https://arm.sputniknews.ru/20240830/kiranci-dprvocn-ajs-tari-3-arajin-dasaranci-uni-80020669.html
Կիրանցի դպրոցն այս տարի 3 առաջին դասարանցի ունի
Կիրանցի դպրոցն այս տարի 3 առաջին դասարանցի ունի
Sputnik Արմենիա
Նոր ուսումնական տարին աշակերտները սկսում են հայ-ադրբեջանական սահմանից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող դպրոցում։ 30.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-30T15:51+0400
2024-08-30T15:51+0400
2024-09-01T11:42+0400
տավուշ
կիրանց
դպրոց
դպրոցական
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/14/74788295_0:114:1600:1014_1920x0_80_0_0_0fe57ff17a5b99a7caaf82e67865743f.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի–Sputnik. Այս տարի Տավուշի մարզի Կիրանց գյուղը 3 առաջին դասարանցի ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը։Նրա խոսքով՝ դպրոցն ընդհանուր առմամբ այս պահին 34 աշակերտ ունի։Հիշեցնենք՝ խոսքն այն դպրոցի մասին է, որ հայ-ադրբեջանական նոր սահմանից մոտ 40-50 մետր հեռավորության վրա է։Դպրոցի տնօրենը չցանկացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք կան ծնողներ, որոնք հրաժարվել են երեխաներին նոր դպրոց ուղարկել՝ մտահոգվելով անվտանգության համար։Սահմանազատումից հետո քանի՞ րոպե կպահանջվի Ադրբեջանից Կիրանցի դպրոցի հասնելու համարՆշենք, որ Կիրանցում սահմանազատման հետևանքով ընդհանուր 30 անձի պատկանող 54 գույք է անցել է ադրբեջանական կողմին, որոնց բոլորի համար առկա են կադաստրի վկայականներ։
կիրանց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/14/74788295_48:0:1552:1128_1920x0_80_0_0_4d1ea36419eef25d6a283dbae15a2c90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տավուշ, կիրանց, դպրոց, դպրոցական, սահման
տավուշ, կիրանց, դպրոց, դպրոցական, սահման
Կիրանցի դպրոցն այս տարի 3 առաջին դասարանցի ունի
15:51 30.08.2024 (Թարմացված է: 11:42 01.09.2024) Նոր ուսումնական տարին աշակերտները սկսում են հայ-ադրբեջանական սահմանից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող դպրոցում։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի–Sputnik. Այս տարի Տավուշի մարզի Կիրանց գյուղը 3 առաջին դասարանցի ունի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը։
Նրա խոսքով՝ դպրոցն ընդհանուր առմամբ այս պահին 34 աշակերտ ունի։
«Հիմա գույք ենք տեղափոխում նոր դպրոց»,- նշեց Բաբինյանը՝ հավելելով, որ նոր ուսումնական տարում աշակերտները սովորելու են նորակառույց դպրոցում։
Հիշեցնենք՝ խոսքն այն դպրոցի մասին է, որ հայ-ադրբեջանական նոր սահմանից մոտ 40-50 մետր հեռավորության վրա է։
Դպրոցի տնօրենը չցանկացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք կան ծնողներ, որոնք հրաժարվել են երեխաներին նոր դպրոց ուղարկել՝ մտահոգվելով անվտանգության համար։
Նշենք, որ Կիրանցում սահմանազատման հետևանքով ընդհանուր 30 անձի պատկանող 54 գույք է անցել է ադրբեջանական կողմին, որոնց բոլորի համար առկա են կադաստրի վկայականներ։