https://arm.sputniknews.ru/20240829/gvorisi-hamajnqapety-kkalanavvorvi-te-voch-minasjann-arajarkum-e-spasel-datakan-nistin-79958271.html
Գորիսի համայնքապետը կկալանավորվի՞, թե՞ ոչ․ Մինասյանն առաջարկում է սպասել դատական նիստին
Գորիսի համայնքապետը կկալանավորվի՞, թե՞ ոչ․ Մինասյանն առաջարկում է սպասել դատական նիստին
Sputnik Արմենիա
Նախարարի կարծիքով՝ կարևոր է, որ ի վերջո դատարանն է որոշումը կայացնելու։ 29.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-29T12:38+0400
2024-08-29T12:38+0400
2024-08-29T12:40+0400
առուշ առուշանյան
գրիգոր մինասյան
կալանք
գորիս
համայնքի ղեկավար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53990982_0:56:1600:956_1920x0_80_0_0_834cf5bf61a27791d40e4b48d5ed2a4f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի– Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կկալանավորվի՞, թե՞ ոչ․ կառավարության նիստից հետո լրագրողների ճեպազրույցում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն առաջարկեց չշտապել ու սպասել դատական նիստին։Նրա խոսքով՝ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում դատարանում քննվելու է Պրոբացիայի ծառայության ներկայացրած դիմումը՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառել ազատազրկում։Առուշ Առուշանյանի բողոքն ընդդեմ ԱՆ պրոբացիայի ծառայության մերժվել էՆախարարը շեշտեց՝ այս գործընթացում կարևորն այն է, որ ի վերջո դատարանն է որոշումը կայացնելու։Հիշեցնենք, որ պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիս համայնքի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքի ղեկավարը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու նիստի մասնակից 14 անդամները միաձայն արձանագրել են, որ գրության պահանջն ավագանու գործառույթներից դուրս է, առկա է այդ գործընթացը ավագանու կողմից կազմակերպելու անհնարինության վիճակ։Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, ինքնիրավչության, ինչպես նաեւ դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելու մեջ։ Դատական ակտը մտել է ուժի մեջ, բայց Առուշանյանը չի կատարում կետերից մեկը՝ հրաժարվել համայնքի ղեկավարի պետի պաշտոնից։ Ըստ դատավճռի՝ նա չի կարող 5 տարի պաշտոն զբաղեցնել։Իր հերթին պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանի պատիժը ազատազրկմամբ փոխարինելու հայցով։ Գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի վարույթում է։ Նիստը նշանակված է սեպտեմբերի 3-ին։
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53990982_124:0:1547:1067_1920x0_80_0_0_b62d53103f25930ca18c1b11f23c70b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առուշ առուշանյան, գրիգոր մինասյան, կալանք, գորիս, համայնքի ղեկավար
առուշ առուշանյան, գրիգոր մինասյան, կալանք, գորիս, համայնքի ղեկավար
Գորիսի համայնքապետը կկալանավորվի՞, թե՞ ոչ․ Մինասյանն առաջարկում է սպասել դատական նիստին
12:38 29.08.2024 (Թարմացված է: 12:40 29.08.2024) Նախարարի կարծիքով՝ կարևոր է, որ ի վերջո դատարանն է որոշումը կայացնելու։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի– Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կկալանավորվի՞, թե՞ ոչ․ կառավարության նիստից հետո լրագրողների ճեպազրույցում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն առաջարկեց չշտապել ու սպասել դատական նիստին։
«Փաստաբանները հարցեր են առաջ քաշում, որոնց հետ ես անձամբ համաձայն չեմ, բայց քանի որ այսօր ունենք ընթացիկ դատական գործ, սպասենք՝ սեպտեմբերի 3-4-ին նիստ է լինելու, կհասկանանք»,- նշեց Մինասյանը։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում դատարանում քննվելու է Պրոբացիայի ծառայության ներկայացրած դիմումը՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառել ազատազրկում։
Նախարարը շեշտեց՝ այս գործընթացում կարևորն այն է, որ ի վերջո դատարանն է որոշումը կայացնելու։
Հիշեցնենք, որ պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիս համայնքի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքի ղեկավարը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու նիստի մասնակից 14 անդամները միաձայն արձանագրել են, որ գրության պահանջն ավագանու գործառույթներից դուրս է, առկա է այդ գործընթացը ավագանու կողմից կազմակերպելու անհնարինության վիճակ։
Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, ինքնիրավչության, ինչպես նաեւ դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելու մեջ։ Դատական ակտը մտել է ուժի մեջ, բայց Առուշանյանը չի կատարում կետերից մեկը՝ հրաժարվել համայնքի ղեկավարի պետի պաշտոնից։ Ըստ դատավճռի՝ նա չի կարող 5 տարի պաշտոն զբաղեցնել։
Իր հերթին պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանի պատիժը ազատազրկմամբ փոխարինելու հայցով։ Գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի վարույթում է։ Նիստը նշանակված է սեպտեմբերի 3-ին։