00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախն անցյալ չէ, այն պատմական հայրենիք է. Գարեգին Բ–ի ուղերձը

© Sputnik / Aram NersesyanԳարեգին Երկրորդ
Գարեգին Երկրորդ - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2024
Բաժանորդագրվել
Գարեգին Երկրորդն ընդգծում է, որ հայ ժողովուրդը պետք է շարունակի նշել Արցախի անկախության օրը, քանի որ բռնությունը երբեք չի կարող ջնջել հիշողությունն ու լռեցնել արդարության ձայնը։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կոչ է արել միջազգային հանրությանը` գործուն ջանքեր ներդնել արցախահայության ոտնահարված իրավունքների պաշտպանության համար։ Այս մասին կաթողիկոսն ասել է Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ հղած ուղերձում։
Նա մասնավորապես նշել է, որ Արցախի բռնազավթման և ամբողջական հայաթափման պայմաններում պետք է շարունակել նշել պատմական այս օրը։

«Արցախն անցյալ չէ, այն պատմական հայրենիք է, ուր արցախահայությունը հազարամյակներով ապրել ու արարել է, արյամբ ու քրտինքով պաշտպանել իր ինքնությունը, հայրերի ավանդներն ու սրբազան արժեքները, փայփայել լուսավոր գալիքի իր նվիրական երազները։ Մենք շարունակում ենք նշել Արցախի անկախության օրը նաև որպես արդար ընդվզում ընդդեմ մեր ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանության, բռնության ու ատելության: Բռնությունը չի կարող ջնջել մարդկային հիշողությունը և չի կարող խլացնել արդարության ձայնը»,– նշել է վեհափառը։

Ուղերձում Գարեգին Երկրորդը նաև կոչ է արել միջազգային հանրությանը` գործուն ջանքեր ներդնելու հանուն արդարության ու ճշմարտության հաղթանակի, հանուն արցախահայության ոտնահարված իրավունքների պաշտպանության և Արցախի հայկական բազմադարյա հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը։ Երկու ամիս անց՝ դեկտեմբերի 10-ին անցկացվեց հանրաքվե, որով հաստատվեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Հանրաքվեին մասնակցեց ԼՂԻՄ բնակչության 80%-ը, որի 99,89 տոկոսը քվեարկեց անկախության օգտին։ 1991-ի կրկին դեկտեմբերին անցկացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունը։ 1992-ի հունվարի 8-ին տեղի ունեցավ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը։
Արցախահայությունն ունի արժանապատիվ պայմաններով վերադարձի իրավունք. Սերժ Սարգսյան
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը, սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0