00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն ջանք գործադրվում է հայ դպրոցի հիմնադիր եկեղեցուն դուրս մղելու դպրոցից. կաթողիկոս

© Sputnik / Andranik GhazaryanԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2024
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վեհափառն ընդգծել է, որ պատմությունը պետք է վերանայել սխալները ճանաչելու և ուղղելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Անկախ պետականության հաստատումից ի վեր հայ եկեղեցին աջակցել է հայրենի պետության կրթադաստիարակչական գործունեությանը և նպաստել ազգային նկարագրով, հայեցի դաստիարակությամբ և հարուստ գիտելիքներով սերնդի կրթմանը։ Այս մասին ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը` Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կրթության մշակների օրհնության կարգի անցկացման ժամանակ։
«Այս կարևոր նպատակին էր ուղղված նաև «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, որն այլևս չի դասավանդվելու։ Ցավով արձանագրում ենք, որ այսօր ամեն ջանք գործադրվում է հայ դպրոցի հիմնադիր Հայոց եկեղեցուն դուրս մղելու նույն դպրոցից, փորձ է արվում արժեզրկել հայ ժողովրդի կյանքում ազգային եկեղեցու հոգեփրկչական, ինչպես նաև ազգային արժեքների և ինքնության պահպանման գործում իրականացրած բացառիկ առաքելությունը՝ հանրակրթական նոր դասագրքերում այլափոխված և աղճատված ներկայացնելով նրա պատմությունը»,–ասել է նա։
Վեհափառի խոսքով` համաշխարհայնացման և արժեհամակարգի փոփոխման համատեքստում իրական արժեքներն անտեսվում և հետին պլան են մղվում, իսկ ազգերն ու հասարակությունները կանգնած են գոյության վտանգի առաջ։ «Ազգային մեր կյանքում նման մարտահրավերները հաղթահարելի են մնայուն արժեքներ և ամուր ինքնություն, հայրենասիրության ու ազգանվիրումի ոգի ունեցող անհատներ կրթելու դեպքում, ովքեր ձգտում են նոր գիտելիքների և իմացության և միևնույն ժամանակ քաջատեղյակ են իրենց պատմությանն ու հայրերի ժառանգությանը»,–ասել է կաթողիկոսը։
Նա ընդգծել է, որ պատմությունը պետք է վերանայել սխալները ճանաչելու և ուղղելու նպատակով։
Լրահոս
0