https://arm.sputniknews.ru/20240830/ararati-marzi-ajgavan-gjughum-32-amja-tghamard-e-spanvel-qk-80005378.html
Արարատի մարզի Այգավան գյուղում 32-ամյա տղամարդ է սպանվել․ ՔԿ
Արարատի մարզի Այգավան գյուղում 32-ամյա տղամարդ է սպանվել․ ՔԿ
Sputnik Արմենիա
Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։ 30.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-30T13:32+0400
2024-08-30T13:32+0400
2024-08-30T14:39+0400
սպանություն
արարատի մարզ
տղամարդ
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1e/80004899_0:0:1600:900_1920x0_80_0_0_6f069cce3f30425080c6caa832cdfdd7.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի–Sputnik. Արարատի մարզի Այգավան գյուղում այսօր 32-ամյա տղամարդ է սպանվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 30-ին տղամարդը բազմաթիվ կտրած-ծակած վերքերով, մահացած վիճակում տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն։ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։Նույն օրը կատարված դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ, որոշակի հեռավորության վրա` ծառի տակ, խոտերի մեջ, հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործության գործիք դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև` դատագենետիկական փորձաքննություններ:Կատարվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, վերջիններիս հայտնաբերելու, հանցագործության շարժառիթը, ինչպես նաև դեպքին հնարավոր ականատես անձանց ի հայտ բերելու ուղղությամբ։Ըստ shamshyan.com–ի սպանվածը 32–ամյա Մնացական Հարությունյանն է, որը օրեր առաջ էր նշանվել։Կնոջ օժանդակությամբ սպանել են նրա 36-ամյա ամուսնուն ու դիակը գցել Ջրվեժի ձորը. ՔԿ
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1e/80004899_200:0:1400:900_1920x0_80_0_0_6a11a2e9fa9355b901ceca787fd9af52.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, արարատի մարզ, տղամարդ, հհ քննչական կոմիտե
սպանություն, արարատի մարզ, տղամարդ, հհ քննչական կոմիտե
Արարատի մարզի Այգավան գյուղում 32-ամյա տղամարդ է սպանվել․ ՔԿ
13:32 30.08.2024 (Թարմացված է: 14:39 30.08.2024) Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի–Sputnik. Արարատի մարզի Այգավան գյուղում այսօր 32-ամյա տղամարդ է սպանվել։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 30-ին տղամարդը բազմաթիվ կտրած-ծակած վերքերով, մահացած վիճակում տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն։
ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Այգավան գյուղի Մակուի փողոցի տներից մեկի դիմացի հատվածում։ Վայրի զննությամբ նշված հատվածում` գետնին ու ավտոտնակի դարպասներին, հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնցից վերցվել են նմուշներ։ Գետնին հայտնաբերվել են նաև սև գույնի գլխարկ և այլ իրեր, որոնք վերցվել և փաթեթավորվել են:
Նույն օրը կատարված դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ, որոշակի հեռավորության վրա` ծառի տակ, խոտերի մեջ, հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործության գործիք դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև` դատագենետիկական փորձաքննություններ:
Կատարվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, վերջիններիս հայտնաբերելու, հանցագործության շարժառիթը, ինչպես նաև դեպքին հնարավոր ականատես անձանց ի հայտ բերելու ուղղությամբ։
Ըստ shamshyan.com–ի սպանվածը 32–ամյա Մնացական Հարությունյանն է, որը օրեր առաջ էր նշանվել։