00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ արցախցիների փաստաթղթերը որոշ դեսպանատներում չեն ընդունում

© SputnikԲռնի տեղահանում
Բռնի տեղահանում - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2024
Բաժանորդագրվել
Արտակ Բեգլարյանի կարծիքով ` դեսպանատներում մտածում են, որ եթե անձնագիրը «070» կոդով է, ուրեմն մարդը գնալու է ու «հանձնվի»։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Մի շարք եվրոպական երկրների դեսպանատներ «070» կոդով անձնագիր ունեցող անձանց մերժում են ընդունել ու նրանց թղթերն ուսումնասիրել։ Այս մասին բարձրաձայնում են Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպանները։
Լրագրողների հետ զրույցում նրանք ասացին, որ հատկապես խտրական վերաբերմունք են նկատել Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի ու Իսպանիայի դեսպանատներում։
«Պաշտոնական պարզաբանում են տալիս այսպես` քանի որ ՀՀ կառավարության հայտարարության հիման վրա մենք չենք կարող հավաստիանալ, որ «070» կոդով անձնագրերը հավաստում են ՀՀ քաղաքացիության մասին, հետևաբար մենք չենք կարող ձեր դիմումը ընթացքավորել որպես ՀՀ քաղաքացի»,– ասում է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Քաղաքացիների դիմումներն առհասարակ չընդունելով` դեսպանատները նաև վարչարարական խախտումներ են թույլ տալիս։ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արատակ Բեգլարյանը պնդում է, որ նրանք պարտավոր են ընդունել դիմումները, եթե անգամ հետո մերժելու են։
«Շենգենյան իրարանցում». ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիներին հետ ուղարկում Հայաստան
«Անընդունելի է այն տեսանկյունից, որ խտրականություն են ցուցաբերում ծագման հիմքով։ Եթե չեն էլ տրամադրում, պետք է ընդունեն թղթերը ու հիմնավորեն` ինչու չեն տրամադրում։ Օրինակ` կարող են ասել, որ փաստաթղթերը բավարար չեն, չես ապացուցել, որ վերադառնալու ես և այլն։ Բայց իրենք փաստորեն մտածում են, եթե «070» կոդը ունի անձնագիրը, ուրեմն մարդը գնալու է ու «հանձնվելու»»,– ասում է նա։
Արտակ Բագլարյանը նշում է նաև, որ այս դեպքում խնդիր է առաջանում այն առումով, որ արցախցիները չեն կարողանում դիմել նույնիսկ դատարան, քանի որ մերժման ոչ մի փաստաթուղթ չունեն։
Արտակ Բեգլարյանի խոսքով` խնդիրը երկար ժամանակ է, ինչ չի լուծվում, իսկ Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակային դիրքորոշում չի հայտնում։
«Իրենց կատարած աշխատանքը բավարար չէ: Իսկ այ, որ ԱԳՆ-ից լրատվամիջոցներին ասել են, որ հարցը քննարկման ընթացքում է ու զբաղվում են դրանով` նշանակում է, որ իրենք ընդունում են, որ խնդիրն առկա է, և իրենք ունեն պարտավորություն այդ խնդրով զբաղվելու: Քանի դեռ այդ խնդրի լուծումը չի տրվել, ԱԳՆ ջանքերը բավարար և արդյունավետ չեն»,-նշում է նա:
Ըստ պաշտպանների` ԱԳՆ–ն պետք է արդեն շրջաբերական ուղարկած լիներ ՀՀ–ում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններին և հայտներ, որ «070» կոդով անձնագրերը համարվում են տվյալ մարդկանց անձը հաստատող վավեր փաստաթղթե, և չեն կարող խտրական վերաբերմունքի արժանանալ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0