https://arm.sputniknews.ru/20240829/hhn-bvolvor-dzvery-drel-e-arevmtjan-zambjughi-mej-ev-ktrvel-taratsashrjanic-surenjanc-79981854.html
ՀՀ–ն բոլոր ձվերը դրել է արևմտյան զամբյուղի մեջ և կտրվել տարածաշրջանից. Սուրենյանց
ՀՀ–ն բոլոր ձվերը դրել է արևմտյան զամբյուղի մեջ և կտրվել տարածաշրջանից. Սուրենյանց
Sputnik Արմենիա
Քաղաքագետը կարծում է` մոտենում ենք այն տխուր հանգրվանին, որ Ալիևը որևէ մեծ պետության կամ մեծ պետությունների կհարցնի` ով է Հայաստանի համար պատասխանատու, որպեսզի... 29.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-29T22:50+0400
2024-08-29T22:50+0400
2024-08-29T22:50+0400
տարածաշրջան
ռուսաստան
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
թուրքիա
վլադիմիր պուտին
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49437526_0:58:1670:997_1920x0_80_0_0_01caaa3a873a26e89d9cb41a5a9e93b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Տեսանելի ապագայում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում չի կարող լինել, չնայած նրան, որ տարածաշրջանում ակտիվացել է Հայաստան–Ադրբեջան հարաբերություների նկատմամբ հետաքրքրությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։Քաղաքագետն այս եզրակացությանն է հանգել Անկարայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և նրա թուրք պաշտոնակցի` Հաքան Ֆիդանի զրույցում ՀՀ Սահմանադրության վերաբերյալ հերթական հիշատակումից։ Այն, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը Բաքուն համարում է պահանջ, դա նորություն չէր, բայց ուշագրավ էր այն, որ դա հնչեցվեց թուրք–ադրբեջանական բանակցություններից հետո։Ինչ վերաբերում է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ակտիվությանը տարածաշրջանում, մասնավորապես ՌԴ–ի և Թուրքիայի կողմից, դա առաջին հերթին մայրաքաղաքների սեփական շահերի շրջանակում պետք է դիտարկել։ Այլ հարց է, որ առանց Հայաստանի մասնակցության քննարկում են ՀՀ–ին վերաբերող հարցեր և Հայաստանին լավագույն դեպքում տեղյակ են պահում դրա մասին։Սուրենյանցը կարծում է, որ Հայաստանի համար փակուղային իրավիճակ է ստեղծվել, որն ի ցույց է դնում, որ Նիկոլ Փաշինյանի օրակարգն ամբողջովին տապալվել է։ Ըստ նրա` այս իրավիճակում Բաքուն չի զսպելու իր գայթակղությունը և փորձելու է պատերազմի շանտաժի միջոցով նոր զիջումներ կորզել, ինչի համար էլ վերջին օրերին հրադադարի խախտումների վերաբերյալ ապատեղեկատվություններ է տարածում։«Մոտավորապես մոտենում ենք այն տխուր հանգրվանին, որ Ալիևը որևէ մեծ պետության կամ մեծ պետությունների կհարցնի` ով է Հայաստանի համար պատասխանատու, որպեսզի նրա հետ քննարկի Հայաստանի ճակատագիրը։ Օրինակ` ինչպես Բաքու այցից հետո Մոսկվայից զանգ հնչեց Երևան։ Պուտինը Փաշինյանին, ըստ երևույթին, ներկայացնում էր այն բովանդակությունը, որը ձևավորվել էր Բաքվում։ Շատ նվաստացուցիչ վիճակ է ստեղծվել։ Այսինքն` Հայաստանի իշխանությունները, բոլոր ձվերը դնելով մեկ արևմտյան զամբյուղի մեջ, ըստ էության իրենց անհաղորդ են դարձրել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից, որտեղ մի կողմից Մոսկվան է շատ ակտիվ, մյուս կողմից` Թուրքիան»,–ընդգծեց նա։Այս համատեքստում` Սուրենյանցի համար կանխատեսելի էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար ռուսական միջնորդության առաջարկին Ադրբեջանի դրական արձագանքը։ Սա էլ Բաքվի կողմից մտածված քայլ էր, քանի որ գիտեր` Երևանը մերժելու է։Միևնույն ժամանակ քաղաքագետը նկատում է, որ Պուտինը չի դադարեցնում իր միջնորդության մասին հիշատակումները, և դրա վկայությունը երեկ Պուտինի զանգն էր Ալիևին, որի ժամանակ, ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության, Ռուսաստանը վերահաստատել է իր միջնորդական ջանքերի մասին։Քաղաքագետի դիտարկմամբ` եթե ռեգիոնի մյուս երկրների ղեկավարները զբաղվում են ակտիվ դիվանագիտությամբ, Հայաստանի ղեկավարը զբաղված է հեծանիվ վարելու հմտություններ ձեռք բերելով, Tik Tok–ով, հնարավոր ամեն ինչով, բացի այն գործառույթից, որը տեղավորվում է իր մանդատի մեջ։Արգելոց բառը փոխարինել մեկ այլ բառով. Փաշինյանը հանձնարարական է տվել Լեզվի տեսչությանը
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49437526_180:0:1664:1113_1920x0_80_0_0_19121141a59a37814de8df13d2c6d4df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան օրակարգ քաղաքագետ տարածաշրջան
նիկոլ փաշինյան օրակարգ քաղաքագետ տարածաշրջան
ՀՀ–ն բոլոր ձվերը դրել է արևմտյան զամբյուղի մեջ և կտրվել տարածաշրջանից. Սուրենյանց
Քաղաքագետը կարծում է` մոտենում ենք այն տխուր հանգրվանին, որ Ալիևը որևէ մեծ պետության կամ մեծ պետությունների կհարցնի` ով է Հայաստանի համար պատասխանատու, որպեսզի նրա հետ քննարկի Հայաստանի ճակատագիրը։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Տեսանելի ապագայում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում չի կարող լինել, չնայած նրան, որ տարածաշրջանում ակտիվացել է Հայաստան–Ադրբեջան հարաբերություների նկատմամբ հետաքրքրությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Քաղաքագետն այս եզրակացությանն է հանգել Անկարայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և նրա թուրք պաշտոնակցի` Հաքան Ֆիդանի զրույցում ՀՀ Սահմանադրության վերաբերյալ հերթական հիշատակումից։ Այն, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը Բաքուն համարում է պահանջ, դա նորություն չէր, բայց ուշագրավ էր այն, որ դա հնչեցվեց թուրք–ադրբեջանական բանակցություններից հետո։
«Բայրամովը դա հնչեցրեց Ֆիդանի ներկայությամբ, Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, որը միանգամայն այլ իրավիճակ է ստեղծում։ Նախ` այդ պահանջը մեկ աստիճանով բարձրացնում է նշաձողը, որովհետև Սահմանադրության փոփոխությունը դառնում է թուրք–ադրբեջանական պահանջ։ Եվ երկրորդը` կարող ենք վստահաբար փաստել, որ տեսանելի ապագայում հայ–ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկար գոյություն ունենալ չի կարող։ Բայրամովի հնչեցրածը ավելի շատ դրա մասին էր, քան ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջի»,–ասաց Սուրենյանցը։
Ինչ վերաբերում է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ակտիվությանը տարածաշրջանում, մասնավորապես ՌԴ–ի և Թուրքիայի կողմից, դա առաջին հերթին մայրաքաղաքների սեփական շահերի շրջանակում պետք է դիտարկել։ Այլ հարց է, որ առանց Հայաստանի մասնակցության քննարկում են ՀՀ–ին վերաբերող հարցեր և Հայաստանին լավագույն դեպքում տեղյակ են պահում դրա մասին։
Սուրենյանցը կարծում է, որ Հայաստանի համար փակուղային իրավիճակ է ստեղծվել, որն ի ցույց է դնում, որ Նիկոլ Փաշինյանի օրակարգն ամբողջովին տապալվել է։ Ըստ նրա` այս իրավիճակում Բաքուն չի զսպելու իր գայթակղությունը և փորձելու է պատերազմի շանտաժի միջոցով նոր զիջումներ կորզել, ինչի համար էլ վերջին օրերին հրադադարի խախտումների վերաբերյալ ապատեղեկատվություններ է տարածում։
«Մոտավորապես մոտենում ենք այն տխուր հանգրվանին, որ Ալիևը որևէ մեծ պետության կամ մեծ պետությունների կհարցնի` ով է Հայաստանի համար պատասխանատու, որպեսզի նրա հետ քննարկի Հայաստանի ճակատագիրը։ Օրինակ` ինչպես Բաքու այցից հետո Մոսկվայից
զանգ հնչեց Երևան։ Պուտինը Փաշինյանին, ըստ երևույթին, ներկայացնում էր այն բովանդակությունը, որը ձևավորվել էր Բաքվում։ Շատ նվաստացուցիչ վիճակ է ստեղծվել։ Այսինքն` Հայաստանի իշխանությունները, բոլոր ձվերը դնելով մեկ արևմտյան զամբյուղի մեջ, ըստ էության իրենց անհաղորդ են դարձրել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից, որտեղ մի կողմից Մոսկվան է շատ ակտիվ, մյուս կողմից` Թուրքիան»,–ընդգծեց նա։
Այս համատեքստում` Սուրենյանցի համար կանխատեսելի էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար ռուսական միջնորդության առաջարկին Ադրբեջանի դրական արձագանքը։ Սա էլ Բաքվի կողմից մտածված քայլ էր, քանի որ գիտեր` Երևանը մերժելու է։
«Հայաստանի դիրքորոշումն այնքան պրիմիտիվության աստիճանի կանխատեսելի է, ինչո՞ւ պետք է Ադրբեջանն իր վրա վերցներ Ռուսաստանին ոչ ասելու պատասխանատվությունը, որը որոշ դեպքերում ռիսկային է, որովհետև որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի մեր տիպի պետությունները շատ դժվար են ոչ ասում` տարբեր պատճառներով` բալանսից ելնելով, ռեսուրսային իրողությունները հաշվի անելով։ Հենց այդպես էլ եղավ»,–հավելեց Սուրենյանցը։
Միևնույն ժամանակ քաղաքագետը նկատում է, որ Պուտինը չի դադարեցնում իր միջնորդության մասին հիշատակումները, և դրա վկայությունը երեկ Պուտինի
զանգն էր Ալիևին, որի ժամանակ, ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության, Ռուսաստանը վերահաստատել է իր միջնորդական ջանքերի մասին։
Քաղաքագետի դիտարկմամբ` եթե ռեգիոնի մյուս երկրների ղեկավարները զբաղվում են ակտիվ դիվանագիտությամբ, Հայաստանի ղեկավարը զբաղված է հեծանիվ վարելու հմտություններ ձեռք բերելով, Tik Tok–ով, հնարավոր ամեն ինչով, բացի այն գործառույթից, որը տեղավորվում է իր մանդատի մեջ։