https://arm.sputniknews.ru/20240831/krknaki-gndakvotsutjun-rd-belgvorvodi-marzum-ka-tuzhats-80045954.html
Կրկնակի գնդակոծություն ՌԴ Բելգորոդի մարզում․ կա տուժած
Կրկնակի գնդակոծություն ՌԴ Բելգորոդի մարզում․ կա տուժած
Sputnik Արմենիա
Քաղաքում հրետակոծության հետևանքով վնասվել են 6 բազմաբնակարան շենքերի, 4 առևտրային օբյեկտների և վարչական շենքերի տանիքներ, ճակատներ և ապակիներ: 31.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-31T11:41+0400
2024-08-31T11:41+0400
2024-08-31T11:41+0400
բելգորոդ
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
գնդակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1f/80044712_0:434:960:974_1920x0_80_0_0_7fd9dbb933ea6f8ec0ded88486e1b9a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը կրկին գնդակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Վիրավորվել է խաղաղ բնակիչ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 30-ի երեկոյան Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են ՌԴ Բելգորոդի մարզը, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը՝ տուժել:Ինչպես հստակեցրել է մարզպետարանի ղեկավարը, քաղաքում երկու գնդակոծության հետևանքով վնասվել են 6 բազմաբնակարան շենքերի, 4 առևտրային օբյեկտների և վարչական շենքերի տանիքներ, ճակատներ և ապակիներ:«Բեկորներից վնասվել է 4 մարդատար ավտոմեքենա։ Արկի ուղիղ հարվածից ավերվել է ոչ բնակելի տուն։ Տեղի է ունեցել նաև չոր խոտի բռնկում, հրշեջ հաշվարկները զբաղվում են հրդեհի օջախի վերացմամբ», – ասել է Գլադկովը։Հետևանքների մասին տեղեկատվությունը ճշտվում է: Օպերատիվ ծառայություններն աշխատում են տեղում։Բելգորոդի մարզի Շեբեկինոյի քաղաքային շրջանը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին և գրեթե ամեն օր ենթարկվում է գնդակոծության։ Շեբեկինո քաղաքը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա։5 զոհ և 37 տուժած, որոնցից 6-ը երեխաներ են. Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Բելգորոդը
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1f/80044712_0:344:960:1064_1920x0_80_0_0_869c0e4bca0e6cae6813a267dac7c67f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, գնդակոծություն
բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, գնդակոծություն
Կրկնակի գնդակոծություն ՌԴ Բելգորոդի մարզում․ կա տուժած
Քաղաքում հրետակոծության հետևանքով վնասվել են 6 բազմաբնակարան շենքերի, 4 առևտրային օբյեկտների և վարչական շենքերի տանիքներ, ճակատներ և ապակիներ:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը կրկին գնդակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Վիրավորվել է խաղաղ բնակիչ։ Այս մասին
Telegram ալիքում հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 30-ի երեկոյան Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են ՌԴ Բելգորոդի մարզը, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը՝ տուժել:
«Տուժածին աջ սրունքի բեկորային վնասվածքով շտապօգնության բրիգադը տեղափոխել է մարզային կլինիկական հիվանդանոց։ Անհրաժեշտ ողջ օգնությունը ցուցաբերվում է», - նշել է Գլադկովը։
Ինչպես հստակեցրել է մարզպետարանի ղեկավարը, քաղաքում երկու գնդակոծության հետևանքով վնասվել են 6 բազմաբնակարան շենքերի, 4 առևտրային օբյեկտների և վարչական շենքերի տանիքներ, ճակատներ և ապակիներ:
«Բեկորներից վնասվել է 4 մարդատար ավտոմեքենա։ Արկի ուղիղ հարվածից ավերվել է ոչ բնակելի տուն։ Տեղի է ունեցել նաև չոր խոտի բռնկում, հրշեջ հաշվարկները զբաղվում են հրդեհի օջախի վերացմամբ», – ասել է Գլադկովը։
Հետևանքների մասին տեղեկատվությունը ճշտվում է: Օպերատիվ ծառայություններն աշխատում են տեղում։
Բելգորոդի մարզի Շեբեկինոյի քաղաքային շրջանը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին և գրեթե ամեն օր ենթարկվում է գնդակոծության։ Շեբեկինո քաղաքը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա։