00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի էջը փակված չէ, և սուբյեկտայնությունը պետք է պաշտպանել. Սեյրան Օհանյան

© Sputnik / Aram Nersesyan Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2024
Սեյրան Օհանյան
Բաժանորդագրվել
«Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ Հայաստանի իշխանությունները հաճախ հանդես են գալիս որպես ադրբեջանցի պաշտոնյաների փաստաբաններ, ինչը միայն սնում է Բաքվի ագրեսիվ տրամադրվածությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախի սուբյեկտայնությունը պետք է պաշտպանել բոլոր իշխանական ինստիտուտների պահպանման և անվտանգության միջազգային երաշխիքների պայմաններում։ ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա անբարոյական համարեց ցեղասպանության և էթնիկ զտումների առջև կանգնած արցախցիների վրա խաչ քաշած ՀՀ իշխանությունների ներկայիս քաղաքականությունը: Օհանյանը քննադատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հայտարարել է, թե այն ընկալումներով և ձևակերպումներով, որոնցով ԼՂ մի շարք ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ խոսում են Լեռնային Ղարաբաղ վերադառնալու մասին, իրատեսական չէ: Պատգամավորը միաժամանակ ընդգծեց, որ առանց Հայաստանի իշխանությունների աջակցության Արցախի հայերի վերադարձն իրենց հարազատ տներ դժվար կլինի:
«Երբեք ոչինչ կորսված չէ, Արցախի էջը փակ չէ։ Մենք պետք է հասկանանք, որ հակամարտությունն ավարտված չէ, Ադրբեջանի հանցագործություններով իրականացվել է ցեղասպանություն։ Հայաստանի եղբորը ցեղասպանել են, իսկ արդար, ազնիվ, բարոյական կեցվածք ունեցող եղբայրը պետք է ոտքի կանգնի ու պայքարի նրա համար»,– ասաց Օհանյանը։
Նա արցախահայությանը հորդորեց չհուսահատվել և չկոտրվել, միշտ հիշել, որ Արցախի էջը փակված չէ, հարցն էլ լուծված չէ. Ադրբեջանի հանցագործություններն ի վիճակի չեն փակել այդ հարցը:
«Արցախի ճակատագրի վերաբերյալ բանակցությունները գոյություն ունեցող կամ նոր ձևաչափերով, որոնք կընտրի հայ ժողովուրդը, այլընտրանք չունեն։ Դա նշանակում է, որ պայքարելն անհրաժեշտություն է»,– ընդգծեց քաղաքական գործիչը։
Օհանյանը Հայաստանի իշխանություններին մեղադրեց պարտվողական դիրքորոշման մեջ, նրա խոսքով` դա միայն խրախուսում է Ադրբեջանին նոր պահանջներ ներկայացնելու առումով։ Պատգամավորը նշեց` Ադրբեջանը, լինելով ագրեսոր պետություն, ուզում է Հայաստանի ժողովրդի վզին փաթաթել ագրեսոր պետության նկատմամբ իրականացվող տարբեր պատժամիջոցներ։ Շեշտեց` այդ բոլոր պատժամիջոցները պետք է Ադրբեջանի նկատմամբ կիրառվեն։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց նաև, որ պաշտոնական Երևանը ոչ միայն չի հակադարձում Բաքվի պաշտոնյաներին, այլև տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի իշխանություններն իրենք են դարձել Ադրբեջանի փաստաբանները։
Իշխանությունները պետք է արցախցիների վերադարձի հարցը մտցնեն միջազգային օրակարգ. Մամիջանյան
Լրահոս
0