https://arm.sputniknews.ru/20240831/usumnakan-tarin-kmeknarki-septemberi-2-in-80046250.html
Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին. հայտագրվել է մոտ 35 հազար առաջին դասարանցի
Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին. հայտագրվել է մոտ 35 հազար առաջին դասարանցի
Sputnik Արմենիա
Հայտագրված է 34 780 առաջին դասարանցի, սակայն ակնկալվում է, որ այս տարի առաջին դասարան կարող է հաճախել 42 հազար աշակերտ: 31.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-31T11:57+0400
2024-08-31T11:57+0400
2024-08-31T12:26+0400
դպրոց
կրթության և գիտության նախարարություն (կգն)
աշակերտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1e/65072408_0:165:1600:1065_1920x0_80_0_0_e559251222cac59d41b8198fc0c62b9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. 2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային՝ hayt.emis.am համակարգում հայտագրված է 34 780 առաջին դասարանցի։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ դպրոցների կոմպլեկտավորման գործընթացի արդյունքում այս թիվը փոփոխության կենթարկվի։Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի 1–ին դասարան գնալու համար հայտագրվել է 23589 աշակերտ (2022-ին՝ 39117)։Ընդհանուր առմամբ, 2024-25 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում նախնական տվյալներով՝ սովորելու է 409 996 աշակերտ։2024–2025 ուսումնական տարվանից ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 7 դասարաններում՝ 2–րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ, կրթությունը կազմակերպվելու է Հանրակրթության պետական նոր չափորոշչով. նշված դասարաններում սովորելու է շուրջ 252 760 աշակերտ։2024-2025 ուսումնական տարում նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչը կներդրվի 190 հաստատությունում. այդ նպատակով վերապատրաստումներ իրականացնելու համար ընտրվել են 23 մենթոր նախադպրոցական ուսումնական հաստատություններ:Հավելենք, որ սեպտեմբերին շահագործման է հանձնվելու 8 նոր դպրոց, որոնցից 6-ը՝ մոդուլային: Այդ դպրոցները նախատեսված են 1392 սովորողի համար. այս տարի հաճախելու է 1012 աշակերտ: ՀՀ-ում ընդհանուր առմամբ գործում է 1401 դպրոց, որոնցից 540-ը գտնվում են քաղաքային, իսկ 861-ը՝ գյուղական բնակավայրերում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1e/65072408_180:0:1600:1065_1920x0_80_0_0_c9b101c8a837487d4e1d8502eaee3abd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դպրոց, կրթության և գիտության նախարարություն (կգն), աշակերտ
դպրոց, կրթության և գիտության նախարարություն (կգն), աշակերտ
Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին. հայտագրվել է մոտ 35 հազար առաջին դասարանցի
11:57 31.08.2024 (Թարմացված է: 12:26 31.08.2024) Հայտագրված է 34 780 առաջին դասարանցի, սակայն ակնկալվում է, որ այս տարի առաջին դասարան կարող է հաճախել 42 հազար աշակերտ:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. 2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային՝ hayt.emis.am համակարգում հայտագրված է 34 780 առաջին դասարանցի։ Տեղեկությունը հայտնում է
ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դպրոցների կոմպլեկտավորման գործընթացի արդյունքում այս թիվը փոփոխության կենթարկվի։
«Ըստ համապատասխան տարիքի ծնելիության թվի՝ ակնկալվում է, որ այս տարի առաջին դասարան կարող է հաճախել 42 հազար աշակերտ: Առաջին դասարան ընդունված երեխաների փաստաթղթերը ծնողները դպրոց պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի 1–ին դասարան գնալու համար հայտագրվել է 23589 աշակերտ (2022-ին՝ 39117)։
Ընդհանուր առմամբ, 2024-25 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում նախնական տվյալներով՝ սովորելու է 409 996 աշակերտ։
2024–2025 ուսումնական տարվանից ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 7 դասարաններում՝ 2–րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ, կրթությունը կազմակերպվելու է Հանրակրթության պետական նոր չափորոշչով. նշված դասարաններում սովորելու է շուրջ 252 760 աշակերտ։
2024-2025 ուսումնական տարում նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչը կներդրվի 190 հաստատությունում. այդ նպատակով վերապատրաստումներ իրականացնելու համար ընտրվել են 23 մենթոր նախադպրոցական ուսումնական հաստատություններ:
Հավելենք, որ սեպտեմբերին շահագործման է հանձնվելու 8 նոր դպրոց, որոնցից 6-ը՝ մոդուլային: Այդ դպրոցները նախատեսված են 1392 սովորողի համար. այս տարի հաճախելու է 1012 աշակերտ: ՀՀ-ում ընդհանուր առմամբ գործում է 1401 դպրոց, որոնցից 540-ը գտնվում են քաղաքային, իսկ 861-ը՝ գյուղական բնակավայրերում։