00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախցիների իրավունքների համար պայքարը բարդ փուլ է թևակոխում. «Միասին» շարժում

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2024
Բաժանորդագրվել
Ադրբեջանն ի սկզբանե ռազմական ուժով և էթնիկ զտումներով էր որոշել «լուծել» արցախահայության ինքնորոշման և իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքները։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Համայն հայությունը պահանջում է միջազգային պատկան կառույցներից, մարդու և ազգերի իրավունքների ջատագով պետություններից, ի մասնավորի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, ՄԱԿ, ԵՄ, ԵԽԽՎ, ՄԻԵԴ, ՄՔԴ, հետևողական ջանքեր գործադրել՝ ստիպելով Ադրբեջանին ենթարկվել միջազգային իրավունքին և վերականգնել Արցախի հայության՝ ուժի գործադրմամբ խախտված հիմնարար իրավունքները։ Այս մասին հայտնում է «Միասին» այլընտրանքային հասարակական–քաղաքական շարժման համակարգող խորհուրդը։
Արցախում մնացած պատմամշակութային հուշարձանները հնարավոր է փրկել միայն արցախցիների վերադարձով․Վրթանես եպիսկոպոս
Հայտարարության մեջ ասվում է, որ 33 տարի առաջ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որն ընդունեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը, որն ինքնավար կազմավորումներին իրավունք էր տալիս դուրս գալ այն հանրապետության կազմից, որը լքում էր ԽՍՀՄ-ը։
1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախում տեղի ունեցավ անկախության հանրաքվեն․ մասնակցածների 99,89%-ը «այո» ասաց անկախությանը։ Արցախն իր անկախությունը հռչակեց գործող Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ: Չնայած Ադրբեջանն ի սկզբանե ռազմական ուժով և էթնիկ զտումներով էր որոշել «լուծել» արցախահայության ինքնորոշման և իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքները։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ապա 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ահաբեկչական ռազմական գործողությունների հետևանքով Արցախի տարածքը լիովին բռնազավթվեց, դարձավ էթնիկ զտման զոհ և հայաթափվեց։ Ադրբեջանը անազատության մեջ է պահում և խոշտանգում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին և պատանդ դարձած տասնյակ հայերի։ Արցախում հետևողականորեն ջնջում են հայկական հետքը՝ մշակութային պատմական ժառանգությունը, ենթակառուցվածքները, բնակելի տները, հայերի ստեղծած միլիարդների արժեք ունեցող նյութական-արտադրական կառույցները»,– ասված է շարժման հաղորդագրությունում։
«Միասին» շարժումը համոզված է, որ արցախցիների իրավունքների համար պայքարը նոր բարդ փուլ է թևակոխում, և հայ ժողովուրդն ամբողջ աշխարհում՝ Հայաստանից մինչև Սփյուռք, պետք է հետևողական և համակարգված պայքար մղի միջազգային հանրության աջակցությամբ:
Լրահոս
0