00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որոշվել է՝ պետք է նոր Սահմանադրություն, ոչ թե փոփոխություններ․ Գրիգոր Մինասյան

© Photo : official site of the Prime Minister of RAԳրիգոր Մինասյան
Գրիգոր Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2024
Բաժանորդագրվել
Առաջարկվում է քննարկել «Կայուն մեծամասնության» հոդվածը, ըստ որի՝ եթե որևէ քաղաքական ուժ ընտրություններում հավաքում է մեծամասնություն, նրան տրվում են բոնուսներ, որ տվյալ քաղաքական ուժն ունենա 54 տոկոսին համարժեք մանդատներ։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik. Սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2027թ.–ին։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Քննարկել ենք բավականին մանրամասն՝ սահմանադրական փոփոխություննե՞ր, թե՞ նոր Սահմանադրություն, ու այստեղ կարծես թե ունենք համաձայնություն, որ մեզ պետք է նոր Սահմանադրություն»,- հայտարարեց Մինասյանը։

Նրա խոսքով` սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերում Անկախության հռչակագրի հղումը հանել-չհանելու հարց չի քննարկվել։ Միաժամանակ, շեշտեց, որ Սահմանադրության ներածական մասի վերաբերյալ ևս որևէ քննարկում չի եղել։
Ինչու է Բաքուն խոսում ՀՀ մայր օրենքը փոխելու մասին. Մանուկյանը` Ալիևի իրական նպատակի մասին
ՀՀ արդարադատության նախարարը շեշտեց՝ խորհուրդը կազմված է տարբեր մասնագետներից, այդ թվում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ։ Խորհրդում որևէ որոշում միանձնյա չի կայացվում։ Յուրաքանչյուր անդամ ունի հավասար ձայնի իրավունք և նաև իրավունք` առաջարկ ներկայացնելու։ Հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերի 5-ին, որի ժամանակ քննարկվելու է, այսպես ասած, «կայուն մեծամասնության» հոդվածը։ Քանի որ Ազգային ժողովն իրավունք ունի Սահմանադրության որոշ հոդվածներ փոփոխելու, առաջարկ է ներկայացվել չսպասել 2027թ․ հանրաքվեին և որոշ փոփոխություններ հիմա անել։
«Կայուն մեծամասնության հոդվածն է քննարկվելու, որ եթե որևէ քաղաքական ուժ ընտրություններում հավաքում է մեծամասնություն, տրվում են բոնուսներ, որ տվյալ քաղաքական ուժն ունենա 54 տոկոսին համարժեք մանդատներ»,- ասաց Մինասյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դա արվում է 2026թ–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Մինասյանն առաջարկեց հարցերն ուղղել խորհրդի անդամներին։
Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհնար է:
Հայաստանի Սահմանադրության նախաբանում ասվում է, որ այն հիմնված է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա:
Լրահոս
0