00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծանր սպասում. ինչպես են Հայաստանում ապրում անհետ կորած զինվորների ընտանիքները

© Sputnik / Nana MartirosyanԼուսինե Սարգսյան
Լուսինե Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2024
Լուսինե Սարգսյան
Բաժանորդագրվել
Օգոստոսի 30-ին նշվում է Անհետ կորածների միջազգային օրը։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Վանաձորում «Լուռ ներկայություն. սպասման և կարոտի պատմություններ» խորագրով ցուցահանդես էր կազմակերպել։
Բոլոր լուսանկարներում սպասման ծանրություն և ցավ է անհետ կորած հարազատի համար։ Լուսանկարներն ուսումնասիրում են այցելուները, որոնցից գրեթե բոլորը սևազգեստ են։
© Sputnik / Nana Martirosyan«Լուռ ներկայություն. սպասման և կարոտի պատմություններ» խորագրով ցուցահանդես Վանաձորում
Выставка Молчаливое присутствие. Истории ожидании и тоски, организованная Международным комитетом Красного Креста (29 августа 2024). Ванадзoр - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2024
«Լուռ ներկայություն. սպասման և կարոտի պատմություններ» խորագրով ցուցահանդես Վանաձորում
Նրանցից մի քանիսի դիմանկարները ներկայացված են ցուցահանդեսին, անզեն աչքով էլ երևում է` ինչպես է անտանելի կարոտը խլել նրանց երիտասարդությունը, ինչպես են ճերմակել նրանց մազերն անվերջ սպասումից։
Նրանք ինքներն էլ նկատում են դա, միմյանց քաջալերում, հորդորում ուժեղ լինել, որպեսզի կարողանան հասնել այն օրին, երբ կտեսնեն «նրանց» (ամուսնուն/որդուն)։ Եվ բոլորը միաբերան իրենց կորած մերձավորների մասին խոսում են, թող որ արցունքն աչքերին, բայց ներկա ժամանակով։
© Sputnik / Nana Martirosyan«Լուռ ներկայություն. սպասման և կարոտի պատմություններ» խորագրով ցուցահանդես Վանաձորում
Выставка Молчаливое присутствие. Истории ожидании и тоски, организованная Международным комитетом Красного Креста (29 августа 2024). Ванадзoр - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2024
«Լուռ ներկայություն. սպասման և կարոտի պատմություններ» խորագրով ցուցահանդես Վանաձորում
Անհետ կորած Յուրեն Անանյանի մայրը` Ամալյա Աբաջյանը, ամեն օր պատրաստում է որդու սիրած ուտեստներն ու սպասում, որ հենց այսօր նա կվերադառնա։ Ինքն իրեն ուժեղ կին է համարում, բայց երբեմն, երբ որդուն տեսնում է երազում, ուժասպառ լինում և չի կարողանում վեր կենալ անկողնուց և շարունակել ապրել։ Փրկում է միայն հավատն առ Աստված։

«Դժվար է բացատրել սպասման ծանրությունը։ Որևէ մեկի, նույնիսկ թշնամուս չեմ ցանկանա դա։ Անընդհատ մտածում եմ՝ կերե՞լ է, լա՞վ է, որտե՞ղ է, ո՞նց է։ Ես ուժեղ եմ և հույս ունեմ, որ դա նրան էլ ուժ կտա տուն վերադառնալու համար», – ասում է Աբաջյանը։

Նա պատմում է, որ Յուրենը երազում էր մաթեմատիկոս դառնալ, ընդունվել էր ԵՊՀ–ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարում սևագիր է, որը կինը պահպանել է` ապագայում թոռներին ցույց տալու համար։
© Sputnik / Nana MartirosyanԱմալյա Աբաջյան
Мать пропавшего без вести Юрена Ананяна Амалия Абаджян на выставке Молчаливое присутствие. Истории ожидании и тоски, организованной Международным комитетом Красного Креста (29 августа 2024). Ванадзoр - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2024
Ամալյա Աբաջյան
«Միշտ երազել եմ, որ նա ջութակահար դառնա, իսկ նա մաթեմատիկա էր սիրում և ձեռքի գնդակով հետաքրքրվում։ Յուրան միշտ կատակում էր, ասում, որ իրենից ուզում եմ դերասան սարքել», – հիշում է կինը։
Յուրենի հետ կապն ընդհատվել է 2020 թվականի պատերազմի առաջին իսկ օրը...
Անհետ կորած Նարեկ Սարգսյանի մայրը` Լուսինե Սարգսյանը, արդեն հինգ տարի է` չի փակում տան մուտքի դուռը։ Նա հավատում է, որ որդին ամեն պահի կարող է գալ։
«Հարևաններս ասում են՝ թող Նարեկը գա վերջապես, ու մենք քեզ համար «Շտապօգնություն» կանչենք։ Իսկ ես պատասխանում եմ, թող գա, ես դուռը կբացեմ և ուրախությունից կգժվեմ», – ասում է Լուսինեն։
© Sputnik / Nana MartirosyanԼուսինե Սարգսյան
Мать пропавшего без вести Нарека Саркисяна Лусине Саркисян на выставке Молчаливое присутствие. Истории ожидании и тоски, организованной Международным комитетом Красного Креста (29 августа 2024). Ванадзoр - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2024
Լուսինե Սարգսյան
Նրա խոսքով` արդեն մոտ 4 տարի է, ինչ իրենց ընտանիքի կյանքը կանգ է առել։ Օրերն անասելի երկար են, տանը` խոր լռություն։
Լուսինեն պատմել է, որ որդու բացակայության առաջին ամիսներին ինքն ու ամուսինը գրեթե չեն խոսել միմյանց հետ, քանի որ անմիջապես սկսում էին հեկեկալ, իսկ հիմա սովորել են շրջանցել որդու մասին զրույցները։
«Բացի էդ՝ չէինք կարողանում պատրաստել իր սիրած տապակած կարտոֆիլը։ Չէինք կարողանում ուտել այն, չէ որ չգիտեինք, թե արդյոք նա ինչ է ուտում, և ընդհանրապես ուտո՞ւմ է, թե՞ ոչ», – ասում է Սարգսյանը։
Որդու հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Լուսինեն ասել է, որ աղոթում է նրա համար, և որ նա կվերադառնա տուն։ Նարեկի հետ կապն ընդհատվել է 2020 թվականի հոկտեմբերի 3-ին։
Անհետ կորած Արտակ Հարությունյանի մորաքույրը` Սեդա Չոփուրյանը, զարմիկի համար հարսնացու է գտել և հույս ունի, որ տղան կհասցնի վերադառնալ, քանի դեռ աղջիկն ազատ է։
© Sputnik / Nana MartirosyanՍեդա Չոփուրյան
Тетя пропавшего без вести Артака Арутюняна Седа Чопурян на выставке Молчаливое присутствие. Истории ожидании и тоски, организованной Международным комитетом Красного Креста (29 августа 2024). Ванадзoр - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2024
Սեդա Չոփուրյան
Միևնույն ժամանակ ցուցասրահում ներկայացված լուսանկարում Արտակի օրագիրն է, որտեղ նա շատ է գրում մի աղջկա մասին։ Նրա մասին Արտակը պատմել է նաև մորաքրոջը, ուզում էր ամուսնանալ բանակից վերադառնալուց հետո, բայց վերադարձը երկարեց, իսկ աղջիկն ամուսնացավ ուրիշի հետ։
«Տղայի մայրը մահացավ նրա զորակոչից մեկ տարի անց։ Եվ մենք շատ մտերմացանք։ Նա ինձ ասում էր «մոք ջան»։ Քանի որ «Ես եմ» ծրագրով էր ծառայում, ամեն ամիս մեկ շաբաթով տուն էր գալիս` սկզբում ինձ մոտ էր մտնում, հետո գնում հոր մոտ` գյուղ», – հիշում է Սեդան։
Առաջին հայացքից կարող էր թվալ, թե զարմիկը չոր տղա է, սակայն կարդալով օրագիրը, ինքը հասկացել է, որ Արտակը շատ խոցելի է։ Իր օրագրի շատ էջեր հանգուցյալ մորն է նվիրել, ինչը շատ է հուզել Սեդային և Նարեկի հորը։
Սեդայի խոսքով` ի տարբերություն իրեն, Նարեկի հայրը ներամփոփ է դարձել, նախընտրում է չխոսել որդու մասին։ Տղայի սենյակում ամեն բան թողել է ինչպես կար և ծանր լռության մեջ սպասում է նրա վերադարձին, թեև կարող է մեկնել Ռուսաստան` երկու ավագ որդիների մոտ։
«Մենք հավատում ենք, որ նա վերադառնալու է, և նույնիսկ գիշերն ենք վախենում քնել, որպեսզի բաց չթողնենք նրա զանգը», – խոստովանում է Չոփուրյանը։
Նարեկի հետ կապն ընդհատվել է 2020 թվականի հոկտեմբերի 9-ին...
Ցուցահանդեսին ընդհանուր 14 աշխատանք է ներկայացված, դրանք պատրաստել է լուսանկարիչ Էրիկ Գրիգորյանը։
© Sputnik / Nana Martirosyan

«Լուռ ներկայություն. սպասման և կարոտի պատմություններ» խորագրով ցուցահանդես Վանաձորում

«Լուռ ներկայություն. սպասման և կարոտի պատմություններ» խորագրով ցուցահանդես Վանաձորում - Sputnik Արմենիա
1/7

2/7

«Լուռ ներկայություն. սպասման և կարոտի պատմություններ» խորագրով ցուցահանդես Վանաձորում

© Sputnik / Nana Martirosyan

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին - Sputnik Արմենիա
3/7

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին

© Sputnik / Nana Martirosyan

«Լուռ ներկայություն. սպասման և կարոտի պատմություններ» խորագրով ցուցահանդես Վանաձորում

«Լուռ ներկայություն. սպասման և կարոտի պատմություններ» խորագրով ցուցահանդես Վանաձորում - Sputnik Արմենիա
4/7

5/7

6/7

7/7

Լրահոս
0