամբ` Փաշինյանին չհաջողվեց Արևմուտքից ստանալ այն, ինչ ցանկանում էր, Ռուսաստանի հետ 2020թ–ի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից հրաժարվել էլ չի ստացվում։ Հետևաբար անհրաժեշտ է ստանալ նոր փաստաթուղթ` անկախ նրանից, որ այն որևէ խնդիր չի լուծելու։
«Այսինքն` Նիկոլ Փաշինյանին պետք է մի փաստաթուղթ ներքաղաքակա նպատակներով օգտագործելու համար, նաև դրանով հիմնավորելու, թե ինչու է նոյեմբերի 9-ի ռեժիմից դուրս գալիս։ Բայց ինչպես տեսանք Բաքվի արձագանքներից, սահմանազատման հանձնաժողովների` արդեն իսկ ստորագրված կանոնակարգի դիմաց հիմա էլ Հայաստանին նոր պահանջ են ներկայացնում` ասելով. «ԵՄ դիտորդական առաքելությունը հանեք երկրից»»,– ասաց Սուրենյանցը։
Փաշինյանն ասուլիսի ժամանակ նաև դրական և արդյունավետ էր գնահատել Երևանի ու Բաքվի միջև շփումների երկկողմ ձևաչափը` նշելով, որ միջնորդների ներգրավումը կարող է լինել միայն կոնկրետ իրավիճակներից ելնելով։
Քաղաքական վերլուծաբանը չի հերքում` Փաշինյանն իր ասուլիսում կասկածի տակ դրեց Ռուսաստանի միջնորդությունը, բայց միաժամանակ չի շտապում հետ կանչել ստորագրությունը եռակողմ հայտարարությունից, ինչը, մեր զրուցակցի գնահատմամբ, հակասում է նախորդ տրամաբանությանը։ Միաժամանակ Սուրենյանցը նկատում է, որ Փաշինյանը խանդավառված չէ նաև Արևմուտքի միջնորդական ջանքերով, որի վերաբերյալ ասուլիսում որևէ հասցեական հայտարարություն չարեց։

«Մենք պետք է հստակ հասկանանք, որ նա ո՛չ ռուսական, ո՛չ արևմտյան միջնորդություններով խանդավառված չէ և, ըստ էության, տեղավորվել է Բաքվի օրակարգի մեջ և նույնիսկ Ալիևին գործարք է առաջարկում, ասում է. «Օգնիր ինձ վերարտադրվել, մնացած բոլոր պահանջներդ դրանից հետո կամ այդ ընթացքում կիրականացնեմ»»,– եզրափակեց Սուրենյանցը։

Հիշեցնենք` օգոստոսի 30-ին ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը և սկսում են կանոնակարգի վավերացման ներպետական գործընթացները։
Վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը նախ կներկայացվի Հայաստանի կառավարության հաստատմանը, ապա` ԱԺ–ին, հետո կուղարկվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:
Ըստ վարչապետի աշխատակազմի` Հայաստանն ու Ադրբեջանը կանոնակարգը ստորագրել են դիվանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով։
ՀՀ կառավարությունը սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը կքննարկի սեպտեմբերի 5-ին
Լրահոս
0