https://arm.sputniknews.ru/20240902/arcakhi-ejy-pakvats-che-ev-subjektajnutjuny-petq-e-pashtpanel-sejran-ohanjan-80145396.html
Արցախի էջը փակված չէ, և սուբյեկտայնությունը պետք է պաշտպանել. Սեյրան Օհանյան
Արցախի էջը փակված չէ, և սուբյեկտայնությունը պետք է պաշտպանել. Սեյրան Օհանյան
Sputnik Արմենիա
«Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ Հայաստանի իշխանությունները հաճախ հանդես են գալիս որպես ադրբեջանցի պաշտոնյաների փաստաբաններ, ինչը միայն սնում է Բաքվի... 02.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-02T14:35+0400
2024-09-02T14:35+0400
2024-09-02T14:37+0400
արցախ
հայաստան
ադրբեջան
սեյրան օհանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80134130_0:81:1600:981_1920x0_80_0_0_e6e5668f73ebf42207d196a4cdfa7ebe.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախի սուբյեկտայնությունը պետք է պաշտպանել բոլոր իշխանական ինստիտուտների պահպանման և անվտանգության միջազգային երաշխիքների պայմաններում։ ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։Նա անբարոյական համարեց ցեղասպանության և էթնիկ զտումների առջև կանգնած արցախցիների վրա խաչ քաշած ՀՀ իշխանությունների ներկայիս քաղաքականությունը: Օհանյանը քննադատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հայտարարել է, թե այն ընկալումներով և ձևակերպումներով, որոնցով ԼՂ մի շարք ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ խոսում են Լեռնային Ղարաբաղ վերադառնալու մասին, իրատեսական չէ: Պատգամավորը միաժամանակ ընդգծեց, որ առանց Հայաստանի իշխանությունների աջակցության Արցախի հայերի վերադարձն իրենց հարազատ տներ դժվար կլինի:Նա արցախահայությանը հորդորեց չհուսահատվել և չկոտրվել, միշտ հիշել, որ Արցախի էջը փակված չէ, հարցն էլ լուծված չէ. Ադրբեջանի հանցագործություններն ի վիճակի չեն փակել այդ հարցը:«Արցախի ճակատագրի վերաբերյալ բանակցությունները գոյություն ունեցող կամ նոր ձևաչափերով, որոնք կընտրի հայ ժողովուրդը, այլընտրանք չունեն։ Դա նշանակում է, որ պայքարելն անհրաժեշտություն է»,– ընդգծեց քաղաքական գործիչը։Օհանյանը Հայաստանի իշխանություններին մեղադրեց պարտվողական դիրքորոշման մեջ, նրա խոսքով` դա միայն խրախուսում է Ադրբեջանին նոր պահանջներ ներկայացնելու առումով։ Պատգամավորը նշեց` Ադրբեջանը, լինելով ագրեսոր պետություն, ուզում է Հայաստանի ժողովրդի վզին փաթաթել ագրեսոր պետության նկատմամբ իրականացվող տարբեր պատժամիջոցներ։ Շեշտեց` այդ բոլոր պատժամիջոցները պետք է Ադրբեջանի նկատմամբ կիրառվեն։Ընդդիմադիր պատգամավորը նշեց նաև, որ պաշտոնական Երևանը ոչ միայն չի հակադարձում Բաքվի պաշտոնյաներին, այլև տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի իշխանություններն իրենք են դարձել Ադրբեջանի փաստաբանները։Իշխանությունները պետք է արցախցիների վերադարձի հարցը մտցնեն միջազգային օրակարգ. Մամիջանյան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80134130_177:0:1600:1067_1920x0_80_0_0_dba6995a06beb336d281852015ab66ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, ադրբեջան, սեյրան օհանյան
արցախ, հայաստան, ադրբեջան, սեյրան օհանյան
Արցախի էջը փակված չէ, և սուբյեկտայնությունը պետք է պաշտպանել. Սեյրան Օհանյան
14:35 02.09.2024 (Թարմացված է: 14:37 02.09.2024) «Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ Հայաստանի իշխանությունները հաճախ հանդես են գալիս որպես ադրբեջանցի պաշտոնյաների փաստաբաններ, ինչը միայն սնում է Բաքվի ագրեսիվ տրամադրվածությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախի սուբյեկտայնությունը պետք է պաշտպանել բոլոր իշխանական ինստիտուտների պահպանման և անվտանգության միջազգային երաշխիքների պայմաններում։ ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա անբարոյական համարեց ցեղասպանության և էթնիկ զտումների առջև կանգնած արցախցիների վրա խաչ քաշած ՀՀ իշխանությունների ներկայիս քաղաքականությունը: Օհանյանը քննադատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը
հայտարարել է, թե այն ընկալումներով և ձևակերպումներով, որոնցով ԼՂ մի շարք ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ խոսում են Լեռնային Ղարաբաղ վերադառնալու մասին, իրատեսական չէ: Պատգամավորը միաժամանակ ընդգծեց, որ առանց Հայաստանի իշխանությունների աջակցության Արցախի հայերի վերադարձն իրենց հարազատ տներ դժվար կլինի:
«Երբեք ոչինչ կորսված չէ, Արցախի էջը փակ չէ։ Մենք պետք է հասկանանք, որ հակամարտությունն ավարտված չէ, Ադրբեջանի հանցագործություններով իրականացվել է ցեղասպանություն։ Հայաստանի եղբորը ցեղասպանել են, իսկ արդար, ազնիվ, բարոյական կեցվածք ունեցող եղբայրը պետք է ոտքի կանգնի ու պայքարի նրա համար»,– ասաց Օհանյանը։
Նա արցախահայությանը հորդորեց չհուսահատվել և չկոտրվել, միշտ հիշել, որ Արցախի էջը փակված չէ, հարցն էլ լուծված չէ. Ադրբեջանի հանցագործություններն ի վիճակի չեն փակել այդ հարցը:
«Արցախի ճակատագրի վերաբերյալ բանակցությունները գոյություն ունեցող կամ նոր ձևաչափերով, որոնք կընտրի հայ ժողովուրդը, այլընտրանք չունեն։ Դա նշանակում է, որ պայքարելն անհրաժեշտություն է»,– ընդգծեց քաղաքական գործիչը։
Օհանյանը Հայաստանի իշխանություններին մեղադրեց պարտվողական դիրքորոշման մեջ, նրա խոսքով` դա միայն խրախուսում է Ադրբեջանին նոր պահանջներ ներկայացնելու առումով։ Պատգամավորը նշեց` Ադրբեջանը, լինելով ագրեսոր պետություն, ուզում է Հայաստանի ժողովրդի վզին փաթաթել ագրեսոր պետության նկատմամբ իրականացվող տարբեր պատժամիջոցներ։ Շեշտեց` այդ բոլոր պատժամիջոցները պետք է Ադրբեջանի նկատմամբ կիրառվեն։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց նաև, որ պաշտոնական Երևանը ոչ միայն չի հակադարձում Բաքվի պաշտոնյաներին, այլև տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի իշխանություններն իրենք են դարձել Ադրբեջանի փաստաբանները։