https://arm.sputniknews.ru/20240829/hh-karavarutjuny-sksel-e-anifi-lutsarman-gvortsyntacy-vorvoshum-79966756.html
ՀՀ կառավարությունը սկսել է ANIF–ի լուծարման գործընթացը. որոշում
ՀՀ կառավարությունը սկսել է ANIF–ի լուծարման գործընթացը. որոշում
Sputnik Արմենիա
Լուծարման գործընթացը կֆինանսավորվի ANIF–ին տրամադրված 1 մլրդ 700 մլն դրամ գումարի մնացորդից, որը կազմում է ավելի քան 422 մլն դրամ։ 29.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-29T14:33+0400
2024-08-29T14:33+0400
2024-08-29T15:01+0400
անիֆ
հհ կառավարություն
լուծարում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72852119_0:0:1600:900_1920x0_80_0_0_1d8626682cc3c6d86c5a899c05766beb.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը սկսել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (ANIF) լուծարման գործընթացը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Նախագծի մշակման հիմք է հանդիսացել 2024 թվականի մարտի 14–ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած ANIF–ի հաշվետվությունը՝ ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան քայլեր ձեռնարկելու մասին։Նշվում է, որ ընկերության կուտակած պարտավորությունների մարման նպատակով 2024 թ. հունիսի 27–ին ընդունվել է որոշում, որի հիման վրա հուլիսի 29–ին ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի և ընկերության միջև կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագիրը, արդյունքում ANIF–ին տրամադրվել է 1 մլրդ 700 մլն դրամ գումար։Որոշման նախագծով նախատեսվում է ANIF–ին պատկանող «Մասդար Հայաստան 1», «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» և «Հարավային տերմինալ» ՓԲԸ–ների բաժնետոմսերը և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերը նվիրատվությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը։Նշված աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է լուծարել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ–ն։Լուծարման գործընթացը կֆինանսավորվի ANIF–ին տրամադրված 1 մլրդ 700 մլն դրամ գումարի մնացորդից, որը կազմում է ավելի քան 422 մլն դրամ։Նշենք, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ–ն (ANIF) ստեղծվել է ՀՀ կառավարության 2019 թ. ապրիլի որոշմամբ: ՀՀ կառավարության 2024 թ. մայիսի 23–ի որոշման համաձայն` ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։Արժույթի միջազգային հիմնադրամը 2023 թ. ANIF–ում հայտնաբերեց նաև հաշվետվությունների և կառավարման հետ կապված խնդիրներ, ինչը հանգեցրեց դրա գործունեության սահմանափակմանը ՀՀ կառավարության կողմից:Air Arabia–ն ցանկանում է դատի՞ տալ ԱՆԻՖ–ին. Երևանում տեղյակ չեն արբիտրաժային հայցի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72852119_170:0:1370:900_1920x0_80_0_0_97640b8630485f52946d454c489eab54.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անիֆ, հհ կառավարություն, լուծարում
անիֆ, հհ կառավարություն, լուծարում
ՀՀ կառավարությունը սկսել է ANIF–ի լուծարման գործընթացը. որոշում
14:33 29.08.2024 (Թարմացված է: 15:01 29.08.2024) Լուծարման գործընթացը կֆինանսավորվի ANIF–ին տրամադրված 1 մլրդ 700 մլն դրամ գումարի մնացորդից, որը կազմում է ավելի քան 422 մլն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը սկսել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (ANIF) լուծարման գործընթացը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նախագծի մշակման հիմք է հանդիսացել 2024 թվականի մարտի 14–ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած ANIF–ի հաշվետվությունը՝ ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան քայլեր ձեռնարկելու մասին։
Նշվում է, որ ընկերության կուտակած պարտավորությունների մարման նպատակով 2024 թ. հունիսի 27–ին ընդունվել է որոշում, որի հիման վրա հուլիսի 29–ին ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի և ընկերության միջև կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագիրը, արդյունքում ANIF–ին տրամադրվել է 1 մլրդ 700 մլն դրամ գումար։
«Այս գումարով օգոստոսի 8–ի դրությամբ մարվել է 1 մլրդ 277 մլն 980 հազար դրամի պարտավորություն, որոնք իրենցից ներկայացնում են վարկի մարումներ, վարկային տոկոսավճարներ և տույժեր, աշխատակիցների աշխատավարձ, վերջնահաշվարկներ, արձակման նպաստներ, վարձավճար և այլ վճարներ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Որոշման նախագծով նախատեսվում է ANIF–ին պատկանող «Մասդար Հայաստան 1», «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» և «Հարավային տերմինալ» ՓԲԸ–ների բաժնետոմսերը և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերը նվիրատվությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը։
Նշված աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է լուծարել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ–ն։
Լուծարման գործընթացը կֆինանսավորվի ANIF–ին տրամադրված 1 մլրդ 700 մլն դրամ գումարի մնացորդից, որը կազմում է ավելի քան 422 մլն դրամ։
Նշենք, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ–ն (ANIF) ստեղծվել է ՀՀ կառավարության 2019 թ. ապրիլի որոշմամբ: ՀՀ կառավարության 2024 թ. մայիսի 23–ի որոշման համաձայն` ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
Հիշեցնենք նաև, որ 2024 թ. մայիսին կառավարությունը որոշել է լուծարել ANIF–ը։ 2022–2023 թթ. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել են հիմնադրամում չարաշահումների և հափշտակությունների դեպքեր: Քննչական կոմիտեն այժմ ուսումնասիրում է այդ գործերը։
Արժույթի միջազգային հիմնադրամը 2023 թ. ANIF–ում հայտնաբերեց նաև հաշվետվությունների և կառավարման հետ կապված խնդիրներ, ինչը հանգեցրեց դրա գործունեության սահմանափակմանը ՀՀ կառավարության կողմից: