https://arm.sputniknews.ru/20240831/hajastany-chi-patrastvum-razmakan-tshanaparhvov-het-berel-okupacvats-taratsqnery-pashinjan-80058679.html
Հայաստանը չի պատրաստվում ռազմական ճանապարհով հետ բերել օկուպացված տարածքները․ Փաշինյան
Հայաստանը չի պատրաստվում ռազմական ճանապարհով հետ բերել օկուպացված տարածքները․ Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի ռազմական ծախսերն աննախադեպ բարձր են՝ ՀՆԱ-ի 16-17%-ը, իսկ Հայաստանում` 4-5 տոկոս։ 31.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-31T15:11+0400
2024-08-31T15:11+0400
2024-08-31T15:39+0400
նիկոլ փաշինյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1f/80049021_0:81:1600:981_1920x0_80_0_0_a455751e3d03382ed766bae217a73d7a.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի–Sputnik. Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում ռազմական ճանապարհով վերադարձնել իր ինքնիշխան տարածքները, որոնք այսօր օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի մեղադրանքներին, թե Հայաստանը զինվում է։ Նա շեշտեց, որ այս պահին ՀՀ ավելի քան 200 քառակուսի կմ տարածքներ օկուպացված են։Նրա խոսքով՝ Հայաստանը համարում է, որ այն պայմանավորվածությունները և սկզբունքները, որոնք արդեն որդեգրված են, հնարավորություն են տալիս խաղաղ բանակցային եղանակով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում, խնդիրները լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։Նա հիշեցրեց՝ զինված ուժեր ունենալու, ինքնապաշտպանվելու անօտարելի իրավունք ունի յուրաքանչյուր պետություն։ Հայաստանի Հանրապետությունը, սպառազինություն ձեռք բերելով, որևէ ագրեսիվ նպատակ չունի։«Մեզ մեղադրում են, որ մենք Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն, և Ադրբեջանում ընդունված է խոսել, որ արտատարածաշրջանային երկրները զինում են Հայաստանին։ Բայց Ադրբեջանը զենք է ձեռք բերում Իտալիայից։ Ինչու՞ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, իսկ Հայաստանը չի կարող Ֆրանսիայից։ Ադրբեջանը զենք է ձեռք բերում Պակիստանից, իսկ ինչո՞ւ Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Հնդկաստանից։ Ասում են՝ Եվրամիությունը, Արևմուտքը զինում են Հայաստանին․ Ադրբեջանը զենք է ձեռք բերում Սլովակիայից, Սերբիայից, Բուլղարիայից, այսինքն՝ ԵՄ առնվազն երեք անդամ երկրներ ռազմատեխնիկական համագործակցություն ունեն Ադրբեջանի հետ, Ադրբեջանն ահռելի մեծ ծավալի զենք է ձեռք բերում Իսրայելից»,- ասաց Փաշինյանը։ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել համաձայնեցված հոդածներըՀավելեց՝ տվյալները ստացվում են ամեն օր հետախուզական ճանապարհով, պարզապես դրանց մասին ամեն օր չեն բարձրաձայնում։Նրա հիշեցրեց՝ տարբեր անկախ փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող մեղադրանքները՝ Սահմանադրության և զենքի ձեռքբերման մասով, իրականում հենց Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների համար ծխածածկույթ են։Ադրբեջանի ռազմական ծախսերն աննախադեպ բարձր են՝ ՀՆԱ-ի 16-17%-ը, իսկ Հայաստանում` 4-5 տոկոս։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1f/80049021_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b8b74519c5817ce5273d37ff771a3aba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սպառազինություն
նիկոլ փաշինյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սպառազինություն
Հայաստանը չի պատրաստվում ռազմական ճանապարհով հետ բերել օկուպացված տարածքները․ Փաշինյան
15:11 31.08.2024 (Թարմացված է: 15:39 31.08.2024) Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի ռազմական ծախսերն աննախադեպ բարձր են՝ ՀՆԱ-ի 16-17%-ը, իսկ Հայաստանում` 4-5 տոկոս։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի–Sputnik. Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում ռազմական ճանապարհով վերադարձնել իր ինքնիշխան տարածքները, որոնք այսօր օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի մեղադրանքներին, թե Հայաստանը զինվում է։ Նա շեշտեց, որ այս պահին ՀՀ ավելի քան 200 քառակուսի կմ տարածքներ օկուպացված են։
«ՀՀ 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը մեզ համար սակարկության ենթակա չէ։ Բայց մյուս կողմից մենք այսօր, վաղը և մյուս օրը ընդհանրապես խնդիր չենք դնում այդ տարածքների նկատմամբ ռազմական ճանապարհով մեր ինքնիշխանությունը վերականգնել»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը համարում է, որ այն պայմանավորվածությունները և սկզբունքները, որոնք արդեն որդեգրված են, հնարավորություն են տալիս խաղաղ բանակցային եղանակով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում, խնդիրները լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։
Նա հիշեցրեց՝ զինված ուժեր ունենալու, ինքնապաշտպանվելու անօտարելի իրավունք ունի յուրաքանչյուր պետություն։ Հայաստանի Հանրապետությունը, սպառազինություն ձեռք բերելով, որևէ ագրեսիվ նպատակ չունի։
«Մեզ մեղադրում են, որ մենք Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն, և Ադրբեջանում ընդունված է խոսել, որ արտատարածաշրջանային երկրները զինում են Հայաստանին։ Բայց Ադրբեջանը զենք է ձեռք բերում Իտալիայից։ Ինչու՞ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, իսկ Հայաստանը չի կարող Ֆրանսիայից։ Ադրբեջանը զենք է ձեռք բերում Պակիստանից, իսկ ինչո՞ւ Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Հնդկաստանից։ Ասում են՝ Եվրամիությունը, Արևմուտքը զինում են Հայաստանին․ Ադրբեջանը զենք է ձեռք բերում Սլովակիայից, Սերբիայից, Բուլղարիայից, այսինքն՝ ԵՄ առնվազն երեք անդամ երկրներ ռազմատեխնիկական համագործակցություն ունեն Ադրբեջանի հետ, Ադրբեջանն ահռելի մեծ ծավալի զենք է ձեռք բերում Իսրայելից»,- ասաց Փաշինյանը։
Հավելեց՝ տվյալները ստացվում են ամեն օր հետախուզական ճանապարհով, պարզապես դրանց մասին ամեն օր չեն բարձրաձայնում։
Նրա հիշեցրեց՝ տարբեր անկախ փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող մեղադրանքները՝ Սահմանադրության և զենքի ձեռքբերման մասով, իրականում հենց Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների համար ծխածածկույթ են։
Ադրբեջանի ռազմական ծախսերն աննախադեպ բարձր են՝ ՀՆԱ-ի 16-17%-ը, իսկ Հայաստանում` 4-5 տոկոս։