https://arm.sputniknews.ru/20240830/hanrapetakan-handznazhvoghvovy-hastatel-e-agheti-gvotum-tuzhats-tntesvarvoghneri-canky-ngn-80033763.html
Հանրապետական հանձնաժողովը հաստատել է աղետի գոտում տուժած տնտեսվարողների ցանկը. ՆԳՆ
Հանրապետական հանձնաժողովը հաստատել է աղետի գոտում տուժած տնտեսվարողների ցանկը. ՆԳՆ
Sputnik Արմենիա
Նիստի ժամանակ միաձայն հաստատվել են շուրջ 150 տուժած տնտեսվարողների տվյալներ։ 30.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-30T18:48+0400
2024-08-30T18:48+0400
2024-08-30T19:12+0400
աղետի գոտի
լոռի
տավուշ
ջրհեղեղ
փոխհատուցում
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1e/76451380_0:170:1600:1070_1920x0_80_0_0_4ba4003d38244ee1c1ad79863719ab5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը հաստատել է տուժած տնտեսվարողների ցանկը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։Ավելի վաղ նշել էինք, որ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած տնտեսվարողները մոտ 300 մլն հավելյալ աջակցություն կստանան։ ՀՀ կառավարությունը օգոստոսի 15–ի նիստի ժամանակ հաստատեց տնտեսվարողներին աջակցություն տրամադրելու միջոցառումների հերթական փաթեթը։ՆԳՆ–ում տեղի ունեցած հանրապետական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը, նշվել է, որ տնտեսվարողները դիմումները կարող են ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն մինչև հոկտեմբերի 25–ը ներառյալ։Նշվում է, որ Արփինե Սարգսյանը նշել է տուժած տնտեսվարողների շրջանակը՝ ներկայացնելով վնասի գնահատման մարզային հանձնաժողովների տրամադրած ամփոփ տվյալները։Նիստի ժամանակ միաձայն հաստատվել են շուրջ 150 տուժած տնտեսվարողների տվյալներ։Հանձնաժողովն արձանագրել է, որ հաստատված տվյալները կտրամադրի էկոնոմիկայի նախարարությանը, որն էլ տնտեսվարողների դիմումների հիման վրա կորոշի շահառու տնտեսվարողների աջակցության տրամադրման հետագա գործընթացը՝ պահպանելով ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշները։Աղետի գոտում 7 բնակավայրի կապն արտաքին աշխարհի հետ 4 օրով կկտրվիՀիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը օգոստոսի 15–ի նիստի ժամանակ հաստատել էր, որ դիմումները պետք է ներկայացվեն էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային փոստին մինչև հոկտեմբերի 15–ը։ Գումարը կհատկացվի երկու բաղադրիչով` ըստ ձեռնարկատերերի անշարժ գույքի տեղակայման և մակերեսի և ըստ պետական բյուջե վճարած հարկի չափերի։ ՆԳՆ հաղորդագրության մեջ նշված ժամկետից ստացվում է` դիմումների ընդունումը ևս 10 օրով երկարաձգվել է, թեև չի նշվել հիմնավորումը։
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1e/76451380_0:0:1600:1200_1920x0_80_0_0_61bf80eda64c4d557c53b4d63221d431.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աղետի գոտի, լոռի, տավուշ, ջրհեղեղ, փոխհատուցում, հհ կառավարություն
աղետի գոտի, լոռի, տավուշ, ջրհեղեղ, փոխհատուցում, հհ կառավարություն
Հանրապետական հանձնաժողովը հաստատել է աղետի գոտում տուժած տնտեսվարողների ցանկը. ՆԳՆ
18:48 30.08.2024 (Թարմացված է: 19:12 30.08.2024) Նիստի ժամանակ միաձայն հաստատվել են շուրջ 150 տուժած տնտեսվարողների տվյալներ։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Լոռու և Տավուշի մարզերում
արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը հաստատել է տուժած տնտեսվարողների ցանկը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ նշել էինք, որ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած տնտեսվարողները մոտ 300 մլն հավելյալ
աջակցություն կստանան։ ՀՀ կառավարությունը օգոստոսի 15–ի նիստի ժամանակ հաստատեց տնտեսվարողներին աջակցություն տրամադրելու միջոցառումների հերթական փաթեթը։
ՆԳՆ–ում տեղի ունեցած հանրապետական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը, նշվել է, որ տնտեսվարողները դիմումները կարող են ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն մինչև հոկտեմբերի 25–ը ներառյալ։
Նշվում է, որ Արփինե Սարգսյանը նշել է տուժած տնտեսվարողների շրջանակը՝ ներկայացնելով վնասի գնահատման մարզային հանձնաժողովների տրամադրած ամփոփ տվյալները։
Նիստի ժամանակ միաձայն հաստատվել են շուրջ 150 տուժած տնտեսվարողների տվյալներ։
«Ամփոփ տվյալները փաստացի տուժած տնտեսվարողների տվյալներն են, իսկ աջակցություն տրամադրելու հարցը պետք է որոշի Էկոնոմիկայի նախարարությունը՝ ստուգելով աջակցության տրամադրման համար կառավարության կողմից սահմանված՝ տնտեսվարողներին ներկայացվող պահանջները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հանձնաժողովն արձանագրել է, որ հաստատված տվյալները կտրամադրի էկոնոմիկայի նախարարությանը, որն էլ տնտեսվարողների դիմումների հիման վրա կորոշի շահառու տնտեսվարողների աջակցության տրամադրման հետագա գործընթացը՝ պահպանելով ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշները։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը օգոստոսի 15–ի նիստի ժամանակ հաստատել էր, որ դիմումները պետք է ներկայացվեն էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային փոստին մինչև հոկտեմբերի 15–ը։ Գումարը կհատկացվի երկու բաղադրիչով` ըստ ձեռնարկատերերի անշարժ գույքի տեղակայման և մակերեսի և ըստ պետական բյուջե վճարած հարկի չափերի։
ՆԳՆ հաղորդագրության մեջ նշված ժամկետից ստացվում է` դիմումների ընդունումը ևս 10 օրով երկարաձգվել է, թեև չի նշվել հիմնավորումը։