00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շաբաթներ անհետ կորած երիտասարդին սպանել էր ընկերը. իրավապահները մանրամասներ են հայտնել

Բաժանորդագրվել
Սպանությունը պլանավորած անձը տուժողի գարեջրի մեջ ներարկիչով քնաբեր է լցրել, որպեսզի վերջինս անօգնական վիճակում հայտնվի։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Շաբաթներ շարունակ անհետ կորած համարվող 36-ամյա Իշխան Սիմոնյանի սպանության հանգամանքները բացահայտվել են. 3 անձի, այդ թվում սպանվածի կնոջը, մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին` ժամը 22։45-ին։ Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում էր ներկայացրել, որ հուլիսի 25-ին` ժամը 20։00-ին, իր ամուսինը` Իշխան Սիմոնյանը, դուրս է եկել տնից և ընկերների հետ ուղևորվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր և Ողջաբերդ տանող ճանապարհների խաչմերուկ, ճանապարհին իջել է ավտոմեքենայից, գնացել անհայտ ուղղությամբ և չի վերադարձել: Վերջինիս անհետանալուց շաբաթներ անց միայն նրա դին հայտնաբերվել է Ջրվեժ համայնքի գերեզմանատուն տանող ճանապարհի ձորակում։
Հանցագործությունը բացահայտվել է շուրջ 1 ամիս անց։
36-ամյա երիտասարդի սպանությունը կազմակերպել, դրան օժանդակել և իրականացրել են տուժողի 31-ամյա կինը, ինչպես նաև սպանվածին պատկանող պահեստում աշխատող 25 և 36 տարեկան երկու անձ։
«Քննությամբ պարզվել է, որ սպանության շարժառիթ է հանդիսացել նշված աշխատողներից մեկի՝ անձնական հարցի շուրջ Սիմոնյանի նկատմամբ ունեցած անբարյացկամ վերաբերմունքը: Ըստ նախապես գծած պլանի՝ 25-ամյա երիտասարդը 2024թ․ հուլիսի 25-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, 36-ամյա գործընկերոջ և Սիմոնյանի հետ միասին, վերջինիս կողմից շահագործվող «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Գեղադիր բնակավայրի մոտ գտնվող սար, որտեղ միասին գարեջուր են խմել: 25-ամյա երիտասարդը, Սիմոնյանի համար նախատեսված գարեջրի մեջ ներարկիչի միջոցով քնաբեր է լցրել և այն փոխանցել է Սիմոնյանին, որը խմելուց հետո վերջինս քնել է»,– ասված է հաղորդագրությունում։
Այդ ընթացքում 25-ամյա տղամարդը քարով երկու անգամ հարվածել է Սիմոնյանի գլխին: Համոզվելով, որ Ի.Սիմոնյանին սպանել է՝ 25-ամյա անձը 36-ամյա տղամարդու հետ, դին տեղափոխել են ավտոմեքենայի հետևի նստատեղին, ուղևորվել Ջրվեժի գերեզմանատուն տանող ճանապարհահատված և դին նետել աղբանոցի հարակից հատվածում գտնվող ձորակ։
Հետո միասին հեռացել են նշված վայրից, ապա մաքրել ավտոմեքենայի մեջ մնացած արյունը՝ փորձելով թաքցնել հետքերը:
© Photo : press office of the Investigative Committee of RAՍպանության վայրում
Следователи на месте убийства - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2024
Սպանության վայրում
Քննությունը շեղելու նպատակով 25-ամյա երիտասարդը տուժողի հեռախոսներից մեկը թողել է պահեստում, իսկ մյուսն այլ վայր տեղափոխել։
Քննությամբ հիմնավորվել է նաև, որ սպանվածի կինը` տեղյակ լինելով հանցագործության մասին, հարցաքննվելիս իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն էլ հայտնում է, որ 25-ամյա երիտասարդն անհետ կորած Իշխան Սիմոնյանի ընկերն է, որը կապի մեջ է եղել նրա 31-ամյա կնոջ հետ։
25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել` սպանության, 36-ամյա տղամարդու նկատմամբ՝ սպանությանը հանցակից լինելու, իսկ տուժողի կնոջ նկատմամբ՝ հանցանք կատարած անձին աջակցելու հոդվածներով, որոնք բավարարվել են և նրանց ներկայացվել են մեղադրանքներ։
25 և 36-ամյա մեղադրյալները կալանավորված են, իսկ 31-ամյա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
© Photo : press office of the Investigative Committee of RAՍպանության վայրում
Следователи на месте убийства - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2024
Սպանության վայրում
Լրահոս
0