https://arm.sputniknews.ru/20240902/mer-khndirn-arcakhcineri-veradardzi-harcy-mijazgajin-orakargum-paheln-e-kirvo-manvojan-80163769.html
Մեր խնդիրն արցախցիների վերադարձի հարցը միջազգային օրակարգում պահելն է. Կիրո Մանոյան
Մեր խնդիրն արցախցիների վերադարձի հարցը միջազգային օրակարգում պահելն է. Կիրո Մանոյան
Sputnik Արմենիա
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը նշեց, որ մեծ անելիք ունեն Արցախի իշխանությունը, Հայաստանի հասարակությունը և սփյուռքը։ 02.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-02T19:44+0400
2024-09-02T19:44+0400
2024-09-02T19:45+0400
հայաստան
արցախ
կիրո մանոյան
սփյուռք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80160686_0:83:1601:983_1920x0_80_0_0_5cb6f942541f76cb126de569dac87285.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախցիների վերադարձի հարցը միշտ պետք է պահել միջազգային օրակարգում։ Արցախի Անկախության օրը ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի կազմակերպած «Վերադարձ» խորագրով միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։Ըստ նրա` այստեղ մեծ անելիք ունեն Արցախի իշխանությունը, Հայաստանի հասարակությունը և սփյուռքն իր բոլոր կառույցներով։Անդրադառնալով սփյուռքին` Մանոյանը նշեց, որ այսօր արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքն այնտեղ միանշանակ չէ. դժգոհությունները գնալով ավելանում են, ավելին` կա հիասթափություն ու Հայաստանից ինչ–որ չափով նաև երեսթեքում։Նշենք, որ «Վերադարձ» խորագրով միջոցառմանը ներկա են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը և այլ քաղաքական, հասարակական գործիչներ։Միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ. ներկաները հարգանքի տուրք մատուցեցին արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը։ Այնուհետև հնչեցին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների օրհներգները։Արցախցիների իրավունքների համար պայքարը բարդ փուլ է թևակոխում. «Միասին» շարժում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80160686_0:0:1601:1200_1920x0_80_0_0_5b0ced12646380d03ca6159e4c197df3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, կիրո մանոյան, սփյուռք
հայաստան, արցախ, կիրո մանոյան, սփյուռք
Մեր խնդիրն արցախցիների վերադարձի հարցը միջազգային օրակարգում պահելն է. Կիրո Մանոյան
19:44 02.09.2024 (Թարմացված է: 19:45 02.09.2024) ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը նշեց, որ մեծ անելիք ունեն Արցախի իշխանությունը, Հայաստանի հասարակությունը և սփյուռքը։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախցիների վերադարձի հարցը միշտ պետք է պահել միջազգային օրակարգում։ Արցախի Անկախության օրը ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի կազմակերպած «Վերադարձ» խորագրով միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
«Իհարկե, այս պահին էլ այս հարցը միջազգային օրակարգում կա, սակայն ՀՀ իշխանությունների ծանոթ կեցվածքը հաշվի անելով` հնարավոր է` այդ օրակարգից հարցը դուրս մնա։ Ուրեմն ամեն ինչ պետք է անել, որ արցախցիների վերադարձի հարցը մնա միջազգային օրակարգում»,– ընդգծեց Մանոյանը։
Ըստ նրա` այստեղ մեծ անելիք ունեն Արցախի իշխանությունը, Հայաստանի հասարակությունը և սփյուռքն իր բոլոր կառույցներով։
Անդրադառնալով սփյուռքին` Մանոյանը նշեց, որ այսօր արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքն այնտեղ միանշանակ չէ. դժգոհությունները գնալով ավելանում են, ավելին` կա հիասթափություն ու Հայաստանից ինչ–որ չափով նաև երեսթեքում։
Նշենք, որ «Վերադարձ» խորագրով միջոցառմանը ներկա են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ
Բագրատ սրբազանը և այլ քաղաքական, հասարակական գործիչներ։
Միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ. ներկաները հարգանքի տուրք մատուցեցին արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը։ Այնուհետև հնչեցին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների օրհներգները։